Բրիտանուհին 82 տարեկանում դաջվածք է արել
ՖՈՏՈԲրիտանուհին 82 տարեկան հասակում որոշել է առաջին անգամ մարմնին դաջվածք անել: Ջուն Բրայթն իր թևին դաջել է ամուսնու անունը՝ Դերրեք: Ամուսինը մահացել է 2001-ին:
«Մետրո»-ն գրում է, որ ամուսիները ծանոթացել են երբ կինը եղել է 13 տարեկան, միասին ապրել են 53 տարի:
Դաջվածքը տատիկի թևին արել է թոռնուհին, նրանք համոզված են՝ ինչ-որ բան փորձելու համար երբեք ուշ չէ:

