Ինչպես մաքրել լյարդն ու աղիները և ազատվել ավելորդ կիլոգրամներից
ՖՈՏՈԻնչպե՞ս մաքրել լյարդն ու աղիները, ազատվել ավելորդ կիլոգրամներից, ունենալ սպիտակ ատամներ և լավ զգալ ամբողջ օրվա ընթացքում: Շատ պարզ . հարկավոր է օգտագործել ընդամենը թարմ կիտրոն և ջուր:
Ինչպես հայտնի է, կիտրոնը բազմաթիվ առողջարար նյութեր է պարունակում, որոնցից ամենակարևորը վիտամին C-ն է: Այն ոչ միայն օգնում է վերականգնել բջիջները, այլև բարձրացնում է իմունիտետը՝ պաշտպանելով օրգանիզմը տարատեսակ ինֆեկցիաներից, ինչպես նաև չեզոքացնում է ալերգեն նյութերը: կիտրոնից և ջրից պատրաստվող հրաշագործ ըմպելիքի կիրառման ձևը ևս պարզ է:
Հարկավոր է
կես կիտրոն՝ անպայման թարմ
250 մլ ջուր
Պատրաստման ձևը
Ոչ ավելի, քան 60 աստիճան տաքության ջրի մեջ ավելացրեք կտրատած կիտրոնը կամ կիտրոնի հյութը, խառնեք:
Լյարդը կամ աղիները մաքրելու համար այս պարզ եղանակով պատրաստված հեղուկից մեկ բաժակ հարկավոր է խմել սոված փորին՝ ճաշելուց 15-30 րոպե առաջ: