Իրանի արտգործնախարարը միջուկային զենքը հակամարդկային է անվանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը միջուկային զենքը համարում է «հակամարդկային» և «իսլամի սկզբունքներին հակասող», նման զենքը կարող է Թեհրանին դնել «շատ ավելի խոցելի դիրքերում», ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Մենք միջուկային զենքը համարում ենք ոչ միայն հակամարդկային, այլև իսլամի սկզբունքներին հակասող։ Մենք չենք կարծում, որ մեր պետության պաշտպանության համար անհրաժեշտ է միջուկային զենք։ Այս զենքերը մեզ կդնեն շատ ավելի խոցելի դիրքերում։ Իհարկե, Իրանի ներսում դեռևս քննարկումներ են ընթանում այս մասին, և կան ուրիշներ, ովքեր չեն կիսում իմ տեսակետը», – CBS-ին ասել է նա։