Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարզունակ մանիպուլյացիա՝ «քաղաքականությամբ զբաղվել» հասկացության նեղացման միջոցով. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքականությունը բավականին լայն հասկացություն է, և իր «դասագրքային» իմաստով դուրս է զուտ կուսակցականության պատկերացումներից: Քաղաքականությունը խորքային առումով հանրային հարաբերությունների մոդել է, որտեղ յուրաքանչյուր կառույց, խումբ կամ անհատ, երբ որևէ հանրային հարցի վերաբերյալ դիրքորոշում է արտահայտում, իրականում ներգրավվում է քաղաքական գործընթացի մեջ։ Սա ոչ միայն քաղաքագիտական տեսական հիմքերից է, այլ նաև արևմտյան քաղաքակրթության հանրային մտածողության ավանդույթներից՝ սկսած Պլատոնից ու Արիստոտելից մինչև հանրային քաղաքականության ներկայիս մոդելներ։

Այդ իմաստով քաղաքականությունը պետական կառավարման գործընթացի շուրջ ձևավորվող, բայց դրանով չսահմանափակվող դինամիկ համակարգ է, որտեղ յուրաքանչյուրը, որ հանրային հարցի շուրջ ունի խոսք, ունի նաև պատասխանատվություն։ Իսկ Եկեղեցին՝ իր պատմական և սոցիալական դերով հանդերձ, չի կարող բացառություն լինել։ Եկեղեցու ու քաղաքականության սահմանազատման մասին տարակարծությունները շատ ավելի բարդ են, քան թվում են առաջին հայացքից։ Երբ ասում են, թե Եկեղեցին «չպետք է խառնվի քաղաքականությանը», հաճախ չգիտեն կամ ցույց են տալիս, թե չգիտեն մի կարևոր հարցի պատասխան՝ իսկ ի՞նչ է ենթադրվում «քաղաքականություն» ասելով։ Եթե դրա տակ նկատի ունեն կուսակցական պայքար, քարոզչություն, մանդատների ձգտում և իշխանության ձևավորման գործընթացում ուղղակի ներգրավվածություն, ապա, այո, Եկեղեցին այդպիսի քաղաքականությամբ չպետք է զբաղվի։ Եկեղեցականները կարող են՝ թողնելով իրենց եկեղեցական կարգավիճակը: Սակայն երբ խոսքը հանրային օրակարգի, ազգային անվտանգության, պետություն-հասարակություն հարաբերությունների կամ արժեքային ճգնաժամերի մասին է, ապա այստեղ Եկեղեցու ձայնը ոչ միայն անհրաժեշտություն է, այլև պահի հրամայական։

Հայոց եկեղեցին երբեք զուտ պաշտամունքի կառույց չի եղել։ Այն եղել է ինստիտուցիոնալ դիմադրության և հայ ժողովրդի ինքնության պահպանման հենասյուն։ Պատմականորեն, հատկապես պետականության բացակայության պայմաններում Եկեղեցին է եղել հայ ժողովրդի քաղաքական ու մշակութային կայունության առանցքը՝ հանդես գալով ոչ միայն որպես հոգևոր կառույց, այլև որպես հանրային կյանքի մոդերատոր։ Այս իմաստով դարեր շարունակ Եկեղեցին միայն աղոթքի վայր չէր, այլ նաև խորհրդակցությունների, որոշումների կայացման, ազգային հավաքականության ձևավորման կենտրոն։ Սա պատմական փաստ է, ոչ թե մեկնաբանություն։ Եվ այդ պատմական դերի ժառանգությունն այսօր եկեղեցին չի կարող չկրել և չհնչեցնել դիրքորոշում այնպիսի հարցերի շուրջ, որոնք վտանգ են ներկայացնում հայկական ինքնության, ազգային արժեքների և պետականության հիմքերի համար։

Եկեղեցու պահվածքը, երբ այն հանդես է գալիս որոշ հարցերի վերաբերյալ կարծիքով, չի նշանակում կուսակցականություն, չի նշանակում ուղղակի մասնակցություն այդ տեսանկյունից քաղաքական գործընթացներին։ Եկեղեցին հանդես է գալիս ոչ թե որպես կուսակցություն, այլ որպես ազգային-հոգևոր ինստիտուտ, որի առաքելությունն է առաջնորդել մարդկանց բարոյականության, արժեքների, հոգևոր ու ազգային ինքնագիտակցության դաշտում։ Երբ պետության առջև ծառանում են մարտահրավերներ, որոնք վտանգում են ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը, ազգային ու հոգևոր արժեհամակարգը, ապա Եկեղեցին ուղղակի պարտավոր է արձագանքել։ Ճիշտ այնպես, ինչպես կառավարության շենքի մոտ կամ այլ վայրում ակցիաներ իրականացնող որևէ խումբ, որը բողոք է ներկայացնում այս կամ այն հարցի կապակցությամբ: Ճիշտ է՝ հաճախ նրանք նշում են, թե իրենց ակցիան քաղաքական չէ, սակայն իրականում ցանկացած նման ակցիա ինքնին քաղաքական է դասական իմաստով: Այո, գուցե կուսակցական չէ, կուսակցականացված չէ, բայց քաղաքական է՝ որպես հասարակության տարբեր շերտերի հարաբերություններ պետության հետ:

Թե՛ Եկեղեցու հետ կապված, թե՛ ընդհանրապես նման գործընթացներում քաղաքականություն հասկացության նեղ, մանիպուլյատիվ մեկնաբանությունը բավական վտանգավոր է և ուղղված է ազատ խոսքի արտահայտման դեմ, օգտագործվում է որպես զենք հանրային ազդեցություն ունեցող բոլոր այն ուժերի դեմ, որոնք ունեն ինքնուրույն ձայն, թեկուզ և չեն պատկանում այս կամ այն կուսակցությանը։ Այսինքն, կոնկրետ այս պարագայում, երբ մեղադրում են, թե «Եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում», իրականում ուզում են ասել, թե «Եկեղեցին չպետք է խոսի»։ Իսկ դա ինքնին նշանակում է հանրային դաշտը, քաղաքական դաշտը զրկել այլընտրանքային կարծիքներից ու հոգևոր օրակարգից բխող դիրքորոշումներից:

Եկեղեցին ուղղակի պարտավոր է արտահայտել իր դիրքորոշումը ոչ թե որպես կուսակցություն, այլ որպես ազգային մտքի, պատմական հիշողության ու հոգևոր ժառանգության մարմնացում։ Այս իմաստով Եկեղեցու ձայնը քաղաքական դաշտում ոչ միայն վտանգ չէ, այլև անհրաժեշտություն է։ Դա չի հակասում Սահմանադրությանը, օրենքներին, չի խաթարում աշխարհիկ պետության մոդելը, այլ ընդգծում է բազմաբևեռ հանրային միջավայրը։ Ընդ որում, ի տարբերություն իշխանության գործողությունների, որոնք փորձում են Եկեղեցու՝ «քաղաքականությամբ զբաղվելու» մանիպուլյատիվ քողի ներքո միջամտել այս հոգևոր կառույցի ներքին գործերին։ Սա արդեն աշխարհիկ պետության իրավասության խախտում է, իսկ իրականացնողների կողմից՝ Սահմանադրության և օրենքների ոտնահարում, քանի որ օրենքներով երաշխավորում է Եկեղեցու և պետության, աշխարհիկ ու հոգևոր իշխանությունների տարանջատումը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր
Ամենադիտված