Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինչու է Հայաստանի վարչապետը գրոհում եկեղեցու վրա»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ին կուսակրոնության ուխտը խախտելու մեջ: Նա հայտարարել է, որ կաթողիկոսն ունի երեխա, ինչը, ըստ նրա, զրկում է նրան այդ պաշտոնը զբաղեցնելու իրավունքից: Վարչապետը նաև կոչ է արել ընտրել Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) նոր առաջնորդ, որի «բարոյական կերպարը» նախապես կստուգվի: Բացի այդ, նա իրականում առաջարկել է վերանայել կաթողիկոսի ընտրության ընթացակարգը կառավարությանը տալով վերջնական խոսքն այդ գործընթացում, գրում է dw.com–ը: Նման խոսքերը բարձրացրել են հասարակական-քաղաքական վրդովմունքի ալիք և բերել բարձրաստիճան եկեղեցական պաշտոնյաների կտրուկ արձագանքին:

Վարչապետի մեղադրանքները վրդովմունք են առաջացրել ոչ միայն իրենց բովանդակության, այլ նաև աշխարհիկ պետության սկզբունքների խախտման պատճառով։ Սահմանադրության համաձայն Հայ Առաքելական Եկեղեցին ճանաչվում է որպես ազգային եկեղեցի, «ունի բացառիկ առաքելություն հայ ժողովրդի հոգևոր կյանքում», և միևնույն ժամանակ պետությունն ու եկեղեցին անջատ են միմյանցից։ Գործադիր իշխանության կողմից ՀԱԵ-ի ներսում գործընթացներին ազդելու փորձերն ընկալվում են որպես այդ կառույցի ինքնավարության նկատմամբ ոտնձգություն։

Փաշինյանն իր հայտարարությունները համարում է հավատացյալների և հոգևոր մաքրության նկատմամբ մտահոգության դրսևորում, սակայն քննադատները դա համարում են քաղաքական ճնշման գործիք և անկախությունը պահպանած հեղինակավոր հաստատություններից մեկը ենթարկեցնելու փորձ։ Դա հատկապես զգացվում է վարչապետի վարկանիշի անկման և կառավարության նկատմամբ վստահության ընդհանուր անկման ֆոնին։ «Սա փորձ է զսպելու եկեղեցին՝ միակ հաստատությունը, որը չի վերահսկվում իշխանությունների կողմից», - dw.com-ի հետ զրույցում ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Միևնույն ժամանակ, այս գործողությունները շատերի կողմից մեկնաբանվում են որպես եկեղեցու վերջին տարիների հասարակական-քաղաքական գործընթացներում ակտիվ ներգրավվածության արձագանք։ Հայ Առաքելական Եկեղեցու որոշ բարձրաստիճան հոգևորականներ բացահայտորեն են արտահայտել  իրենց քաղաքական դիրքորոշումը՝ երբեմն աջակցելով ընդդիմադիր շարժումներին և նույնիսկ պահանջելով գործող վարչապետի հրաժարականը։ 

Վերլուծաբանների կարծիքով, հակամարտությունն ավելի ու ավելի է բացահայտում ոչ միայն կառավարության և եկեղեցու միջև եղած անջրպետը, այլ նաև հակառակորդ կողմերի փորձերը հակամարտությունը տեղափոխել անձնական դաշտ։ Այսպես, եկեղեցու բարձր ժողովրդականության մասին լրագրողների մեկնաբանություններին ի պատասխան, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշել է, որ եկեղեցու նկատմամբ հանրային վստահության բարձր մակարդակը չի նշանակում հոգևորականներին հանրության ավտոմատ աջակցություն։ Այդ տրամաբանությունն արձագանքն է նախորդ տարիների հռետորաբանությանը, երբ ընդդիմությունը և հոգևոր առաջնորդները Փաշինյանին բաժանեցին պետությունից։ Ներկայումս Փաշինյանն ինքն է կիրառում նմանատիպ մոտեցում հայտարարելով, իբր թե «պետությունը ժողովրդին վերադարձնելուց» հետո «եկեղեցին ժողովրդին վերադարձնելու» անհրաժեշտության մասին։

2024 թվականի հուլիս-հոկտեմբեր ամիսներին «Կովկասյան բարոմետր»–ի անցկացրած ուսումնասիրության համաձայն հայերի մոտ 71 %-ը վստահություն է հայտնել եկեղեցու նկատմամբ, ինչը պետական հաստատությունների շարքում ամենաբարձր ցուցանիշն է։ Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանի և նրա կուսակցության նկատմամբ վստահությունը կազմել է մոտ 17 %։

Հայ վերլուծաբան, Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքով կառավարության և եկեղեցու միջև հակամարտության ներկայիս սրացումը միայն ժամանակի հարց էր։ «Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայ Առաքելական Եկեղեցու մի շարք բարձրաստիճան հոգևորականներ իրականում գործել են որպես քաղաքական ընդդիմություն», - ասել է նա dw.com-ին տված հարցազրույցում նշելով առաջիկա խորհրդարանական ընտրությունները որպես ներկայիս հակամարտության սրման հիմնական գործոն։ «Նրանք սրում են քաղաքական պայքարը և մեծացնում լարվածությունը։ Քանի որ եկեղեցին այսօր Նիկոլ Փաշինյանի ակնհայտ քաղաքական հակառակորդն է, կանխատեսելի է, որ նա դա կընտրի որպես պայքարի թիրախներից մեկը։ Հատկապես հաշվի առնելով այն, որ հասարակության աչքում ընդդիմադիր կուսակցություններն ու նրանց առաջնորդներն այլևս որպես լուրջ հեղինակություն ունեցող կառույց նման սպառնալիք չեն ներկայացնում», - հավելել է փորձագետը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայ Առաքելական եկեղեցու միջև առճակատումը նոր չէ։ Դեռ 2020 թվականին Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Գարեգին II կաթողիկոսը հրապարակավ կոչ արեց կառավարության ղեկավարին հրաժարական տալ մեղադրելով նրան ազգային քաղաքականությունը ձախողելու մեջ։ Բայց դա չէր սկիզբը: Պառակտման առաջին նշանները հայտնվել էին դեռ 2018 թվականին՝ «թավշյա հեղափոխության» արդյունքում Փաշինյանի թիմի իշխանության գալուց անմիջապես հետո։ Այն ժամանակ բողոքի շարժում սկսվեց նաև եկեղեցական միջավայրում, հոգևորականության որոշ ներկայացուցիչներ և նրանց կողմնակիցներ, որոնք քննադատում էին կաթողիկոսին, պահանջեցին նրա հեռացումը, առաջին անգամ հնչեցին եկեղեցական գույքի հարկման առաջարկներ։ Իսկ հակամարտության գագաթնակետը  2024 թվականին էր, երբ արքեպիսկոպոս Գալստանյանը գլխավորեց Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման դեմ զանգվածային բողոքի ցույցերը։  Շատ հայերի համար ՀԱԵ-ն ոչ միայն կրոնական կառույց է, այլ նաև դիմադրության խորհրդանիշ և պատմական հիշողության կրող։ Այդ համատեքստում եկեղեցու վրա ներկայիս հարձակումներն ընկալվում են ոչ թե որպես բարոյականության համար պայքար, այլ որպես, թեկուզ և ոչ ֆորմալ, քաղաքական մրցակցին վերացնելու փորձ։ Այսպիսով, Փաշինյանի և ՀԱԵ-ի միջև հակամարտությունը ոչ միայն կրոնական էթիկայի շուրջ վեճ է, այլ նաև խորհրդանիշների և ինստիտուցիոնալ հիշողության նկատմամբ վերահսկողության համար պայքար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԿյանքից հեռացել է բիաթլոնի օլիմպիական խաղերի և աշխարհի կրկնակի չեմպիոն Սերգեյ Չեպիկովը Ստեփանավանի ԲԿ–ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն ու Եվրոպան շահագրգռված են Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացմամբ և Հարավային Կովկասում սեփական կանոնների հաստատմամբ. Շոյգու Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էՍահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան Արևմուտքն անամnթաբար միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին. Շոյգու «Երևանը վազում է դեպի Արևմուտք». Ինչպես է Ռուսաստանը կորցնում Հարավային Կովկասի ճարտարապետի իր դերըՓորձագետ. Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կարող են դառնալ անբարյացակամԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև Քաղաքագետ Դուդչակ. ԵՄ-ի հետ մերձեցումը սպառնում է Հայաստանին գազի գների վեցապատիկ աճովՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Փաշինյանը կպառկի Էրդողանի տակ. Ինչպես է Հայաստանի վարչապետը պատրաստում իր ժողովրդին Թուրքիային ծառայելու համարՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 9 գոլ, 3 նշանակված 11-մետրանոց մեկ խաղում, «Բարսելոնա»-ն հաղթել է «Ռասինգ»-ին Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ գործարքի, բայց դեռ պատրաստ չէ դրան. Թրամփ Իշխանությունն ասում է, որ հանուն ադրբեջանական քմահաճության՝ սրա տակ հասկանալ իշխանության երկարաձգումը, պատրաստ ենք շարունակաբար զիջել, կորցնել և nւրանալ. Տիգրան Աբրահամյան Միավորված Ազգերի Կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր է ստորագրվել․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 17Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»
Ամենադիտված