ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պաշտոնյան կալանավորվեց
ԻՐԱՎՈՒՆՔՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի միջնորդությունը բավարարվել է դատարանի կողմից, և ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը երկու ամսով։
Հիշեցնենք, որ Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն, երեկ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ՀՀ ՊՆ Երևան քաղաքի ռազմական ոստիկանության պետի տեղակալին:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն նրան ձերբակալել են, այն բանի համար, որ վերջինս փորձել է միջամտել զորակոչիկին, ինչ-որ շահագրգռվածությունից ելնելով խուսափել զինվորակամ ծառայությունից: