Ինչ են հուշում եղունգի վրայի սպիտակ հետքերը
ՖՈՏՈԵղունգները մեր մարմնի ամենակարևոր կետերից են: Որոշ մասնագետներ այն կարծիքին են, որ դրանց տեսքից կամ վրայի հետքերից հեշտությամբ կարելի է գուշակել, թե ինչ հիվանդություն ունի մարդը:
Այս կարծիքին հակված մասնագետները եղունգների վրա սպիտակ, կիսալուսնաձև հետքեր ունեցողներին զգուշացնում են որևէ կերպ չվնասել այդ հատվածը: Նախ՝ դա շատ զգայուն հատված է, ապա՝ էպիդերմիսի հինգերորդ հիմնական շերտն է, որի տակ արյունատար անոթներն են:
Որոշ մասնագետներ էլ կարծում են, որ եղունգի վրայի սպիտակ հետքերը շատ բան կարող են պատմել մարդու առողջության մասին: Չինական ավանդական բժշկության մեջ, օրինակ, տարածված է կարծիքը, որ եթե եղունգի վրայի կիսալուսնաձև հետքը գույնը գցած է կամ կապտավուն երանգ ունի, դա կարող է շաքարախտի ախտանշան լինել, իսկ եթե վրան կարմրավուն կետիկներ կան, ուրեմն մարդը սիրտանոթային հիվանդություն ունի: Եթե կիսալուսնաձև հետքի կորագիծը շատ փոքր է, դա վկայում է մարսողության հետ կապված խնդիրների մասին: