Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի ստերը. խաբում է ու չի կարմրում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի` վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն, իր պաշտոնավարման յոթ տարիներին գրեթե ամենօրյա ռեժիմով ստել է ՀՀ քաղաքացիներին, խաբել, կեղծել, բռնվել ստի մեջ ու «կռուտիտներ» արել։ Կան օրեր, իհարկե, երբ Փաշինյանի արտանետած ստերը ռեկորդներ են սահմանում, և այդպիսի օրերը, սովորաբար նրա ասուլիսների օրերն են։ Վերջին ասուլիսն էլ այդ իմաստով բացառություն չէր։

Մենք հավաքել ենք ամենախոշոր ստերը, որ տարածել է Փաշինյանը.

Սուտ համար 1. Փաշինյանն իր խոսքում անընդհատ պնդում է, թե խաղաղություն է բերում տարածաշրջան։ Իրականում, դրա ապիկար քաղաքականության հետևանքով իրավիճակը միայն գնալով սրվելու է, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմն ընդամենը նպաստավոր աշխարհաքաղաքական իրավիճակի է սպասում, որ հարձակվի։

Սուտ համար 2. Փաշինյանը հայտարարում է, թե Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ բոլոր քննարկումների ժամանակ Հայաստանը հարցը դնում է այն տրամաբանության մեջ, որ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա փոխադարձության սկզբունքով։ Նույնիսկ ներկայացված բոլոր, այդ թվում՝ ամերիկյան առաջարկներում, փոխադարձության սկզբունքը չի ամրագրվում, միայն Հայաստանը պետք է ճանապարհ տա Ադրբեջանին՝ Նախիջևան հասնելու համար։

Սուտ համար 3. Ասուլիսում Փաշինյանը վերահաստատել է, որ Երևանը շահագրգռված է Հարավային Կովկասի տրանսպորտային ուղիների, հաղորդակցությունների ապաշրջափակմամբ՝ հերթական անգամ ընդգծելով, որ այդ համատեքստում Ադրբեջանի հետ բոլոր քննարկումները եղել են և շարունակելու են լինել ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում։ Ներկայումս քննարկվող ամերիկյան առաջարկը ինքնիշխանության շոշափելի նվազում է, և դա անառարկելի ճշմարտություն է։

Սուտ համար 4. Փաշինյանի հավաստմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա որևէ բանակցություն, չկա որևէ խոսակցություն, որի ընթացքում գերիների հարցին չի տրվում պատշաճ անհրաժեշտ տեղ։ Բացահայտ և լկտի սուտ է, Փաշինյանն էլ, իր իշխանության տարատեսակ պաշտոնյաներ էլ Ադրբեջանի հետ բանակցություններում գերիների հարց չեն բարձրացրել, ավելին, ամեն բան անում են գերիներին հնարավորինս երկար Բաքվում պահելու համար։

Սուտ համար 5. Փաշինյանն ասել է, թե Ռուսաստանի հետ հարաբերությունները փորձում են նորմալ պահել։ «Իմ կարծիքով՝ մեր և Ռուսաստանի հարաբերությունները տրանսֆորմացիայի փուլում են։ Իմ գնահատականն այն է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն այլևս չեն լինի այնպիսին, ինչպիսին եղել են նախկինում, բայց դա չի նշանակում, որ մեր և Ռուսաստանի հարաբերությունները պետք է լինեն վատ։ Ոչ, ես կարծում եմ, որ մեր և Ռուսաստանի հարաբերությունները պետք է լինեն լավ, իմ գնահատմամբ՝ շատ ավելի լավ, քան մենք նախկինում ունեցել ենք»,- ասել է նա։ Թերևս, չմեկնաբանենք։

Սուտ համար 6. Ըստ Փաշինյանի, Հայաստանի կառավարության որևէ քայլ ուղղված չէ Հայ Առաքելական եկեղեցու դեմ։ «Ես չեմ կարող արշավ ծավալել եկեղեցու դեմ, հետևաբար որևէ մեկը չի կարող պաշտպանել այն, ինչ գոյություն չունի և չի կարող գոյություն ունենալ։ Հայ Առաքելական եկեղեցին ինձ համար սրբություն է, իմ ընտանիքի համար է սրբություն, հետևաբար մենք չենք կարող արշավել եկեղեցու դեմ»,-ասել է նա։ Իրականում, եկեղեցու դեմ արշավը մաքուր քաղաքական շերտեր ունի, իսկ Փաշինյան էլ կատաղել է Հայ առաքելական եկեղեցու սպասավորների հայտարարություններից, ընդդիմության աջակցելուց, Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումից։

Սուտ համար 7. Փաշինյանն ասել է, թե Թուրքիայի հետ բնականոն հարաբերությունների ձևավորումը բխում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և պետականության հարատևության ռազմավարությունից։ Անկարան հարաբերությունների կարգավորումը շաղկապում է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների հետ, պարբերաբար «Զանգեզուրի միջանցք» պահանջում, նախապայմաններ ներկայացնում Հայաստանին։

Սուտ համար 8. «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, հիմա արդեն կարող եմ վստահությամբ ասել՝ լայնորեն ընդունվում է Հայաստանի ժողովրդի շրջանում։ Այն ծնվել է ժողովրդի գիտակցության մեջ և հիմա բերում է կոնկրետ արդյունքներ՝ անկախության, ինքնիշխանության, ներքին և արտաքին կայունության, օրենքի գերակայության և տնտեսական աճի տեսքով»,- ասուլիսում նշել է Փաշինյանը, հավելել, որ Հայաստանի միջազգային հեղինակությունը կառավարության վարած հավասարակշռված արտաքին քաղաքականության արդյունքում անշեղորեն աճում է։ Սեփական ցանկությունները որպես իրականություն ներկայացնելու՝ Փաշինյանի մղումները ևս պարզաբանելու կարիք չկա։

Սուտ համար 9. Փաշինյանը պնդում է, թե չեն խախտել բռնաճնշումների ենթարկվողների անմեղության կանխավարկածը։ «Մենք ու՞մ անմեղության կանխավարկածն ենք խախտել։ Որոշ մարդկանց առաջադրվել է կոնկրետ մեղադրանք այն մարմնի կողմից, որն ունի նման մեղադրանք առաջադրելու իրավունք։ Քաղաքացին առնչվում է այդ մեղադրանքին։ Նա ի՞նչ հիմքով պետք է ասի, որ քննչական մարմինը ստում է։ Առաջադրված է ահաբեկչության նախապատրաստման մեղադրանք, որին, ինչպես նաև մյուս մեղադրանքներին տրվում է քաղաքական գնահատական, մինչդեռ քննչական մարմինը հրապարակել է իր կողմից ձեռք բերված այն տվյալները, որոնք, իր կարծիքով, առերևույթ խոսում են փաստի հիմնավոր լինելու մասին»,- ասել է նա՝ ինքն էլ հաստատելով, որ առանց սեթևեթանքների խախտում են անմեղության կանխավարկածը։

Արփի Նազարյան

24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր
Ամենադիտված