Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սյունիքի սահմանը լարված է, ադրբեջանցիներն ավելի ինտենսիվ են կրակում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մինչ Իրան–Իսրայել հակամարտությունը շարունակվում է ու խորանում, անհանգիստ իրավիճակ է նաև ՀՀ սահմանին. մի կողմից՝ Նախիջևանում մեկնարկել են Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ զորավարժությունները, հսկայական զինտեխնիկա է տեղակայվել Երևանից ընդամենը 70կմ հեռավորության վրա, մյուս կողմից՝ տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմ է ուրվագծվում։

Այս ամենի ֆոնին՝ ի՞նչ իրավիճակ է Հայաստան–Ադրբեջան սահմանին, արդյո”ք ադրբեջանցիները Սյունիքում շարունակում են կրակել հայկական գյուղերի ուղղությամբ․ MediaHub–ը կապ հաստատեց Խոզնավարի բնակչի հետ, ով նշեց, որ ադրբեջանական կողմը կրակում է ավելի ինտենսիվ։

«Չէ հա, ի՞նչ դադարել, ավելի ինտենսիվ են սկսել կրակել։ Ե՞րբ ա դադարել, չկա նման  բան, ամենօրյա ռեժիմով կրակում են մարտից սկսած, իսկ հիմա ավելի են ակտիվացել, ինչ Իրան-Իսրայել պատերազմն ա սկսել»,- նշեց Խոզնավարի բնակիչը։

Ըստ սյունեցու՝ ադրբեջանցիները փոխել են կրակոցների ժամերը․ «Հիմա ժամը 23:00–ին են կրակում, ժամը 1:00–ին են կրակում, ոչ մի օր դադար չի եղել։ Ադրբեջանցիների շարժ եղել է ու կա սահմանին, պատրաստ կանգնած են սահմանին, էս հատվածներում են զորավարժությունները։ Էս ժողովրդից բան չեմ հասկանում, զոմբիների նման ապրում են, կողքը պատերազմ ա, ամեն օր կրակում են մեր տներին, բայց թե՛ մեր գյուղում, թե՛ կողքի գյուղերում մարդիկ ապրում են, կարծես ոչ մի բան տեղի չի ունենում։ Գան, հասնեն մեր տներին՝ զոմբիների պես մեկ է ապրելու են»։

Սյունեցիները չգիտեն՝ ի՞նչ է տեղի ունենալու ապագայում, արդյո՞ք ադրբեջանցիները, սովորական դարձած կրակոցներից, կանցնեն լայնամասշտաբ հարձակման, կօգտվի արդյո՞ք Ադրբեջանը տարածաշրջանում պատերազմից և լարվածությունից։

Խոզնավարցիները չգիտեն՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը գոնե մեկ ստատուս չի գրում սահմանային իրավիճակից, նրանից, որ մարտից սկսած ադրբեջանցիները կրակում են ՀՀ բնակելի տներին, ինչո՞ւ Փաշինյանը ոչինչ չի անում, արդյո՞ք երկրի ղեկավարին այդքան մեկ է սահմանին տիրող լարվածությունը․․․

ՌԴ-ն Հայաստանին է փոխանցել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումները Փաշինյանի վախվորած արձագանքը Ռուսաստանի նախագահին Համբուրգում աhաբեկչության գործով ձերբակալվել է 17-ամյա սիրիացի Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 13-րդ մրցույթի մասնակիցները Ռուսաստանը պատրաստ է զարգացնել համագործակցությունը Վրաստանի հետ. ՌԴ ԱԳՆ Ներքին գործերի նախարարի գլխին մութ ամպեր են կուտակվումՄեր տնտեսական զարգացումը լճացման մեջ է առնվազն յոթ տարի․ Գերմանիայի կանցլեր Ռուսաստանը ակնարկում է ատոմակայանի մասինՓաշինյանը ցնցումների մեջ է կաթողիկոսի այցից Ադրբեջանական բանակում կորուստներ կան Spotify-ում Ռոզա Լինի Snap հիթը 2-րդն է «Եվրատեսիլի» պատմության մեջ ՆԳՆ-ն զգուշացնում է Վեճ և ծեծկռտուք՝ ԵրևանումԱրմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Խնամքի նպաստի մասինՍլովակ պատգամավորը սուր ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում. «Թշնամին Բրյուսելն է, ոչ թե Ռուսաստանը» ԵԱՏՄ շրջանակներում առևտրաշրջանառությունը 2025-ին գերազանցել է 95 միլիարդ դոլարը․ ՌԴ ԱԳ փոխնախարար Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելՋուր չի լինելու մի քանի ժամ «Բեռլինից կոչ են արել Հայաստանին «ընդունել իրականությունը և շարժվել առաջ»»Ինչո՞ւ է ձախողվել «մեղմ ուժը», և ի՞նչ կպատահի Հայաստանի հետ. «Փաստ»Բոլոր ընտրություններից ամենա... «աշխարհաքաղաքականը». «Փաստ»Մոսկվայի կոշտացող ուղերձները և Հայաստանի առջև կանգնած ռիսկերը «Վաճառեցին՝ զվարճացան, հաշվեցին՝ արցունքներ թափեցին». Փաշինյանը փոխել է Հայաստանի աշխարհագրական դիրքը «Հովհաննեսից հետո մեր մխիթարությունն ու ուժը մեր մյուս երեխաները դարձան». Հովհաննես Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... մոտ երեք ամիս անց. «Փաստ»Հումքից դեպի պատրաստի արտադրանք․ Սամվել Կարապետյանը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման իր տեսլականը Մակրոնի և Փաշինյանի նպատակների մասին. Վտարել բոլոր ռուսներին և վաճառել Հայաստանը Թուրքիային Աշտարակի գյուղերից մեկում 5-ամյա երեխան ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոցԵվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ»Պլանային անջատումներ՝ նշված հասցեներում «Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ»Ադրբեջանցիները Վարդենիսի Վերին Շորժա բնակավայրի մոտ առաջ են շարժվել 3 կիլոմետր խորոնալով Հայաստանի տարածքի և սկսել խրամատներ փորել․ պատմության այս օրը (12 մայիս)Հայաստանում YouTube-ի մոնետիզացիան այսօրվանից հասանելի է․ Մխիթար Հայրապետյան Սպասվում է անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազիՄեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ»Տավուշում վագոն-տնակ է այրվել Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ»Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ»Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. որքա՞ն գումար կպահանջվի պետբյուջեից. «Փաստ»Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ»Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» «Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը կոչնչացնի ցանկացած իշխանության լեգիտիմությունը». «Փաստ»Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ»Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սարերի ու ձորերի տարբերություն. «Փաստ»57-ամյա Շիոն ընտրվել է Վրաստանի նոր պատրիարք
Ամենադիտված