Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է Սերգեյ Վարդանյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մահացել է արձակագիր, ազգագրագետ, բանահավաք, բանագետ, հրապարակախոս, ՀԳՄ անդամ Սերգեյ Վարդանյանը։ Այս մասին հայտնել է որդին։

«Խորը ցավով տեղեկացնում եմ, որ մահացել է սիրելի հայրս՝ Սերգեյ Վարդանյանը։

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա 2025 թ. մայիսի 31-ին, ժամը 17։00-20։00, «ԼյուԱր» սգո սրահի N2 սրահում (ք. Երևան, Սիլիկյան խճուղի 18, Շահումյան գերեզմանոցի հարևանությամբ)։

Հուղարկավորությունը կկայանա նույն վայրից՝ հունիսի 1-ին, ժամը 13։00։

Սերգեյ վարդանյանը ծնվել է 1952թ. նոյեմբերի 9-ին, Երևանում։

Ավարտել է ԵՄՀ բանասիրական ‎ֆակուլտետը։ Աշխատել է գրական և պարբերական մամուլում, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում։ Եղել է ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի փոխնախագահ (1991-2002թթ.)։ «Համշեն» հայրենակցական-բարեգործական ՀԿ փոխնախագահն է (1992թ.-ից), «Ձայն համշենական» թերթի գլխավոր խմբագիրը (2004թ.-ից)։ Նախաձեռնել է պատանեկան բանահավաքչական շարժում (1978թ.-ից), որին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Աբխազիայի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի, Նախիջևանի, Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի հայկական դպրոցների աշակերտները և նրանց հավաքած բանահյուսական նյութերով լույս է ընծայել «Հրեղեն ձին» և «Թագավորի երազները» ժողովածուները։ Հայ ժողովրդի պատմության, մշակույթի, ազգագրության, բանահյուսության հարցեր արծարծող նրա հոդվածները թարգմանվել են անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն, սլովակերեն, թուրքերեն։

Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է։

ԵՐԿԵՐ

  1. Թագավորի երազները, Եր., 2003։
  2. Հայաստանի մայրաքաղաքները, Եր., 1985, 1995։
  3. Արևածաղիկը, (մանկական պատմվածքների ժողովածու), Երևան, 1989, Ստամբուլ, 1994։
  4. Ձայն համշենական, հ. 3, Եր., 1989։
  5. Հրեղեն ձին, Եր., 1981։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

  1. 2012 թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի։
  2. 2012 թ. արժանացել է Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալի։
  3. 2009 թ. արժանացել է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ Սփյուռքի նախարարության և Հայաստանի ժուռնալիստների միության բարձրագույն մրցանակի։
  4. 1995թ. «Հայաստանի մայրաքաղաքները» ուսումնասիրությունը արժանացել է Թեքեյան մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» մրցանակի։
  5. 1980թ. արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միության մրցանակի։
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՄբապեն արձագանքել է ԱԱ-2026-ի վիճակահանությանը Ռուսական ՀՕՊ-ի միջոցները որսացել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 116 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Ադրբեջանն ու Հայաստանը հասկանում են, որ խաղաղությունը դեպի վեր ուղղված գործընթաց է, ուստի մեծ աշխատանք է պահանջվում․ Հաջիև Նշանակվել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար Խոշոր վթար՝ ՇիրակումՔՊ-ում դեռ որոշում են՝ ինչպես կազմել ընտրացուցակըԿյանքից հեռացել է Արտավազդ Սահակյանը Ալիևը նոր պահանջներ է դնում, իսկ Փաշինյանը ձկան պես լուռ էՋերմաստիճանը կնվազիՓաշինյանը փորձում է խափանել Եպիսկոպոսաց ժողովը Meta-ն սկսել է արգելափակել դեռահասների հաշիվները․ Ավստրալիան կարծում է՝ արգելափակումը կարող է դառնալ գլոբալ փոփոխության պատճառ Բրիտանական ազդեցությունը աճում է Հարավային Կովկասում Ժամեր շարունակ ջուր չի լինի1 զոհ, 1 վիրավոր․ 29-ամյա կին վարորդը եղել է ոչ սթափ. նոր մանրամասներԵՄ-ն ՏՏ ոլորտում սահմանում է անիրագործելի կանոններ․ ԴուրովԹուրքիան և Հայաստանը քննարկել են Կարս-Գյումրի երկաթուղային ծառայության վերականգնման հարցը Բրյուսելում հիշել են «Մոլդովայի օրինակը» և խոստացել «աջակցել» Հայաստանին. նախընտրական ի՞նչ գումարներ է ուղարկում ԵՄ-ն. «Փաստ»Գաբրելյանով. Փաշինյանը վերահսկողության տակ է վերցրել ռուս ազգության մարդկանցՀԷՑ-ի լիցենզիայի չեղարկումը՝ քաղաքական ճնշման և գույքի բռնազավթման վտանգավոր նախադեպ Պայքարեք Ռուսաստանի դեմ «մինչև վերջին հայը». Կալլասը քաղաքական թակարդ է դրել Փաշինյանի համար. Ի՞նչ կանի Երևանը Աշխարհաքաղաքական վեկտորները՝ ուկրաինական պատերազմի ֆոնին. «Փաստ»Նոր և բարձր փոխարժեքներ՝ տարադրամի շուկայումԵկեղեցու վրա նոր ճնշումը՝ պետության ներգործության վտանգավոր սահմանում Հայաստանը ուղարկվել է Մոլդովայի ճանապարհով Եթե Փաշինյանը հաջողության հասնի, Բաքվի և Անկարայի դիրքերն ակնհայտորեն կամրապնդվեն. «Փաստ»Երկուշաբթի օրվա անջատման հասցեներըԿայացել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե․ պատմության այս օրը ( 06 դեկտեմբեր)«Դավիթս ասում էր՝ երազանքս է, որ Ղարաբաղում ծառայեմ». Դավիթ Չաքրյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին. «Փաստ»Ողբերգական վթար․ 7 մեքենաներ են բախվելԻ՞նչն է Հայաստանում խանգարում կինոինդուստրիայի զարգացմանը. «Փաստ»Վտանգավոր հուշագիր. ինչի՞ց է իրականում տուժում Հայաստանը. «Փաստ»«Հրապարակված փաստաթղթերով իշխանության՝ մինչ այժմ առաջ քաշած թեզերը հօդս են ցնդել». «Փաստ»Խնայբանկում դրամական ավանդներ ունեցած ո՞ր քաղաքացիները փոխհատուցում կստանան 2026 թվականին. «Փաստ»Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ»Չի բացառվում, որ հենց օդանավակայանում իրավապահները Կաթողիկոսին «մեկուսացնեն»․ «Ժողովուրդ» Անգամ մոլեռանդ աթեիստներն են սրբազաններին այցելում․ «Հրապարակ» Ամբողջ երկիրը դարձել է Փաշինյանի վախերի ու տագնապների պատանդը. «Փաստ»Իշխանության օգնական-փորձագետները՝ պատգամավորի թեկնածու․ «Ժողովուրդ» Իր ղեկավարած մարզում պատարագների չի մասնակցում. «Հրապարակ» Խիստ վտանգավոր մեսիջներ Արևմուտքից. «Փաստ»Կալորիականության սահմանափակումը դանդաղեցնում է ուղեղի բջիջների ծերացումը․ Aging CellԱՄՆ-ը խաղաղության համաձայնագրերի կնքումը համարում է համաշխարհային կայունության ամրապնդման գրավականՀայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի վիրուս. ԱՆՊուտինը և Մոդին հայտարարություն են ընդունել, որում ուրվագծվում է երկրների համագործակցության առաջնահերթություններըՔաղաքացին ցանկացել է նետվել Երևանի Հաղթանակ կամրջից Մենք կարգավորել ենք 8 պատերազմ, կկարգավորենք նաև ռուս-ուկրաինականը. Թրամփ «Հրանտ Թոխատյանի կինը լինելը կրկնակի պատասխանատվություն է». Լուիզա Ներսիսյան ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեն Մեսսին չի մասնակցի Ֆինալիսիմային․ արգենտինացին հանդես է եկել հայտարարությամբ
Ամենադիտված