Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանր կանխատեսումներ, եթե Փաշինյանի ռեժիմը մնա իշխանության. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

sevastopol.su–ն գրում է, որ Վաշինգտոնը հայտարարել է, թե պատրաստ է վերահսկողություն հաստատել, այսպես կոչված, «Սյունիքի միջանցքի» նկատմամբ՝ «հարցի կարգավորումն» ապահովելու համար։ Ամերիկացիների կողմից նման «շռայլ առաջարկը» փաստորեն նշանակում է, որ Հայաստանի՝ որպես պետություն, վերջը (որի համար էլ եկել էր Փաշինյանը) մտնում է վերջնական փուլ։ Չի կարելի ասել, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում, անկանխատեսելի էր։ Ավելի վաղ ուրվագծվել էր Փաշինյանի և նրա տերերի կողմից այժմ կատարվողի մոտավոր ալգորիթմը։ Այդ առումով ուշադրության է արժանի Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանի՝ սոցիալական ցանցերում արված գրառումը։ Նա հայկական պետականության վերջը կապել է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերջնական խզման հետ։ Նրա կարծիքով, կարող է տեղի ունենալ հետևյալը։

Նախ՝ պաշտոնական Երևանը կհայտարարի Բաքվի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մասին։ Հաջորդը՝ Անկարան կհայտարարի Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանը բացելու իր մտադրության մասին, ապա պաշտոնական Երևանը կհայտարարի, որ այդ «խաղաղության պայմանագրի» շրջանակներում Սյունիքը կդառնա «խաղաղության խաչմերուկ» և կվերահսկվի ոչ թե Հայաստանի, այլ, որպես «անկախ երաշխավոր», որևէ «ամերիկյան ընկերության» կողմից։ Այսինքն, կանխատեսումը լիովին իրականանում և նույնիսկ գերակատարվում է: Հաջորդ փուլում, որպեսզի այս ամբողջ «շքեղությունն» իրականանա, քաղաքական դաշտի ուժային չեզոքացում տեղի կունենա բուն Հայաստանում։ Հայաստանի պաշտոնական իշխանությունները կսկսեն պարզապես մաքրել հնարավոր դիմադրության բոլոր աղբյուրները։ Ոչինչ չպետք է մնա, միայն դա է նման ծրագրի հաջողության բանալին։ Եվ Հայ առաքելական եկեղեցու հետապնդման արշավը այդ գործընթացի ընդամենը մի տարրն է։ Եվ վերջում՝ Երևանը կհայտարարի, որ դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, որից հետո Ռուսաստանին կներկայացվի 102-րդ բազան անհապաղ դուրս բերելու պահանջ։ Դա կա՛մ այն հիմնավորմամբ, որ, ներկայիս կառավարության կարծիքով, ռուսական զորքերը սպառնում են Հայաստանի անվտանգությանը, կա՛մ էլ, որ Հայաստանն այլևս կարիք չունի այդ բազայի, քանի որ «խաղաղություն է հաստատվել Թուրքիայի և Ադրբեջանի հետ»։ Դա, ըստ էության, կնշանակի հայկական պետականության ոչնչացում, քանի որ Ռուսաստանը և նրա բանակն են նրա գոյության միակ երաշխավորը։ Այդ դեպքում Հայաստանը կա՛մ դառնում է 100 % կախյալ պետական կազմավորում իր թշնամի հարևաններից (ինչն էլ ուզում է Թուրքիան), կա՛մ պարզապես ֆիզիկապես է դադարում գոյություն ունենալ (ինչն էլ ուզում է Ադրբեջանը)։ Եվ, ամենայն հավանականությամբ, պարզապես կիրականացվի «Հայկական հարցի» վերջնական լուծումը։ Այստեղ մեկնաբանելու բան չկա։ Կարո՞ղ ենք միջամտել գործընթացին։ Տեսականորեն՝ իհարկե։ Գործնականում՝ միայն այն դեպքում, եթե Հայաստանն ինքը ցանկանա դա, ինչը չափազանց անհավանական է Փաշինյանի ռեժիմի պայմաններում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան
Ամենադիտված