Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուբեն Վարդանյանը և մյուս 22 հայ գերիները 656 օր է Բաքվում են․ շինծու դատավարությունը շարունակվում է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բաքվի ռազմական դատարանում այսօր կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դատական ֆարսի հերթական՝ 26-րդ նիստը:

Նախորդ շաբաթ փաստաբան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը ծավալուն փաստաթուղթ էր հրապարակել՝ ներկայացնելով բոլոր այն իրավախախտումները, որոնք Ռուբեն Վարդանյանի նկատմամբ իրականացվել են թե՛ նախաքննության, թե՛ «դատավարության» ընթացքում:

«Արդյունքում ստեղծվել է հիմնովին անարդար դատավարական իրավիճակ, որտեղ պաշտպանվող կողմը զրկված է մեղադրանքները վիճարկելու կամ իր անմեղությունն ապացուցելու իրատեսական որևէ հնարավորությունից։ Նման պայմաններում արդար դատաքննության հասկացությունն ինքնին վերածվում է ձևականության՝ զուրկ որևէ բովանդակությունից», -ընդգծել էր Սահակյանը։

Փաստաթղթում արձանագրվում էր, որ այդ խախտումներն անհնար են դարձրել Ռուբեն Վարդանյանի համար արդյունավետ պաշտպանության իրականացումը: «Այս խախտումներն ստեղծել են մի իրավական միջավայր, որտեղ նա փաստացի զրկված է իր դեմ առաջադրված մեղադրանքները վիճարկելու կամ արդարացնող ապացույցներ ներկայացնելու իմաստալից որևէ հնարավորությունից»,-ասվում է հրապարակված փաստաթղթում:

 

Թեև մյուս գերիների մասով հնարավոր չէ թեկուզ փոքր տեղեկություն ստանալ, սակայն կասկած չկա, որ նույն իրավիճակն է նաև նրանց պարագայում:

Free Armenian Prisoners կայքը պարբերաբար հրապարակում է Ռուբեն Վարդանյանի գործի լսումների արդյունքները՝ հիմք ընդունելով տեղացի փաստաբան Աբրահամ Բերմանի՝ ընտանիքին փոխանցած տեղեկությունները:

Նախորդ՝ հուլիսի 8-ին կայացած նիստում Ռուբեն Վարդանյանն ու նրա փաստաբանը կրկին դատական նախկին որոշումների քաղվածքներին ծանոթանալու միջնորդություն էին ներկայացրել, որոնք չեն բավարարվել:չ

Նիստի մյուս հատվածում ենթադրյալ տուժողներն վկայություններ են տվել ռազմական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքների մասին: Ինչպես նախորդ լսումների ժամանակ, ցուցմունք տված անձանցից ոչ մեկը Ռուբեն Վարդանյանի հետ անձամբ ծանոթ չի եղել: Բոլորը նշել են, որ նրա մասին լսել են միայն լրատվամիջոցներից կամ սոցիալական ցանցերից: Նկարագրված դեպքերի հետ Ռուբեն Վարդանյանին կապող փաստական որևէ ապացույց չի ներկայացվել։

Ռուբեն Վարդանյանը և մյուս 22 հայ գերիներն արդեն շուրջ 656 օր ապօրինի կալանվորված են Բաքվում: Միջազգային հանրությունը և իրավապաշտպան կազմակերպությունները բազմիցս պահանջել են անհապաղ կերպով և անվերապահորեն ազատ արձակել հայ քրիստոնյա քաղբանտարկյալներին և ռազմագերիներին։

Ռուսաստանը պատրաստ է զարգացնել համագործակցությունը Վրաստանի հետ. ՌԴ ԱԳՆ Ներքին գործերի նախարարի գլխին մութ ամպեր են կուտակվումՄեր տնտեսական զարգացումը լճացման մեջ է առնվազն յոթ տարի․ Գերմանիայի կանցլեր Ռուսաստանը ակնարկում է ատոմակայանի մասինՓաշինյանը ցնցումների մեջ է կաթողիկոսի այցից Ադրբեջանական բանակում կորուստներ կան Spotify-ում Ռոզա Լինի Snap հիթը 2-րդն է «Եվրատեսիլի» պատմության մեջ ՆԳՆ-ն զգուշացնում է Վեճ և ծեծկռտուք՝ ԵրևանումԱրմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Խնամքի նպաստի մասինՍլովակ պատգամավորը սուր ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում. «Թշնամին Բրյուսելն է, ոչ թե Ռուսաստանը» ԵԱՏՄ շրջանակներում առևտրաշրջանառությունը 2025-ին գերազանցել է 95 միլիարդ դոլարը․ ՌԴ ԱԳ փոխնախարար Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելՋուր չի լինելու մի քանի ժամ «Բեռլինից կոչ են արել Հայաստանին «ընդունել իրականությունը և շարժվել առաջ»»Ինչո՞ւ է ձախողվել «մեղմ ուժը», և ի՞նչ կպատահի Հայաստանի հետ. «Փաստ»Բոլոր ընտրություններից ամենա... «աշխարհաքաղաքականը». «Փաստ»Մոսկվայի կոշտացող ուղերձները և Հայաստանի առջև կանգնած ռիսկերը «Վաճառեցին՝ զվարճացան, հաշվեցին՝ արցունքներ թափեցին». Փաշինյանը փոխել է Հայաստանի աշխարհագրական դիրքը «Հովհաննեսից հետո մեր մխիթարությունն ու ուժը մեր մյուս երեխաները դարձան». Հովհաննես Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... մոտ երեք ամիս անց. «Փաստ»Հումքից դեպի պատրաստի արտադրանք․ Սամվել Կարապետյանը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման իր տեսլականը Մակրոնի և Փաշինյանի նպատակների մասին. Վտարել բոլոր ռուսներին և վաճառել Հայաստանը Թուրքիային Աշտարակի գյուղերից մեկում 5-ամյա երեխան ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոցԵվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ»Պլանային անջատումներ՝ նշված հասցեներում «Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ»Ադրբեջանցիները Վարդենիսի Վերին Շորժա բնակավայրի մոտ առաջ են շարժվել 3 կիլոմետր խորոնալով Հայաստանի տարածքի և սկսել խրամատներ փորել․ պատմության այս օրը (12 մայիս)Հայաստանում YouTube-ի մոնետիզացիան այսօրվանից հասանելի է․ Մխիթար Հայրապետյան Սպասվում է անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազիՄեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ»Տավուշում վագոն-տնակ է այրվել Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ»Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ»Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. որքա՞ն գումար կպահանջվի պետբյուջեից. «Փաստ»Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ»Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» «Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը կոչնչացնի ցանկացած իշխանության լեգիտիմությունը». «Փաստ»Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ»Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սարերի ու ձորերի տարբերություն. «Փաստ»57-ամյա Շիոն ընտրվել է Վրաստանի նոր պատրիարք Մաhացու hանտավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Բախվել են Վանաձոր-Սպիտակ-Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել»-ը ու «ՈւԱԶ»-ը․ կա 6 վիրավոր Ժամանակն է, որ բրիտանական կողմն իր համար սանիտարներ հրավիրի․ Զախարովա
Ամենադիտված