Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական կոնյակն արգելափակվել է Վրաստանի մաքսային կետում. ո՞րն է պատճառը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 21-ին հայկական կոնյակ  ու ալկոհոլային խմիչքներ արտադրողներն ու արտահանողները նոր բողոքի ակցիա են անցկացրել Երևանում Վրաստանի դեսպանատան առջև։ Նրանք պահանջում են բաց թողնել Վրաստանի տարածքում մնացած հայկական բեռնատարները։ Դա արդեն երկրորդ հանրահավաքն էր, բայց որևէ շոշափելի արդյունք չկա, գրում է dw.com–ը։ Մատակարարման ուշացումները զգալի ֆինանսական վնաս են պատճառում ընկերություններին, որոնք ստիպված են տուգանքներ վճարել ժամկետները չպահպանելու համար և կորցնում են վստահությունն արտաքին շուկաներում։

Dw.com–ի հետ հարցազրույցում Պռոշյանի կոնյակի գործարանի արտահանման մենեջեր Գայանե Պողոսյանը խոսել է հայկական ալկոհոլային արտադրանքի Վրաստանի միջոցով արտահանման շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի մասին։ Նրա խոսքով այս պահին Թբիլիսիի վրացական «Գեզի» մաքսային տերմինալում գործարանի արտադրանքով 15 բեռնատար կա՝ 14-ը կոնյակով և մեկը՝ գինով։ Նրանցից որոշներն այնտեղ են ավելի քան մեկ ամիս։ «Առաջին մեքենան անցակետ է ժամանել ապրիլի 15-ին, իսկ ապրիլի 18-ին վերցվել են նմուշներ փորձարկման համար։ Այդ ժամանակից անցել է ավելի քան մեկ ամիս, բայց մենք դեռևս չենք ստացել լաբորատոր փորձարկման որևէ արդյունք կամ որևէ բացատրություն», - պատմել է Պողոսյանը։

Գործարանի ներկայացուցիչն ընդգծել է, որ իրավիճակը դուրս է գալիս սովորական մաքսային ընթացակարգերից։ Կանոնների համաձայն լաբորատոր փորձարկումները պետք է տևեն 3-ից 15 օր, սակայն իրական ժամկետները զգալիորեն գերազանցվում են։ Ավելին, նույնիսկ գինով բեռնատարը, որը, ըստ Պողոսյանի, չպետք է որևէ փորձաքննության ենթարկվի, նույնպես արգելափակված է։ «Սա այլևս միայն նմուշառման խնդիր չէ։ Այստեղ ակնհայտ է, որ կա ևս մեկ բան, որի մասին մենք, ցավոք, տեղեկացված չենք։ Մենք չենք հասկանում պատճառները, բայց ուզում ենք իմանալ։ Նույնիսկ եթե մեզ չասեն պատճառները, իրենց մեջ պահեն, միևնույն է, գոնե լուծեն խնդիրը և բացեն ճանապարհը մեզ համար», - հավելել է նա։

Այլ արտադրողներ նույնպես բախվել են նմանատիպ դժվարությունների։ Պողոսյանի խոսքով «Գեզի» տերմինալում արգելափակվել են առնվազն յոթ հայկական ընկերությունների մեքենաներ։ Արտահանողները մտավախություն ունեն, որ ապագայում այլ կատեգորիաների ապրանքները ևս՝ մրգերից մինչև արդյունաբերական արտադրանք, կարող են ենթարկվել արգելափակումների։ «Մենք արդեն մեկ ամիս է, ինչ չենք կարողանում արտադրանք մատակարարել Ռուսաստան և Բելառուս: Դա սպառնում է երկրի տնտեսությանը», - ընդգծել է Պողոսյանը նշելով, որ չնայած բողոքի ցույցերին և պաշտոնյաների հետ հանդիպումներին, խնդիրը չի լուծվել: Նա պնդում է, որ իրավիճակը զգալի ֆինանսական ծախսեր է առաջացնում արտադրողների և արտահանողների համար հաշվի առնելով ինչպես ուղղակի կորուստները, այնպես էլ ուշացած մատակարարումների համար նախատեսված տուգանքները։

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է խնդրի գոյությունը և հայտարարել, որ գերատեսչությունն ամեն օր աշխատում է դրա լուծման համար։ Նա նույնիսկ հանդիպել է կոնյակի արդյունաբերության ներկայացուցիչների հետ և չի բացառել իրավիճակը քննարկելու համար Վրաստան իր անձնական այցի հնարավորությունը։ «Խնդիրն իսկապես գոյություն ունի, և ես կարծում եմ, որ մեր ձեռնարկատերերը ճիշտ են», - dw.com–ին տված հարցազրույցում ասել է նախարարը նշելով, որ «մեր վրացի գործընկերների հետ քննարկվում են տարբեր սցենարներ»։

Միևնույն ժամանակ, վրացական իշխանությունները պնդում են, որ հայկական կոնյակի առաքումների հետ կապված ուշացումներ չկան, և որ ընթացակարգերն ընթանում են «սովորականի պես»։ «Ուշացումներ չկան», - bm.ge-ին հայտնել են Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից։ Միևնույն ժամանակ, ինչպես հայտնել է Գայանե Պողոսյանը, Երևանում Վրաստանի դեսպանատունը միայն հաստատել է, որ վրացական կողմն իրավունք ունի անցկացնել ապրանքների կարանտինային ստուգումներ «առանց նշելու նման ստուգումների ժամկետներն ու ընթացակարգերը»։

Վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն կարծում է, որ վրացական իշխանությունների գործողությունները կարող են անօրինական լինել: «Տրանզիտային բեռները չեն ենթարկվում ստուգման: Սա տարօրինակ է, և իշխանությունները, կարծես, պարզապես ժամանակ են ձգում»,– ասել է նա: Նրա կարծիքով, դա կարող է պայմանավորված լինել Վրաստանի ներսի որոշակի բիզնես խմբերի կողմից գործադրվող ճնշումներով։

Մյուս կողմից, տնտեսագետ և Կովկասի համալսարանի պրոֆեսոր Վախթանգ Պարցվանիան տեղի ունեցողի մեջ հնարավոր արտաքին քաղաքական ֆոն է տեսնում։ Նա կարծում է, որ վերահսկողության խստացումը կարող էր տեղի ունենալ ռուսական կողմի խնդրանքով։ Անցյալ տարվա օգոստոսին ռուսական կազմակերպությունները՝ Կեղծարարության դեմ պայքարի ասոցիացիան և Ռուսաստանի կոնյակ արտադրողների միությունը, հայտարարություն տարածեցին, որ «ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակների գրեթե 90 %-ը», իբր, «անվտանգ չեն»։ Նրանք նաև պնդում էին, որ հայկական արտադրության կոնյակի գրեթե կեսը «պարունակում է ոչ խաղողի սպիրտ»։ Այդ մեղադրանքները համընկան հայ-ռուսական հարաբերությունների սրման հերթական փուլի հետ։ «Վրաստանը փորձում է պահպանել Ռուսաստանի նկատմամբ հավատարմությունը՝ որպես իր խոշորագույն առևտրային գործընկերներից մեկի։ Սա հատկապես արդիական է Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին», - բացատրել է Պարցվանիան նշելով, որ Վրաստանը կախված է Ռուսաստանից ցորենի, ալյուրի, հնդկացորենի և այլ ապրանքների մատակարարումներով։ 

Գելա Վասաձեն այլ կարծիքի է ասել, որ բեռների ուշացումը, հավանաբար, քաղաքական ենթատեքստ չունի։ «Ռուսաստանը դժվար թե խնդրի Վրաստանին խոչընդոտել տարանցումը, նա չի տատանվի ինքը դա անել։ Միևնույն ժամանակ, ես չեմ տեսնում որևէ լուրջ վատթարացում Երևանի և Մոսկվայի, կամ Թբիլիսիի և Երևանի միջև հարաբերություններում», - ասել է նա։ Վասաձեն նշել է, որ բեռների ուշացումը կարող էր տեղի ունենալ այն պատճառով, որ վրացական իշխանությունների հետ կապված որոշ ձեռնարկատերեր «խնդրել» են արհեստականորեն երկարաձգել տարանցման գործընթացը, բայց միայն գործարար պատճառներով։

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2023 թվականին և 2024 թվականի առաջին կեսին Հայաստանը Ռուսաստան է արտահանել ավելի քան 275 միլիոն դոլարի կոնյակ։ Ռուսաստանը մնում է դրա հիմնական վաճառքի շուկան, որը կազմում է հայկական կոնյակի արտահանման մինչև 80 %-ը։

Հաշվի առնելով դեպի ծով ելքի բացակայությունը, Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմանները, ինչպես նաև իրանական երթուղու բարձր արժեքը Վրաստանն է Հայաստանի համար հիմնական տարանցիկ միջանցք։ Թբիլիսիի միջոցով լոգիստիկայի ցանկացած խափանում լուրջ մարտահրավեր է Հայաստանի արտաքին տնտեսական գործունեության համար։ «Հուսով ենք, որ ստիպված չենք լինի հանրահավաքից հանրահավաք անել միայն աշխատելու հնարավորություն ունենալու համար», - եզրափակել է Պողոսյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԿյանքից հեռացել է բիաթլոնի օլիմպիական խաղերի և աշխարհի կրկնակի չեմպիոն Սերգեյ Չեպիկովը Ստեփանավանի ԲԿ–ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն ու Եվրոպան շահագրգռված են Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացմամբ և Հարավային Կովկասում սեփական կանոնների հաստատմամբ. Շոյգու Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էՍահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան Արևմուտքն անամnթաբար միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին. Շոյգու «Երևանը վազում է դեպի Արևմուտք». Ինչպես է Ռուսաստանը կորցնում Հարավային Կովկասի ճարտարապետի իր դերըՓորձագետ. Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կարող են դառնալ անբարյացակամԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև Քաղաքագետ Դուդչակ. ԵՄ-ի հետ մերձեցումը սպառնում է Հայաստանին գազի գների վեցապատիկ աճովՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Փաշինյանը կպառկի Էրդողանի տակ. Ինչպես է Հայաստանի վարչապետը պատրաստում իր ժողովրդին Թուրքիային ծառայելու համարՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 9 գոլ, 3 նշանակված 11-մետրանոց մեկ խաղում, «Բարսելոնա»-ն հաղթել է «Ռասինգ»-ին Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ գործարքի, բայց դեռ պատրաստ չէ դրան. Թրամփ Իշխանությունն ասում է, որ հանուն ադրբեջանական քմահաճության՝ սրա տակ հասկանալ իշխանության երկարաձգումը, պատրաստ ենք շարունակաբար զիջել, կորցնել և nւրանալ. Տիգրան Աբրահամյան Միավորված Ազգերի Կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր է ստորագրվել․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 17Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»
Ամենադիտված