Գեղեցիկ մաշկ՝ բնական բաղադրիչներով այս դիմակի օգնությամբ
ՖՈՏՈԱյս դիմակը կխնամի մաշկն ու կսնուցի, որի արդյունքում կունենաք փափուկ, հարթ ու ձիգ մաշկ։ Այս դիմակը նաև հայտնի է որպես մաշկը սպիտակեցնող, ինչպես նաև կատարյալ միջոց՝ կնճիռների հեռացման համար։ Այն հանդես է գալիս նաև որպես մաշկազատղ սկրաբ։
Դիմակի պտրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝
• 2 թեյի գդալ կանաչ թեյ
• 1ճաշի գդալ մեղր
• 1ճաշի գդալ մածուն
• 2 թեյի գդալ սոդա։
Պատրաստման եղանակը`
Բոլոր բաղադրիչները խառնել և դնել սառնարան մոտ 10 րոպե։ Սառնարանից հանել և քսել մաքուր մաշկին ու պահել 20 րոպե՝ մինչև չորանա։
Այնուհետ մաշկին ցողել մի փոքր ջուր և շրջանաձև շարժումներով մերսել մաշկը մի քանի րոպե։ Լվանալ մաշկը սառը ջրով ու նրբորեն չորացնել։ Մաշկը կլինի ձիգ ու խոնավացած։