Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շրջանառության մեջ են մտցվել հինգ հազար, տասը հազար և քսան հազար դրամ անվանական արժեքներով նոր թղթադրամները․ պատմության այս օրը (25 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ծովագնացության համաշխարհային օր, Վիտիլիգո հիվանդությամբ հիվանդների համաշխարհային օր, Հյուսիսային Կորեա՝ Ամերիկյան իմպերիալիզմի դեմ պայքարի օր, Հարավային Կորեա՝ Կորեական պատերազմի սկզբի օր, Մոզամբիկ՝ Անկախության օր, Սլովենիա՝ Պետականության օր, Ֆիլիպիններ՝ Ծառատնկման օր, Ռուսաստան՝ Վիճակագիրների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1828- ռուս-թուրքական պատերազմի ժամանակ (1828-1829) Պասկևիչի ղեկավարած Կովկասյան ռուսական բանակը սկսել է Ախալցխեի բերդի գրոհը:

1882– ծնվել է հայ ականավոր գիտնական, ֆիզիոլոգ, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից մեկը հանդիսացող Լևոն Օրբելին:

1941- թուրքական կառավարությունը հայտարարել է Երկրորդ համաշխարհային պատերազմում իր չեզոքության մասին։

1944– Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհվել է հայազգի իտալական պարտիզան Գևորգ Քոլոզյանը սեփական մարմնով ծածկելով հակառակորդի հրակնատը:

1987-ԽՄԿԿ Գերագույն խորհրդի նիստում հայտարարվել է տնտեսական բարեփոխումների սկիզբը՝ վերակառուցումը:

1999-ծնվել է գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը:

2004– վախճանվել է հայ նշանավոր օպերային երգիչ (դրամատիկական տենոր), օպերային ռեժիսոր, կինոռեժիսոր, դերասան Տիգրան Լևոնյանը:

2007-Վանաձորի բնակիչների շրջանում  արձանագրվել է թունավորման 19 դեպք կապված մարզի անտառներում սկսված ծառերի բուժման միջոցառումների հետ, որոնց ընթացքում օգտագործվում են քիմիական նյութեր:

2008-Երևանի կենտրոնում անհայտ անձանց կողմից ծեծի է ենթարկվել և հիվանդանոց տեղափոխվել «Հիմա» երիտասարդական կազմակերպության ակտիվիստ Նարեկ Հովակիմյանը:

2012- շրջանառության մեջ են մտցվել հինգ հազար, տասը հազար և քսան հազար դրամ անվանական արժեքներով նոր թղթադրամները:

2013-Գյումրին ստացել է 10 նոր ավտոբուս հանրային տրանսպորտի աշխատանքը բարելավելու նպատակով։

2016-Ֆրանցիսկոս Պապը Հայաստան այցի շրջանակներում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ է խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

2017-Գյումրիի Վարդանանց հրապարակում Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցած պատարագից մեկ տարի անց «Սև բերդ» ամրոցի տարածքում բացվել է խորան, որը նման է քահանայապետի մատուցած պատարագի համար կառուցված խորանին:

2018- Կաթ արտադրող խոշոր ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչները, որպես բողոքի նշան կարճ ժամանակով փակել են Երևան-Սևան մայրուղին՝ պահանջելով կաթի մթերման գների բարձրացում։

2019-Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բավարարելով դատախազության, տուժողների և նրանց իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքները որոշել է կրկին կալանավորել Ռոբերտ Քոչարյանին։

-ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության ձայնը վերականգնելու քվեարկությանը Հայաստանի պատվիրակներից Հովհաննես Իգիթյանը չի մասնակցել, իսկ Ռուբեն Ռուբինյանը «պատահաբար» դեմ է քվեարկել, հետո փորձել է ուղղել սխալը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

635-վախճանվել է Տան դինաստիայի հիմնադիր հանդիսացող չինական կայսր Լի Յունը:

1498-Չինաստանում հայտնագործել են ատամի խոզանակը:

1580-հրատարակվել է լյութերականության հիմքերը շարադրող «Համաձայնությունների գիրքը»:

1673-վախճանվել է գասկոնցի արիստոկրատ, թագավորական հրացանակիր Շարլ Օժյե դե Բաց դե Կաստելմորոն՝ գրաֆ Դ՝Արտանյանը:

1788 – Վիրջինիան դարձել է ԱՄՆ-ի 10-րդ նահանգը:

1907-Թիֆլիսում Իոսիֆ Ջուղաշվիլու կողմից թալանվել է ինկասատորական կառքը:

1919-գեներալ Դենիկինի կամավորական բանակը գրավել է Խարկով քաղաքը:

1946-ԽՍՀՄ-ը դարձել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի անդամ:

1950– Հյուսիսային Կորեան հարձակվել է Հարավային Կորեայի վրա, սկսվել է Կորեական պատերազմը:

1967– տեղի է ունեցել առաջին ուղիղ հեռուստաեթերն ամբողջ աշխարհով (աշխարհի 5 մայրցամաքների 24 երկրներում մոտ 400 միլիոն հեռուսադիտող), «Մեր երկիր» ծրագրով հեռարձակվել է Բիթլզ խմբի «All You Need is Love» երգը:

1978-ընդունվել է Ծիածանային դրոշը, որը ԼԳԲՏ շարժման դրոշն է:

1991– Սլովենիան և Խորվաթիան հայտարարել են իրենց անկախությունը Հարավսլավիայից:

1996-Սաուդյան արաբիայի Էլ-Խուբար քաղաքում իրականացված ահաբեկչության արդյունքում զոհվել են 20 մարդ, որից 19-ը ամերիկյան զինծառայողներ:

1998-պաշտոնապես սկսել է օգտագործվել «Windows 98» օպերացիոն համակարգը:

1999-վախճանվել է կինոյի և թատրոնի արտիստ, կինոռեժիսյոր Եվգենի Մորգունովը:

2001-չեչեն գրոհայինները գրոհել են Խանկալա բնակավայրի վրա:

2009– վախճանվել է ամերիկացի երգիչ, պարող, պրոդյուսեր և գործարար Մայքլ Ջեքսոնը, որը  համարվում է փոփ երաժշտության արքա:

2022 —Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ ՌԴ զինված ուժերը և ԼԺՀ–ի ժողովրդական միլիցիան գրավել են Սևերոդոնեցկ քաղաքը:

Կ. Խաչիկյան

Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Թուրքիա Գյուղացին պետք է վաճառի իր բերքը հենց գյուղում․ «Ուժեղ Հայաստան»-ը առաջարկում է ստեղծել մթերման կայանների համազգային ցանց Թուրքիայում բանտից ազատ է արձակվել Հրանտ Դինքի սպանության գործով ձերբակալված առանցքային կասկածյալը. պատմության այս օրը (07 մարտ)«Այս ծանր օրերում ինձ ուժ տվողը թոռնիկներս դարձան». կրտսեր սերժանտ Սամվել Մելքումյանը վիրավորվել է սեպտեմբերի 30-ին Ջրականում, անմահացել՝ հիվանդանոցում՝ 2,5 ամսվա պայքարից հետո. «Փաստ»Փորձագիտական քննարկում ժամանակակից աշխարհակարգի մարտահրավերների վերաբերյալ Երևանի Ռուսական տանը «ԱՄՆ-ը մտնում է Հարավային Կովկաս. Ի՞նչ սպառնալիքներ է ներկայացնում Իրանի հետ հակամարտությունը Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համար» Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղում5 վիրավոր՝ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհինՀատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ»Սպանություն` Շենգավիթում. ինչ է հայտնի«Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ»Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ»Հայաստանի մեծ թվով համայնքներում և բնակավայրերում իրականացված չեն դրանց սպառնացող ռիսկերի գնահատման և ինդեքսավորման գործընթացները. կստեղծվի ուղեցույց. «Փաստ»Արշակ Սրբազանի տեղաշարժը սահմանափակել են. «Հրապարակ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ»Կանանց տոնի առթիվ պետական գերատեսչություններում տղամարդիկ էլ են պարգևավճար ստացել․ «Հրապարակ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ»ՊԵԿ-ը հրաժարվեց բացահայտել բռնագրավված պարաֆինի ճակատագիրը․ «Ժողովուրդ» Ֆեյք հարցումների մարաթոն է սպասվում․ «Հրապարակ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ»Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. ՊեսկովՌուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington PostՔաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք«Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա ԵղոյանՀունգարիան կասեցրել է դեպի Ուկրաինա կարևոր բեռների տարանցումը․ Օրբան Պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Մանկության սեր» Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ ԶելենսկիԻրանը hակամարտության սկզբից ի վեր 600 hրթիռ է արձակել Իսրայելի և ԱՄՆ-ի թիրախների ուղղությամբԱՄՆ-ն Իրանից հետո կզբաղվի Կուբայով. Թրամփ Գյումրիի բնակիչը խանութում կեղծ օղիներ էր վաճառում․ բացահայտում Վենեսուելայի ԱԳ նախարարը հաստատել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները վերականգնելու որոշումը Թուրքիայի պաշտպանության նախարարը խոսել է Ռուսաստանից Ս-400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերման մասին Ինչ իրավիճակ է ճանապարհներին Տղամարդուն դատապարտել են 6 տարվա ազատազրկման՝ ուկրաինական զինված կազմավորման մասին գրառման համար ՌԴ-ն Իրանին տվյալներ է տրամադրում Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերի ԱԹՍ-ները թիրախավորելու համար Մահ` «Մեդլայն» բժշկական կենտրոնումՎրաստանը կարող է օգուտ քաղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունից․ ԱՄՆ պետդեպարտամենտ Ռուսաստանը երկխոսության մեջ է Իրանի ղեկավարության հետ․ Պեսկով Fars. Իրանը պատասխան հարվածների ժամանակ կօգտագործի առաջադեմ բալիստիկ հրթիռներ Միջոցառման մասնակիցներ ու զբոսաշրջային խմբի անդամներ են ուղևորվել Երևան Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են գերիներով՝ 300-ը 300-ի դիմաց սկզբունքով Ադրբեջանը տարհանում է Թեհրանում իր դեսպանատունը և Թավրիզում գլխավոր հյուպատոսությունը Մաքրուհիները դասախոսի տնից տարել են 50 դրամանոցներով լի ապակյա տարա․ պատճառել են 1 մլն դրամի վնաս Սպասվում են տեղումներ․ գիշերային ժամերին ձյան, ցերեկային ժամերին ձնախառն անձրևի տեսքով«Opel»-ը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքական հրավիրված լեգեոնականների ցանկը
Ամենադիտված