Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ալիկն ինձ համար ամեն ինչ էր՝ հայր ու եղբայր, որդի և ընկեր». Ալեքսանդր Ֆարմանյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Կաղնուտ գյուղի տարածքում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ խելոք երեխա էր, բայց նաև շարժուն իր տեսակով։ Որևէ մեկիս չի անհանգստացրել։ Տան միակ երեխան էր։ Ես, իր հայրիկը, մորաքույրը և հորաքույրը ուսանողներ էինք, և նա ուսանողների շրջապատում էր մեծանում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Օվսաննան՝ Ալեքսանդրի մայրիկը։ Ալեքսանդրը կամ, ինչպես մայրիկն է ասում, Ալիկը, Երևանում է ծնվել, հայրը Ջավախքից է, մայրը՝ Վայոց ձորից։

Մայրիկը պատմում է՝ փոքր տարիքում որդու հետ տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնություն։ «Տանը հայերեն էինք խոսում, բայց, բնականաբար, բակում ընկերություն էր անում ռուս երեխաների հետ և սկսեց ռուսերեն խոսել։ Վեց տարեկան էր, երբ տեղափոխվեցինք Հայաստան։ Սկսեց դպրոց հաճախել, մի քիչ դժվարանում էր հայերենի հարցում, հայերենի պարապմունքների էր հաճախում, որ որևէ դժվարություն չունենա արտասանության և գրելու հարցում։ Տանն իր հետ պարապել եմ, գումարում-հանում գիտեր, նաև ռուսերեն տառերը։ Մինչև յոթերորդ դասարանը սովորել է գերազանց։ Դրանից հետո ոտքի բարդ վիրահատության ենթարկվեց, բավականին երկար ժամանակ դպրոց չհաճախեց։ Բացարձակ գերազանցիկ չէր, բայց ռուսաց լեզվի քննությունից ամբողջ Վայոց ձորում միայն ինքն էր 19 միավոր ստացել»։

Միջնակարգ դպրոցին զուգահեռ՝ Ալեքսանդրը նաև յոթ տարի երաժշտական դպրոց է հաճախել՝ դաշնամուրի։ Զբաղվել է նաև վոլեյբոլով։ «Մեր տունը դպրոցին շատ մոտ էր, և դպրոցի բակում միշտ ֆուտբոլ էր խաղում։ Ֆուտբոլի ևս հաճախել է։ Պատվոգիր ունի նաև որպես Կոտայքի մարզի լավագույն դարպասապահ»։ Ալեքսանդրն ուսումը շարունակել է Հրազդանի արհեստագործական ուսումնարանում՝ «Խոհարարական վարպետություն» բաժնում։ «Երրորդ կուրսում էր սովորում, երբ 2015 թվականի հունվարին զորակոչվեց պարտադիր զինվորական ծառայության։ Մեկ կիսամյակ էր մնում, որ քոլեջն ավարտեր։ Սկզբում ծառայում էր Ասկերանում, բայց հետո, որպես տան միակ զավակ, իմ դիմումների հիման վրա մի քանի ամիս անց իրեն տեղափոխել են Սիսիան։ Ծառայում էր «Սիսական» գնդում՝ որպես հրետանու հաշվարկի օպերատոր։ Տարին երկու անգամ զորավարժությունների էր մասնակցում, դիրքեր չէր բարձրանում։ 2015 թվականից ես էլ եմ անցել ծառայության Զինված ուժերում՝ որպես պայմանագրային զինծառայող։ Ծառայել եմ Կապանում՝ հետախուզությունում։ Դա արել եմ իրեն մոտ լինելու համար։ Միշտ միասին ենք եղել»։

2017 թվականին Ալեքսանդրը զորացրվում է։ «Սկզբում իր սրտով աշխատանք չէր գտնում, պատրաստ չէր նաև կիսամյակային ուսումը շարունակել։ Ես չէի ցանկանում, որ նա հետախուզությունում ծառայեր, քանի որ գիտեի դրա բարդությունները։ Ապրիլ յան պատերազմի մասնակից եմ, եղել եմ Ջրականում։ Ալիկը Կապանում հակաօդային պաշտպանությունում ծառայության անցավ՝ որպես ռադիոլոկացիոն հետախուզական կայանի օպերատոր։ Իր և՛ ժամկետային, և՛ պայմանագրային ծառայությունն անցավ Սյունիքի մարզում։ Որոշել էր նաև Գորիսի բուհում՝ հեռակա բաժնում շարունակել կրթությունը, բայց այդ օրերին վատառողջ էր, մինչև սեպտեմբերի 30-ը պետք է փաստաթղթերը տանեինք, որ կապի բաժնում ուսումը շարունակեր իր ծառայությանը զուգահեռ, բայց չհասցրեցինք։ Բացի ծառայությունից, նա նաև իր ազատ օրերին աշխատում էր Կապանի ռեստորաններում՝ որպես բարմեն-մատուցող։

Շատ լավ էր տիրապետում իր գործին։ Ալիկն էր սովորեցնում տղաներին, հետո նաև ինձ, երբ գալիս էին աշխատանքի ընդունվելու, որ օպերատոր դառնային և օդային տարածքը վերահսկեին։ Մանկության տարիներից իրեն գրավել են ռազմական օդանավերը, ցանկություն ուներ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում սովորելու։ Ասում էր՝ պետք է ՍՈւ վարեմ, բայց ոտքի հետ կապված խնդիրը խանգարեց։ Իր ընկերներն ասացին՝ կարող ես սովորել ու ռազմական ավիադիսպետչեր լինել։ Արձագանքել էր՝ ի՞նչ եք ասում, ՍՈւ-ի կողքին կանգնեմ, բայց ղեկին չլինե՞մ։ Բայց երբ ծառայության ընթացքում օդային տարածքն էր հսկում, ասում էր. «Մա՛մ, իմ գործը սիրում եմ, ինչո՞ւ այն ժամանակ չսովորեցի, ավիադիսպետչեր կլինեի»»։

44-օրյա պատերազմը շատերի երազանքների ու նպատակների ընթացքը փոխեց։ «Ալիկը մի փոքր վատառողջ էր, և սեպտեմբերի 24-ից տանն էր։ Առավոտյան տագնապ հայտարարեցին, գնաց զորամաս, տուն չէր գալիս, ես իր դեղերը, անհրաժեշտ այլ իրեր ուղարկեցի»։ Պատերազմի օրերին Ալիկն ու ծառայակից ընկերներն իրականացրել են իրենց առջև դրված խնդիրները։ Ծառայելով ՀՕՊ-ում՝ պատերազմի օրերին, երբ արդեն շարքից դուրս էին եկել Շուշիի և Հադրութի հակաօդային կայանները, Արցախում օդը հսկում էին Կապանի երկու դիվիզիոնները, գունդը և մյուս դիվիզիոնը Գորիսում։

Ալեքսանդրը եղել է բարձունքի վրա, մի կողմում Զանգելանն էր, մյուս կողմում՝ Կուբաթլուն։ «Նրանք Արցախի սահմանին մոտ էին։ Իրենք հաղորդում էին տվյալները, Արցախում Ս-300-ները հարվածում էին»։ Ալեքսանդրի հաղորդած ճշգրիտ տվյալների շնորհիվ մեծ վնաս է հասցվել թշնամու զինտեխնիկային։ Ալեքսանդրը զոհվում է հոկտեմբերի 10-ին՝ Կաղնուտ գյուղի տարածքում։ «Հոկտեմբերի 9-ին իրենք պետք է գնային Արցախ, հրամանն այդպիսին էր։ Հավաքվեց ռադիոլոկացիոն կայաններից մեկը, պետք է դեպի Զանգելանի կողմը գնային։ Այդ ամբողջ օրը սպասեցի, Ալիկենք դեռ իրենց տեղում էին։ Երեկոյան ժամը ութի կողմերը խոսեցի հետը, ասաց. «Մամա՛, մի քանի ծխախոտ և բրդուճ կդնես, ճանապարհի խաչմերուկում կվերցնեմ»։ Ամբողջ գիշեր չեմ քնել, տղաս չզանգեց։ Առավոտյան լսեցի բոթը, որ հարվածել են կայանին։ Գնում էի դեպի այդ հատված, ինձ զորամասից զանգեցին՝ տիկին Օվսաննա, գնացեք Կապանի հիվանդանոց։ Երեք հոգով են եղել, իմ տղան դրսում է եղել, երկու տղաները՝ կայանի ներսում։ Երկնքում անօդաչու է նկատել։ Կայանի էկրաններին անօդաչուները չեն երևում։ Երբ կայանի ներսում ես, այն բարձր ձայնով աշխատում է, ամենը տեսնում ես էկրանի վրա և անընդհատ կապի մեջ ես լինում հրամանատարական կետի հետ։ Այդ ժամանակ այնտեղ նստած մարդ չի եղել։ Իմ տղան մոտ 500 մետր վազել է, որ կայանի ներսում գտնվող տղաներին զգուշացնի, որ դուրս գան։ Թիրախը եղել է կայանը։ Հասցրել է տղաներին զգուշացնել, նրանք չեն հասցրել պատսպարվել, անօդաչուն հարվածել է։ Տղաներից մեկը տեղում է մահացել, մյուս տղային և Ալիկին տեղափոխել են հիվանդանոց։ Վիրահատությունը արդյունք չտվեց։ Ժամը երեքին ինձ հայտնեցին, որ իմ տղան էլ չկա։ Ես իրեն տեսել եմ, կարողացել եմ հրաժեշտ տալ»։

Ապրելու ուժի մասին։ «Ալեքսանդրն ինձ համար եղել է հայր, եղբայր, ընկեր։ Ինձ օգնում էր անգամ տան գործերում։ Ասում էր՝ եթե դու ինձ համար և՛ հայր ես, և՛ մայր, ես էլ ուրեմն քեզ համար և՛ որդի եմ, և՛ դուստր։ Չգիտեմ, թե հիմա որտեղից է այդ ուժը գալիս։ Տղայիս դեպքից հետո ինձ ուղարկեցին պահեստազոր։ Իրենց թերի աշխատանքի պատճառով երեք տղաները զոհվեցին։ Շատ դժվար օրեր էին, բայց երևի իմ տղան ինձ ուժ տվեց, որ պայքարեմ արդարության համար։ Պայքարում եմ, որ մեղավորներին պատժեն, իրենց նման զինվորականները չպետք է լինեն Զինված ուժերում։ Բարդ վիրահատության միջով անցա, իմ հարազատների ջանքերով մեկնեցի Շրի Լանկա, կարողացա բնության մեջ մի քիչ հանգստություն գտնել։ Վերադառնալով՝ որդուս գերեզմանը մի փոքր անխնամ տեսա։ Հասկացա՝ պետք է ապրեմ, որ ամեն ինչ խնամված պահեմ, ծաղիկներն էլ ծաղկեն, ոչ թե չորանան։ Տղաս սիրում էր ինձ խնամված տեսնել, հիմա էլ իր խոսքերով եմ առաջնորդվում»։

Հ. Գ. - Ալեքսանդր Ֆարմանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Վայոց ձորի Ագարակաձոր գյուղի ընտանեկան գերեզմանատանը՝ տատիկի ու պապիկի կողքին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակինՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՀունգարիայի խորհրդարանը նոր նախագահ է ընտրում․ թեկնածուն մեկն է Եվրասիական զարգացման բանկում կանխատեսել են, թե որքան կկազմի գնաճը Հայաստանում տարվա վերջին «Յուվենտուսի» հաղթանակը Ռոզա Բաբայանը նշանակվել է սոցապնախարարի տեղակալ Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն էժանացել է Ռուսական զորքերը հայտարարում են նոր առաջխաղացման մասին Պակիստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Մեքքայի համաձայնագիրը Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» ավագին 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ Սեպտեմբերի 1-ին և հետո ծնված երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500,000 դրամ ՖԻՖԱ-ն uարսափելի սխալ թույլ կտա, եթե որևէ պատճառով նույնիսկ մտածի նախագահ Ջանի Ինֆանտինոյին փոխարինելու մասին. Թրամփ «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին «Ֆրեսկո» փառատոնը կբացվի հայոց պատմության հինգ նշանավոր թագուհիների մասին պատմող պարային ներկայացմամբ Երեխա է ծնվել, բնակարանի հիփոթեք ունեք. պետությունը կարող է մարել մինչև 2 միլիոն դրամ «Հայաստանի օրերը Մոնակոյում»․ հայկական ոսկերչությունը, մշակույթը, բիզնեսն ու գինին՝ Մոնտե-Կառլոյի սրտում Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը Կապանում ավտովթարից տուժածներից 3-ը երեխաներ են, նրանցից մեկը տեղափոխվել է Երևան Լիբանանը դեռևս չի որոշել Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլի ժամկետները. Al Araby Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ Իրանը հաջորդ ամիս կհյուրընկալի Կասպից ծովի ափամերձ համաժողովը․ պաշտոնական Րոպեների ընթացքում ԱԱԾ տեսանյութը հայտնվում է համացանցում, սա՞ է իրավական պետությունը. Քոչարյան Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ Կասեցվել է «Նավուր Լիմոնադ»-ի արտադրությունը. ՍԱՏՄ Վրաստանից 113 օտարերկրյա քաղաքացի է արտաքսվել, այդ թվում՝ Հայաստանից Ռուսաստանը հրթիռներով և ավելի քան 120 անօդաչու թռչող սարքով հարվածել է Կիևին և Զապորոժիեին Բուժհիմնարկում չի ծնվել երեխան, մարմինը սառած էր, բայց կյանքին սպառնացող վտանգ չկա. Արշակ Ջերջերյան Հայաստանը դառնում է ԱՄՆ հաշվողական ենթակառուցվածքային համակարգի մասԱՄՆ-ում զինաшթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. Թրամփ Երևանում նորածին երեխա են գտել՝ երկաթյա թիթեղների տակ․ ինչպե՞ս է այժմ երեխայի առողջական վիճակը ՃՏՊ՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն Կռացա, աձյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին կայանված «Volkswagen»-ի մոտ տղամարդու մարմին է հայտնաբերվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ «Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Ամենադիտված