Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն ու Ադրբեջանը մեկական ձերբակալվածներ են փոխանակել Իջևանի Կայան բնակավայրի մոտ. պատմության այս օրը (28 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ղազախստան՝ Կապի ու տեղեկատվության աշխատողների օր, Լեհաստան՝ 1956 թվականի Պոզնանի դեպքերի հիշատակի օր, Ուկրաինա՝ Սահմանադրության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1292– Եգիպտոսի սուլթան Մելիք Աշրաֆը, ով արդեն գրավել էր խաչակիրների վերջին հենակետը Մերձավոր Արևելքում` Աքքա քաղաքը, հարձակվել և գրավել է հայոց կաթողիկոսի նստավայրը` Հռոմկլան, գերի վերցրել Ստեփանոս Դ Հռոմկլայեցի կաթողիկոսին և քաղաքի բնակչությանը ու շարժվել դեպի Սիս:

1877–ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Արշակ Տեր-Ղուկասովի ղեկավարած հայկական զորքերն ազատագրել են Բայազետը:

1918-հայ-թուրքական պատերազմի ժամանակ թուրքական հրամանատարությունը Նախիջևանի նահանգ է ուղարկել Կովկասի 2-րդ դիվիզիան։

1926– ծնվել է թատրոնի և կինոյի դերասան Արտյոմ Կարապետյանը, որը հայտնի է իր կրկնօրինակման աշխատանքներով:

1937-վախճանվել է խորհրդային պետական և կուսակցական գործիչ Ամատունի Ամատունին:

1970-Երևանի կենդանաբանական այգուց փախել է Վովա փիղը:

1988-Մոսկվայում սկսվել է ԽՄԿԿ 19-րդ համաժողովը, որտեղ հայկական և ադրբեջանական կողմերն արտահայտել են իրենց տեսակետները ղարաբաղյան հարցով, սակայն Գորբաչովը կրկին շեշտել է սահմանների անխախտելիության պահպանման անհրաժեշտությունը:

1992-առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ Մոնթե Մելքոնյանի ղեկավարությամբ հայկական զինված ուժերը ազատագրել են Ճարտար, Մաճկալաշեն և Կարմիր Շուկա բնակավայրերը:

2001-Հռոմի պապն այցելել է 1363 թվականին կառուցված Լվովի «Սուրբ Աստվածածնի վերափոխման» հայկական եկեղեցի:

2002-Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցությունը (ՀՆԿԿ) հանդես է եկել Հայաստանում ներկայումս գործող յոթ կոմունիստական կուսակցությունների միավորման կոչով:

2003-Երևանի կանաչ գոտիների պահպանությանն ուղղված հասարակական կազմակերպությունների կոլաիցիան բողոքի երթ է կազմակերպել դեպի քաղաքապետարան՝ ընդդեմ մայրաքաղաքին սպառնացող անապատացման:

2007-Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է մշակույթի և գիտության հայ ու ադրբեջանցի մի խումբ գործիչների, ովքեր  նախաձեռնել էին  մեկօրյա համատեղ երթ Ստեփանակերտ – Երևան - Բաքու երթուղով:

2011- տեղի ունեցած Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովում Ռադիկ Մարտիրոսյանը վերընտրվել է ԳԱԱ նախագահի պաշտոնում:

2017-Կեսօրին մոտ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել առաջին  Դամասկոս-Երևան երթուղով օդանավը։

2018- փակվել են Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները: Ջերմուկ քաղաքի, ինչպես նաև հարակից գյուղերի մի խումբ բնակիչներ ու բնապահպաններ պահանջել են դադարեցնել աշխատանքները հանքում:

2019- Կարմիր խաչի ներկայացուցիչների միջնորդությամբ  Հայաստանն ու Ադրբեջանը մեկական ձերբակալվածներ են փոխանակել Իջևանի Կայան բնակավայրի մոտ:

2023- Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունեցել է 4 զոհ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

550-Կոնստանտինապոլիսում օծվել է Առաքյալների եկեղեցին:

1098– Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ խաչակիրներն Անտիոք քաղաքի մոտ ջախջախել են մուսուլմաններին:

1119-Իլ-Գազիի ղեկավարած մուսուլմանական բանակը ջախջախել է Անտիոքի ռեգենտ Ռոջեր Սալերսկու բանակը:

1569-ստորագրվել է Լյուբլինսկյան ունիան, որով միավորվել են Լեհական թագավորությունը և Լիտվական մեծ կոմսությունը:

1577– ծնվել է ֆլամանդացի գեղանկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսը:

1635-ֆրանսիացիները Կարիբյան ծովում հիմնել են Գվադելուպա գաղութը:

1712– ծնվել է ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, գրող, լուսավորիչ Ժան Ժակ Ռուսոն:

1808-սպանվել է Օսմանյան կայսրության սուլթան Սելիմ Երրորդը:

1812-Նապոլենի բանակը մտել է Վիլնա:

1868-Բուխարայի էմիրը ճանաչել է իրեն Ռուսաստանի վասսալ:

1904-նորվեգական «Նորդժ» ուղևորատար նավը Ռոկոլլ կղզու մոտ խորտակվել է, որի արդյունքում զոհվել են 635 մարդ:

1914– «Երիտասարդ Բոսնիա» (Млада Босна) կազմակերպության անդամներից մեկը՝ Գավրիլո Պրինցիպը, սպանել է ավստրոհունգարական գահի ժառանգորդ Ֆրանց Ֆերդինանդին և նրա կնոջը: Ավստրո-Հունգարիան և Գերմանիան դեպքը որպես առիթ են օգտագործել Սերբիայի վրա հարձակվելու համար, ինչը և սկիզբ է դրել Առաջին համաշխարհային պատերազմին:

1919– ստորագրվել է Վերսալյան պայմանագիրը, որով պաշտոնապես ավարտվել է Առաջին համաշխարհային պատերազմը:

1933-Մոսկվայում սկսվել են գնչուների ձերբակալություններ և աքսորումներ:

1942– վախճանվել է բելառուս գրող Յանկա Կուպալան, որը  համարվում է բելառուս գրականության դասականներից մեկը:

1967-Իսրայելն օկուպացրել է արևելյան Երուսաղեմը:

1996-Ուկրաինայի Գերագույն ռադան մեկ գիշերվա ընթացքում ընդունել է նոր սահմանադրությունը:

1997-Մայք Թայսոնը կծել է Էվենդեր Հոլիֆիլֆի ականջը երկու անգամ, որի արդյունքում մենամարտը դադարեցվել է:

2001-Սլոբոդան Միլոշևիչը հանձնվել է Հաագայի դատարան ռազմական հանցագործությունների մեղադրանքով:

2004-ստեղծվել է Իրաքի ժամանակավոր կոալիցիոն կառավարությունը:

Կ. Խաչիկյան

Գյուղացին պետք է վաճառի իր բերքը հենց գյուղում․ «Ուժեղ Հայաստան»-ը առաջարկում է ստեղծել մթերման կայանների համազգային ցանց Թուրքիայում բանտից ազատ է արձակվել Հրանտ Դինքի սպանության գործով ձերբակալված առանցքային կասկածյալը. պատմության այս օրը (07 մարտ)«Այս ծանր օրերում ինձ ուժ տվողը թոռնիկներս դարձան». կրտսեր սերժանտ Սամվել Մելքումյանը վիրավորվել է սեպտեմբերի 30-ին Ջրականում, անմահացել՝ հիվանդանոցում՝ 2,5 ամսվա պայքարից հետո. «Փաստ»Փորձագիտական քննարկում ժամանակակից աշխարհակարգի մարտահրավերների վերաբերյալ Երևանի Ռուսական տանը «ԱՄՆ-ը մտնում է Հարավային Կովկաս. Ի՞նչ սպառնալիքներ է ներկայացնում Իրանի հետ հակամարտությունը Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համար» Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղում5 վիրավոր՝ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհինՀատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ»Սպանություն` Շենգավիթում. ինչ է հայտնի«Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ»Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ»Հայաստանի մեծ թվով համայնքներում և բնակավայրերում իրականացված չեն դրանց սպառնացող ռիսկերի գնահատման և ինդեքսավորման գործընթացները. կստեղծվի ուղեցույց. «Փաստ»Արշակ Սրբազանի տեղաշարժը սահմանափակել են. «Հրապարակ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ»Կանանց տոնի առթիվ պետական գերատեսչություններում տղամարդիկ էլ են պարգևավճար ստացել․ «Հրապարակ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ»ՊԵԿ-ը հրաժարվեց բացահայտել բռնագրավված պարաֆինի ճակատագիրը․ «Ժողովուրդ» Ֆեյք հարցումների մարաթոն է սպասվում․ «Հրապարակ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ»Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. ՊեսկովՌուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington PostՔաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք«Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա ԵղոյանՀունգարիան կասեցրել է դեպի Ուկրաինա կարևոր բեռների տարանցումը․ Օրբան Պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Մանկության սեր» Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ ԶելենսկիԻրանը hակամարտության սկզբից ի վեր 600 hրթիռ է արձակել Իսրայելի և ԱՄՆ-ի թիրախների ուղղությամբԱՄՆ-ն Իրանից հետո կզբաղվի Կուբայով. Թրամփ Գյումրիի բնակիչը խանութում կեղծ օղիներ էր վաճառում․ բացահայտում Վենեսուելայի ԱԳ նախարարը հաստատել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները վերականգնելու որոշումը Թուրքիայի պաշտպանության նախարարը խոսել է Ռուսաստանից Ս-400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերման մասին Ինչ իրավիճակ է ճանապարհներին Տղամարդուն դատապարտել են 6 տարվա ազատազրկման՝ ուկրաինական զինված կազմավորման մասին գրառման համար ՌԴ-ն Իրանին տվյալներ է տրամադրում Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերի ԱԹՍ-ները թիրախավորելու համար Մահ` «Մեդլայն» բժշկական կենտրոնումՎրաստանը կարող է օգուտ քաղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունից․ ԱՄՆ պետդեպարտամենտ Ռուսաստանը երկխոսության մեջ է Իրանի ղեկավարության հետ․ Պեսկով Fars. Իրանը պատասխան հարվածների ժամանակ կօգտագործի առաջադեմ բալիստիկ հրթիռներ Միջոցառման մասնակիցներ ու զբոսաշրջային խմբի անդամներ են ուղևորվել Երևան Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են գերիներով՝ 300-ը 300-ի դիմաց սկզբունքով Ադրբեջանը տարհանում է Թեհրանում իր դեսպանատունը և Թավրիզում գլխավոր հյուպատոսությունը Մաքրուհիները դասախոսի տնից տարել են 50 դրամանոցներով լի ապակյա տարա․ պատճառել են 1 մլն դրամի վնաս Սպասվում են տեղումներ․ գիշերային ժամերին ձյան, ցերեկային ժամերին ձնախառն անձրևի տեսքով«Opel»-ը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքական հրավիրված լեգեոնականների ցանկը ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել է 197 անձ․ նախատեսվում է ևս 45 անձի վերադարձ
Ամենադիտված