Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձախողված հանդիպում, արտապատվիրակված ինքնիշխանություն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աբու Դաբիում Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի՝ հինգ ժամ տևած բանակցություններից հետո ոչ պաշտոնական Երևանը, ոչ Բաքուն որևէ կոնկրետ համաձայնության մասին չեն հաղորդում: Կողմերը միայն նույնաբովանդակ հայտարարություններ են տարածել, իսկ որևէ փաստաթուղթ այդպես էլ չի ստորագրվել։ Այդուհանդերձ, ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկությունները, թե հանդիպմանը քննարկել են, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը, կարծես չի հերքվում ՀՀ իշխանությունների կողմից։

Փաշինյանական իշխանությունը փորձում է հանդիպումը որպես հաջողված ներկայացնել։ Ըստ ԱԳՆ-ի, «այն կարող է խաղաղության գործընթացի հետագա իրացման լուրջ հիմք հանդիսանալ»: Մինչդեռ թե՛ հանդիպման արձագանքները, թե՛ դրանից հետո Երևանից հնչող կիսաձայն շշուկները վկայում են Փաշինյանի հերթական ձախողման մասին։

Փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը երեկ հայտարարել է, թե սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը։ Դրանից հետո բարձրացած աղմուկին ԱԳՆ-ն փորձեց արձագանքել, թե արտապատվիրակման մեջ որևէ վատ բան չկա։ Բայց փաստն այն է, որ ՀՀ իշխանությունները գրեթե բառացի համաձայնություն են տվել միջանցքի բացմանը։ Թուրք-ադրբեջանական տանդեմը դրան «Զանգեզուրի միջանցք» կասի, Փաշինյանը՝ «Խաղաղության խաչմերուկ», բայց հարցի էությունը չի փոխվում, ՀՀ ինքնիշխանությունը զգալիորեն նվազելու է։

Տարօրինակն այս ամենում ԱՄՆ արձագանքն էր։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը նախ նշել է, թե Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելուն ուղղված ջանքերին։ Միևնույն ժամանակ, Պետքարտուղարությունը չի մեկնաբանում Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի վերաբերյալ Երևանին ու Բաքվին Վաշինգտոնի առաջարկի մասին հրապարակումները: «Մամուլի հրապարակումների վերաբերյալ տեղեկություն չունենք հաղորդելու», -հայտնել է Պետքարտուղարության խոսնակը:

Անցած շաբաթասկզբին «Քարնեգի» հիմնադրամը, դիվանագիտական աղբյուրներին հղում անելով, գրել էր, որ ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմը Երևանին և Բաքվին Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի բացման առաջարկ է արել: Խոսքը ճանապարհի կառավարումն օտարերկրյա, մասնավոր ընկերությանը պատվիրակելու մասին է։ Թերևս, հենց այս դետալներում է թաքնված գլխավոր վտանգը, որը փորձում են ոչ այնքան խնամքով թաքցնել ՀՀ քաղաքացիներից։

Արևիկ Աբելյան

«Հրանտ Թոխատյանի կինը լինելը կրկնակի պատասխանատվություն է». Լուիզա Ներսիսյան ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեն Մեսսին չի մասնակցի Ֆինալիսիմային․ արգենտինացին հանդես է եկել հայտարարությամբ Ալբանիայում ձերբակալվել է արհեստական բանականությամբ գեներացված նախարարը Կալլասը ցանկանում է հեռու մնալ ԵՄ կոռուպցիոն սկանդալից. Berliner Zeitung 75 տարեկանում կյանքից հեռացել է «Mօrtal Konbat» սերիալի դերասան Քարի-Հիրոյուկի ՏագավանԽաղացողները մեքենա չեն․ «Արսենալի» գլխավոր մարզիչը դժգոհ է խաղային խիտ գրաֆիկից Ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը Հայաստանում մեր ժողովրդի օրինական պահանջն է. Ալիև Ադրբեջանցիները վնասել են Արցախի Սուրբ Ամենափրկիչ Վանքը․ մանրամասներ Դիվանագիտական նորմերի խախտում. Ռուսաստանից արձագանքել են Փաշինյանին Արտակարգ դեպք, ՎարդաշենումՁյուն, ձնախառն անձրև, մառախուղ. եղանակն առաջիկայում Ադրբեջանը Եվրոպայում խաղաղասեր է ձևանում, բայց հակառակն է անում Կանխել են քաղաքացու ինքնաuպանության փորձը Հաղթանակ կամրջից․ ինչ է հայտնի Խոշոր վթար՝ ԵրևանումՈ՞վ է uպանության համար ձերբակալվածըԱրքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանին տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ Արշակ սրբազանը կալանավորվեց 2 ամսով Փաշինյանական իշխանությունը նույնիսկ քրգործերն է փնթի կարում Ստեփանավանում 30-ամյա վարորդը «Ford»-ով վրաերթի է ենթարկել ամուսիններիԿորեայի ձորի ճանապարհը փակ է երթևեկության համարՄահվան ելքով վթար՝ Արմավիրի մարզումՎաշինգտոնյան հուշագրի իրական գինն ու Հայաստանի համար աճող վտանգները Փաշինյանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը եկեղեցու վրա Գործի գնալուց սև ավտո է նստել ու կապը կորել է. մանրամասներ՝ 42-ամյա կնոջ սպանության դեպքից«Փաշինյանը կմնա Մայա Սանդուի սցենարի գործարկմամբ. Կալլասը խոստացել է, որ Հայաստանում ընտրությունները կանցկացվեն այնպես, ինչպես Մոլդովայում» «Հայաստան-ԵՄ. «Քաղաքական արդիականացում» հարաբերություններում» Բաքվում ցրել են Ղարաբաղի համար անցկացվող ցույցը. պատմության այս օրը (05 դեկտեմբեր)Անջատումներ՝ նշված հասցեներում Ռուբլին թանկացել էՓաշինյանը գնում է կաթողիկոսին ձերբակալելու ճանապարհով. սցենարի հետքերով. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ-ն վերածել է քաղաքական գործիքի․ «Հրապարակ» Ինչ են քննարկել Արցախի նախագահի հետ Քննչական կոմիտեում. «Ժողովուրդ» Դիլիջանի անտառները նորից կարող են բռնկվել․ «Հրապարակ» Սուրճի կանոնավոր օգտագործումը կարող է նվազեցնել լյարդի ցիռոզի առաջացման ռիսկը․ F&FՀնդկաստանը համաձայնել Է Ռուսաստանից 2 մլրդ դոլարով ատոմային սուզանավ վարձել Արտաքին քամիներ միշտ եղել են ու կան, բայց մենք կայուն 7 տոկոսանոց աճը ապահովել ենք. ՓաշինյանԲրյուսովի անվան համալսարանում միմյանց հարվածած 5 ուսանողուհիներից 2-ը հարազատ քույրեր են63 տարեկանը փոքր բիզնես սկսելու լավագույն տարիքն է, դա մարդու համար շատ ծաղկուն տարիք է. Նիկոլ ՓաշինյանՄոգերինին փոքրիկ մժեղ է մեծ նավերի համեմատ. Զախարովան՝ Եվրոպայի կոռուպցիոն uկանդալի մասինՀայտնաբերվել է նոր եկեղեցի Կեչառիսի վանական համալիրի տարածքումՌուսաստանն, այս կամ այն կերպ, կազատագրի Դոնբասը և Նովոռոսիան. Պուտին 10 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱվստրալիան և Նոր Զելանդիան միացել են Ուկրաինայի համար զենքի մատակարարման ծրագրին. ՌյուտեՆեյմարի հեթ-տրիկը 3.5 տարվա դադարից հետո․ բրազիլացին խոսել է իր ապագայի մասին «Հասուն տարիքում պետք է ունակ լինել ինքնագնահատման և ընդունելու սեփական բացերը». Հասմիկ ԿարապետյանԱնհետ կորած 61-ամյա տղամարդը հայտնաբերվեց Իրաքը պատժամիջոցներ է կիրառել իր կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլլահի» և Եմենի հուսիթների դեմ Զինծառայությունը 1,5 տարի դարձնելու նախաձեռնությունն ունի մեկ նպատակ՝ ՀՀ բանակը օր առաջ դարձնել պրոֆեսիոնալ. Պապիկյան Բրյուսովի անվան համալսարանում վիճաբանության մասնակցած 5 կասկածյալներից 2-ը քույրեր են
Ամենադիտված