Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է արվում բրուցելոզով հիվանդ կենդանու միսը, ի՞նչ պետք է անեն ֆերմերները․ խորհուրդներ՝ ՍԱՏՄ-ից

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կենդանիների բրուցելոզ հիվանդությունը Հայաստանում առկա է դեռևս Խորհրդային Միության ժամանակներից: Դրա դեմ պայքարի միջոցառումներն անընդհատ են:

2013 թվականին ՍԱՊԾ պետի հրամանով հաստատված բրուցելոզ հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման հրահանգն այն հիմքն է, որով առաջնորդվում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը այդ հիվանդության նկատմամբ իրականացվող վերահսկողական միջոցառումների ընթացքում:

Բրուցելոզի դեմ պատվաստում Հայաստանի Հանրապետությունում չի իրականացվում:

Հրահանգով կիրառվող սկզբունքը ախտորոշիչ միջոցառումն է. արյունառություն, լաբորատոր հետազոտության դրական արդյունքի դեպքում՝ կենդանու մեկուսացում և հարկադիր սպանդ:

 Խոշոր եղջերավոր կենդանիներից արյունառություն է կատարվում տարվա մեջ երկու, մանր եղջերավորներից՝ մեկ անգամ:

 Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵՆ ՖԵՐՄԵՐՆԵՐՆ ՈՒ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Կենդանիների բրուցելոզ հիվանդության ներթափանցումը կանխարգելելու, ինչպես նաև կենդանիների մոտ հիվանդության դեպքերի բացառման նպատակով՝ անասնատերերը, ֆերմերներն ու տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները (մարմինները) պարտավոր են ապահովել՝

կենդանիների շարժը՝ համապատասխան անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայությամբ,

նոր ձեռք բերված, այդ թվում ներկրված բոլոր կենդանիների 21-օրյա կարանտինը՝ մյուս կենդանիներից մեկուսացված պայմաններում,

►   լիազոր մարմնի և/կամ տնտեսությունը սպասարկող կամ համայնքային անասնաբույժի պահանջով՝ կենդանիների անասնաբուժական զննումը, արյան նմուշառումը:

Տնտեսությունում բրուցելոզ հիվանդության կասկածի դեպքում սպասարկող կամ համայնքային անասնաբույժը պարտավոր է այդ մասին իրազեկել լիազոր մարմնին (ՍԱՏՄ), ախտորոշման նպատակով ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ կասկածելի կենդանիներից վերցնել արյան նմուշներ և ուղարկել լաբորատոր հետազոտության:

Լաբորատոր հետազոտության բացասական արդյունքի դեպքում 15 օր հետո, այն հոտում կամ նախիրում, որում հայտնաբերվել է հիվանդ կենդանի, կատարվում է ողջ գլխաքանակի արյան նմուշառում և ուղարկվում լաբորատոր շիճուկաբանական հետազոտության: Կրկնակի լաբորատոր հետազոտության վերջին երկու բացասական արդյունքի դեպքում հոտը կամ նախիրը  համարվում է առողջ:

Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԻ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ

Կենդանիների գլխաքանակում բրուցելոզ հիվանդության հաստատման դեպքում, Տեսչական մարմնի տեսուչի վերահսկողությամբ, հիվանդ կենդանիները ենթարկվում են սանիտարական սպանդի, տարածքը՝ ախտահանության:

Սանիտարական սպանդի իրականացումը հավաստվում է լիազոր մարմնի տեսուչի, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի, համայնքային անասնաբույժի և/կամ տնտեսությունը սպասարկող անասնաբույժի կամ ծառայության կողմից կազմված արձանագրությամբ:

 Ի՞ՆՉ Է ԱՐՎՈՒՄ ԲՐՈՒՑԵԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴ ԿԵՆԴԱՆՈՒ ՄԻՍԸ

Բրուցելոզով վարակված և սպանդի ենթարկված տավարի, ոչխարի, այծի և խոզի միսը թույլատրվում է օգտագործել միայն ջերմային մշակումից հետո (երշիկների և պահածոների արտադրության մեջ):

Բրուցելոզով վարակված կենդանու կաթն այն արտադրող գյուղացիական և ֆերմերային տնտեսություններում պետք է ենթարկվի առաջնային ջերմային վերամշակման:

ԱՐԳԵԼՎՈՒՄ Է բրուցելոզի նկատմամբ անապահով տնտեսություններից և տարածքներից ստացված ՉՎԱՐԱԿԱԶԵՐԾՎԱԾ կաթի դուրսբերումը, վաճառքը շուկաներում, օգտագործումը հանրային սննդում:

Ի՞ՆՉ Է ԲՐՈՒՑԵԼՈԶԸ

Բրուցելոզը զոոնոզ՝ կենդանուց մարդուն անցնող, հիվանդություն է, դրա հարուցիչները բրուցելլա խմբի մանրէներն են:

Խրոնիկ ընթացքի հետևանքով՝ հիվանդությանը բնորոշ կլինիկական նշաններ սովորաբար չեն արտահայտվում (ախտանիշ է էգ կենդանիների մոտ վիժումը):

Վարակի աղբյուր են հանդիսանում հիվանդ կենդանիները, վերջիններիս արտաթորանքը, կաթը, ներքին օրգանները, ջերմային մշակում չանցած միսը:

Բրուցելոզի մանրէները կայուն են ցածր ջերմաստիճանի ազդեցության նկատմամբ:

Հեղուկ միջավայրում նվազագույնը +60°C ջերմաստիճանի եռման պայմաններում դրանք ոչնչանում են 30 րոպեում, ավելի բարձր ջերմաստիճաններում՝ ավելի արագ:

Հողի մեջ մանրէները մնում են կենսունակ մինչև 100 օր, սառը ջրի մեջ՝ միչև 114 օր:

Առողջապահության փոխնախարարի պաշտոնը հարցականի տակ է․ Նանուշյանն արձակուրդում է․ «Ժողովուրդ» Ստամբուլում հայ տղամարդ է uպանվել Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը «Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ» Հայաստանում կարծում են, որ Փաշինյանի Պուտինին ուղղված զանգը միայն սրել է տեղի ֆերմերների խնդիրներըԼևանդովսկին՝ «Բարսելոնայի» լեգենդների թվում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 3 անշարժ գույք՝ 18-ից ի վեր. «սրտի դատավորի» ունեցվածքը. «Հրապարակ» Կոլումբիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 100-ը Այս պահին TRIPP նախագծին խանգարող հիմնական հանգամանքները երկաթուղու հարցն է և Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունները․ միջազգայնագետ WP. Թրամփը հուլիսին գաղտնի լքել է Թուրքիան ամերիկյան ռազմական ինքնաթիռով ՌԴ Գերագույն դատարանը չեղարկել է ընդդիմադիր «Յաբլոկո»-ի մասնակցությունն ընտրություններին Իրանում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով Մեղրիի շրջակա բնակավայրերում տներ են վնասվել. պատմության այս օրը (11 օգոստոս)ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին կայանալիաիք կազմակերպության գագաթնաժողովում. Գալուզին 39 հազար վարդը ոչնչացվել է կեղծ փաստաթղթերի հիմքով. ով է տվել դրանք. պետությունը չի պարզաբանում․ «Ժողովուրդ» WSJ. Պարսից ծոցի երկրները պատրաստ են ընդունել Հորմուզի նկատմամբ Իրանի վերահսկողությունը Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 11-ին Ռեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը. Տիգրան Աբրահամյան Լույս չի լինելու ՌԴ Գերագույն դատարանը չեղարկեց ընդդիմադիր «Յաբլոկո»-ի մասնակցությունն ընտրություններին Արցախի ԱԺ-ն նոր նախագահ կունենա՞․ քննարկվելու է նաև Արցախի նախագահի ընտրության հարցը․ «Ժողովուրդ» Ինչու է Փաշինյանը որոշել սիրաշահել իր ատելի ընդդիմությանը. «Հրապարակ» ԱՄՆ-ը Թրամփի երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր ավելի քան 175 հազար վիզա է չեղարկել Ռուսաստանը ձմեռային սեզոնին կշարունակի չվերթները դեպի Թբիլիսի և Բաթումի Քիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըՆավթի գները աճել ենԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըՄեսսին դատի կտա լրագրողներին Կոլումբիայում տեղի է ունեցել 6.8 մագնիտուդով երկրաշարժ Կորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն ՍԱՏՄ տեսուչները պարեկների հետ ստուգել են 237 առաքիչի. Ի՞նչ է պարզվել
Ամենադիտված