Գարեջրի օգտակար հատկությունների մասին
ՖՈՏՈՊենսիլվանիայի համալսարանի գիտնականների խոսսքերով՝ օրը կես լիտր գարեջուրը կամ շաբաթեկան 3-4 լիտր գարեջուրը լավացնում է արյան շրջանառությունը։
Ալկոհոլի՝ չափի մեջ օգտագործումը դանդաղեցնում է լիպոպրոտեինի նվազումը։ Ինչպես պարզվում է, ժամանակի հետ բոլոր մարդկանց մոտ նվազում է լիպոպրոտեինը։ Սակայն տղամարդկանց համար մեկ-երկու բաժակ ալկոհոլը, իսկ կանանց համար մեկ բաժակ ալկոհոլը նվազեցնում է այդ գործընթացը։ Սակայն սա չի նշանակում, որ կարելի է չարաշահել ալկոհոլ, քանի որ այն կվնասի, այլ ոչ թե օգուտ կտա։
Գիտնականները հետազոտությունների արդյունքում փորձում էին պարզել՝ արդյոք դա կապված է խմիչքի տեսակի հետ, ինչպես պարզվեց ամենից շատ օգտակար է գարեջուրը, սակայն դրա չափաբաժինը շաբաթական չպետք է գերազանցի 3-4 լիտրը։