Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սյունիքով անցնելիք ճանապարհի թնջուկն ու սարդոստայնը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին Սյունիքով անցնելիք ճանապարհի թեման շատ է քննարկվում։ Այն ակտուալություն է ստացել այն պատճառով, որ Ադրբեջանը կարողացավ միջազգային հանրության լուռ հայացքի ներքո օկուպացնելու և հայաթափելու միջոցով «լուծել» Արցախյան հիմնահարցը։ Երբ Արցախում հայկական պետականությունն էր գործում, այն խոչընդոտ էր, այսպես կոչված, «Զագեզուրի միջանցքի» ծրագրի իրականացման ճանապարհին։ Ու արդեն Արցախի թեման Նիկոլ Փաշինյանի ձեռքով «փակելուց» հետո Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանից, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» են պահանջում:

Չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում էր, թե Սյունիքում անցնող ճանապարհը պետք է անցնի ռուսական վերահսկողության ներքո, բայց միջանցքի մասին փաստաթղթում որևէ խոսք չկա։ Սակայն, քանի որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կորցրել է իր ակտուալությունը, ապա Սյունիքով անցնող ճանապարհի ու դրա կարգավիճակի թեման արդեն դարձել է հայ-ադրբեջանական բանակցությունների խնդրո առարկա։

Իսկ բանակցային գործընթացի մասով ակտիվ զարգացումներ են տեղի ունենում։ Նախ՝ Փաշինյանը մեկնեց Ստամբուլ, հանդիպեց Թուրքիայի նախագահի հետ, իսկ նրանից առաջ էլ Ալիևն էր այցելել Թուրքիա՝ ըստ երևույթին դիրքորոշումները ճշգրտելու նպատակով։ Ապա Աբու Դաբիում երկկողմ ձևաչափով Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի ունեցավ։ Ու պատահական չէ, որ այդ ֆոնին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հույս հայտնեց, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի։ Հասկանալի է, որ նման հայտարարությունները հենց այնպես չեն լինում, և նա դա անելու համար կոնկրետ հիմքեր է ունեցել։ Բայց ամենազարմանալին այն է, որ հանկարծ Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմաս Բարաքը հայտարարում է, թե Հայաստանն ու Ադրբեջանը վիճում են 32 կիլոմետր երկարություն ունեցող ճանապարհի շուրջ։ Նրա խոսքով, Միացյալ Նահանգներն առաջարկում է 100 տարով վարձակալել Հայաստանի այն հատվածը, որ Ադրբեջանի արևել յան շրջանները կապում է Նախիջևանին։ Նախ՝ հարց է ծագում, թե ինչո՞ւ է այս մասին հայտարարություն անում հենց Թուրքիայում ԱՄՆ դեսպանը, չէ՞ որ խնդիրն առնչվում է Հայաստանին ու Ադրբեջանին, և Միացյալ Նահանգներն իր առաջարկների մասին կարող էր բարձրաձայնել Երևանում կամ Բաքվում իր դեսպանների միջոցով։ Փաստացի, Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի միջոցով ճանապարհի վերաբերյալ առաջարկի ներկայացումը հուշում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի աճող դերակատարության, ինչպես նաև Սյունիքով անցնող ճանապարհի հարցում Անկարայի՝ շահառու լինելու իրողության մասին։

Ըստ որում, Թոմաս Բարաքը, տեղի տալով թուրք-ադրբեջանական տանդեմի նարատիվներին, Սյունիքով անցնող ճանապարհը ներկայացնում է որպես երկու կողմի միջև վեճ։ Տպավորություն է ստեղծվում, թե վիճելի տարածքի հետ գործ ունենք։ Իսկ իրականում որևէ վեճ չկա, Սյունիքը Հայաստանի ինքնիշխան տարածքի մաս է, իսկ Նախիջևանը Ադրբեջանի հետ կապող ճանապարհի հարցն ընդամենը Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից անօրինական ու ագրեսիվ պահանջների արդյունք է։ Չէ՞ որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, թե պատրաստ է ճանապարհ տրամադրել, այն էլ՝ հեշտացված կարգով, բայց միայն իր վերահսկողության պայմաններում։ Բայց Թուրքիան ու Ադրբեջանը ցանկանում են, որ հայկական կողմը չվերահսկի ճանապարհը։

Իսկ ինչո՞ւ է այդ ճանապարհն այդքան կարևոր։ Ադրբեջանը Նախիջևանի ու Թուրքիայի հետ կարող է կապվել ինչպես Վրաստանի, այնպես էլ Իրանի տարածքով՝ մանավանդ որ Վրաստանով և Իրանով անցնող կոնկրետ կառուցված ճանապարհներ ու երկաթուղիներ կան, իսկ Սյունիքով նախատեսվող ճանապարհի դեպքում ենթակառուցվածքները բացակայում են։ Հարցը ոչ այնքան ճանապարհի կարճ լինելը կամ ենթակառուցվածքներն են, որքան այն, որ միջանցքի ստեղծումը թուրք-ադրբեջանական տանդեմին պետք է հնարավորություն տա հետագայում վերահսկողություն ձեռք բերել կամ օկուպացնել Սյունիքը, քանի դեռ Հայաստանը թույլ է, ու դրանով հող ստեղծել թուրք-ադրբեջանական ինտեգրացիայի և պանթուրքական ծրագրերի իրականացման համար։

Այլ հարց է, որ ամերիկյան կողմը չի խորանում թեմայի պատմական, իրավական և աշխարհաքաղաքական համատեքստի ու տարբեր նրբությունների մեջ։ Թերևս ԱՄՆ գործող վարչակազմը փորձում է, ինչքան հնարավոր է, շուտ առաջընթացի հասնել հայ-ադրբեջանական բանակցություններում և ցույց տալ, որ խաղաղության հաստատմանն ուղղված իրենց ջանքերն արդյունք են տալիս, «թրամփականները» իշխանության են եկել աշխարհում խաղաղություն հաստատելու խոստումներով։ Դրա համար էլ Թրամփը շտապեց միանգամից հայտարարել, թե Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը մոտենում է հաջող հանգուցալուծման։ Խնդիրն այն է, որ այս համատեքստում երկրորդական նշանակություն է ստանում այն, որ դրա համար կողմերից մեկին կարող են ստիպել շատ ցավոտ ու ինչ-որ առումով անդառնալի զիջումներ անել։ Իսկ տվ յալ դեպքում այդ կողմը Հայաստանն է։ Այստեղ գործ ունենք նաև Հայաստանի դիվանագիտական ջանքերի ակնհայտ ձախողման հետ։ Մեր դիվանագիտությունն ի զորու չի եղել ամերիկյան կողմին ընկալելի դարձնել հակամարտության ողջ էությունը և խորքային շերտերը։

Մյուս կողմից էլ՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը տարբեր վերլուծաբանների կողմից գնահատվեց որպես դիվանագիտական կոռեկտությունից դուրս։ Ի՞նչ է նշանակում սուվերեն պետության ճանապարհը վարձակալությամբ վերցնել և վերահսկել։ Պատահական չէ, որ հայկական տիրույթում այս առաջարկը դիտարկվեց որպես Հայաստանի սուվերենության և տարածքային ամբողջականության մի հատվածը զիջելու հերթական քայլ։ Ու այսպիսի կարծիքների համար հիմքեր կան, քանի որ ակնհայտ է դառնում այս թեմայի հետ կապված Հայաստանի իշխանությունների երկդիմիությունը։ Նրանք մի կողմից հայտարարում են, թե Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը, իսկ մյուս կողմից էլ՝ ուղերձներ են հղվում, թե սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը։

Երեկ Փաշինյանն էլ, ըստ էության, հաստատեց արտապատվիրակման հնարավորությունը, ավելին՝ նա կոնցեսիոն կառավարման մեջ վատ բան չի տեսնում, նույնիսկ այն համարում է նորմալ պրակտիկա՝ որպես օրինակ բերելով, ուշադրություն... օդանավակայանը, ջրի համակարգը, երկաթուղին, բջջային կապի օպերատորին։ Այն, որ բացում է «միջանցքը», Փաշինյանը չի էլ թաքցնում, սակայն հարցն այն է, թե, ի վերջո ո՞ր մոդելն է գործի դրվելու՝ վարձակալությա՞ն (Rent), երբ սեփականությունն ու վերահսկողությունը մնում են պետությանը, բայց ժամանակավոր օգտագործման իրավունքը տրվում է օտար կառույցի, հենց արտապատվիրակո՞ւմը (Outsource), երբ ֆունկցիան պահվում է պետության ձեռքում, բայց իրականացման գործընթացը վստահվում է մասնավորին կամ օտարին, թե՞ կոնցեսիոն կառավարումը (Concession Management), երբ պետությունը ոչ միայն ֆունկցիան է փոխանցում, այլև դրա ֆինանսական շահագործման իրավունքը, հաճախ երկարաժամկետ, առավել հաճախ՝ առանց վերահսկման լծակների։

Տերմիններն, իհարկե, կարևոր են, բայց առավել կարևոր է պարունակությունը։ Եթե սահմանը հսկում է ոչ թե պետությունը, այլ այլընտրանքային «կառուցվածք», եթե ինքնիշխան գործառույթները դառնում են առևտրային պայմանավորվածության մաս, ապա, ինչպես էլ անվանենք, բովանդակությունն այլևս ինքնիշխանության ու իրավազորության հետ կապ չի ունենում, որքան էլ իշխանությունները թմբկահարեն այդ արտահայտությունները:

Ժամանակն է երևի կողմնորոշվել՝ Փաշինյանը Հայաստանը որպես պետություն է դիտո՞ւմ, թե՞ բիզնես նախագիծ՝ քպական խմբակի իշխանական հաճույքները սպասարկելու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գերմանիան ու Ֆրանսիան իմացել են իրենց մրցակիցներին ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում Տարադրամի փոխարժեքները` այսօրԽոշոր ավտովթար Լոռու մարզումՆախկին պատգամավոր. Լատվիան չի փոխարինի Ռուսաստանի շուկան Հայաստանի համար Հայերը պնդում են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման պատճառով իրենց երկիրը վերածվում է թուրքական բենզալցակայանիԳալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Վրաստանի համար ի՞նչ կնշանակի Ռուսաստանի և Հայաստանի միջև բեռնափոխադրումների կրճատումըԱրևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»Արդյո՞ք Էրդողանը կգրավի Հայաստանը Եվրոպայի փոխարեն. Փաշինյանին չեն ներելու. Ռուսաստանից հեռանալը թանկ կարժենաՄահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ «Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերը գրավել են Մարտակերտ քաղաքը. պատմության այս օրը (27 հունիս)Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ» Ամառային զորակոչից առաջ Էդվարդ Ասրյանը ստուգել է հանրապետական հավաքակայանի պատրաստվածությունը Նիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ կունենա. «Հրապարակ» ՔՊ-ում պաշտոնների կռիվ է․ «Հրապարակ» «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Պայմանագրային զինծառայող է մահացել Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր են Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ» Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Հրապարակ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցներըՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի էԻրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը Մեյվեզեր ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է Վանաձորում հաց և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել Բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում է Եվրահանձնաժողովի նախագահը կժամանի Հարավային Կովկաս՝ քննարկելու խաղաղության գործընթացը Թեհրանը պնդում է, որ Հորմուզի նեղուցով անցումը հնարավոր չէ ապահովել առանց Իրանի հետ համաձայնեցման Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը Աբովյանի սկզբնամասում բախվել են Mercedes-ն ու «ՎԱԶ 2107»-ը. վերջինս էլ բախվել է կամրջի հենապատին. կա վիրավոր
Ամենադիտված