Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԻԵԴ-ը լրագրող Անի Գևորգյանի գործով Հայաստանի դեմ վճիռ է կայացրել. խախտվել է արտահայտվելու ազատության իրավունքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

արդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) լրագրող Անի Գևորգյանի գործով Հայաստանի դեմ վճիռ է կայացրել՝ արձանագրելով արտահայտվելու ազատության իրավունքի խախտում: Կառավարությունը լրագրողին պետք է փոխհատուցի 4500 եվրո ոչ նյութական վնասի և 1000 եվրո՝ դատական ծախսերի համար: Միաժամանակ, Եվրոպական դատարանը մերժել է լրագրողի գանգատը ոստիկանների կողմից իր նկատմամբ վատ վերաբերմունքի մասին:

Հիշեցնենք՝ 2014թ. փետրվարի 12-ին Մաշտոցի պողոտայում ՀԱԿ ակտիվիստներն առաջիկա հանրահավաքի մասին իրազեկման ակցիա էին իրականացրել: Նրանց աշխատանքը խոչընդոտել էին Հանրապետական կուսակցության երիտասարդ անդամները: Դեպքից հետո ոստիկաններն ակտիվիստներին բերման էին ենթարկել, իսկ լրագրողների ձեռքից վերցրել էին տեսախցիկները։ Բերման ենթարկվածների թվում եղել են «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի լրագրող Անի Գևորգյանը և ilur.am կայքի օպերատոր Սարգիս Գևորգյանը: Ինչպես հայտարարել էր լրագրող Անի Գևորգյանը, ոստիկանության Կենտրոնի բաժնի պետը ձեռքով հարվածել էր իր դեմքին:

Անի Գևորգյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ այս տարիների ընթացքում անհամբեր սպասել է ՄԻԵԴ-ի վճռին և ոչ մի օր չի մոռացել դրա մասին՝ թեև ակնկալիքներ չի ունեցել:

Լրագրողի խոսքով՝ իր համար սկզբունքային հարց է եղել բոլոր իրավական միջոցներն օգտագործելով արդարության հասնելը: 

«Տարիներ առաջ, երբ լրագրողների հետ միջադեպեր էին լինում, տարբեր խնդիրներ էին լինում, մեզ պաշտպանված էինք զգում: Լրագրողական միջազգային կազմակերպությունների կողմից արձագանքներ էին լինում: Վերջին տարիներին փոխվեց այդ ամենը, ինձ թվում է՝ միայն ես չեմ նկատում, որ ավելի սովորական է ընդունվում լրագրողի նկատմամբ բռնութունը: Դա էր պատճառը, որ հույս չունեի, որ ՄԻԵԴ-ը կբավարարեր իմ դիմումը: Եթե այդ սպասելիքը չունենայի, կարող էի հիասթափվել ՄԻԵԴ-ի վճռից, բայց քանի որ ավելի վատին էի սպասում, այդքան էլ վատ վճիռ չէ»,- ասում է Անի Գևորգանը:

Նշենք, որ դեպքից հետո՝ 2014թ. փետրվարի 13-ին, քրեական գործ է հարուցվել խուլիգանության փաստով, որ մի խումբ անձինք, այդ թվում՝ Անի Գևորգյանը, ներգրավվել են վիճաբանության մեջ՝ դրանով դիտավորյալ և կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:

Փետրվարի 15-ին Ա. Գևորգյանը բողոք է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ) այն մասին, որ դեպքի օրը ոստիկանության աշխատակիցը խոչընդոտել է իր լրագրողական գործունեությունը` փորձելով բռնել նրա տեսախցիկն ու քաշել, ինչպես նաև՝ հարվածել ձեռքին: Ոստիկանության բաժնում տեսախցիկը վերադարձվել է լրագրողին՝ հիշողության կրիչը հանած ու վնասած:

Նույն օրը ՀՔԾ քննիչը նշանակել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու լրագրողի վնասվածքները։ Եզրակացության համաձայն՝ Անիի աջ դաստակի հետևի մասում արձանագրվել է միայն փոքր հեմատոմային վնասվածք, որը բնութագրվել է որպես առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներին չհամապատասխանող։ Սակայն փորձագետը չի բացառել, որ վնասվածքը կարող էր պատճառվել ոստիկանության աշխատակիցների կողմից լրագրողի ձեռքից բռնելու և քաշելու հետևանքով:

Փետրվարի 24-ին լրագրողի մասնագիտական ​​օրինական գործունեությանը խոչընդոտելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանության երեք աշխատակից տվել է միանման ցուցմունք այն մասին, որ հիշողության քարտը չեն հանել ու չեն վնասել, իսկ բռնություն չի գործադրվել: 

2014թ. հունիսի 24-ին քննիչը մերժել է քրեական հետապնդում իրականացնել ոստիկանության ծառայողների նկատմամբ և կարճել է գործը՝ նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով։

Անի Գևորգյանը բողոքարկել է քննիչի և դատախազի որոշումները Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում: Նա պնդել է, որ քննիչը չի կատարել փաստերի և ապացույցների պատշաճ գնահատում: Ավելին՝ քննիչն Անիին տուժող չի ճանաչել՝ զրկելով նրան որևէ դատավարական կարգավիճակից և նախաքննության մարմնի գործողությունները վիճարկելու հնարավորությունից։

Դատարանը մերժել է Ա. Գևորգյանի բողոքը: Վերադաս ատյաններում լրագրողը ևս մերժումներ է ստացել, որից հետո դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Նշենք, որ 2014թ. օգոստոսի 26-ին խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով: Ըստ որոշման՝ վիճաբանության մեջ ներգրավված անձինք, այդ թվում՝ Անի Գևորգյանը, հասարակական կարգը կոպտորեն խախտելու մտադրություն չեն ունեցել, քանի որ միջադեպը միջանձնային բնույթ է կրել և տևել է կարճ ժամանակ։

Անի Գևորգյանը բողոքել է՝ նշելով, որ ինքը ենթարկվել է բռնության, երբ ոստիկանները փորձել են ուժով խլել իր տեսախցիկը Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի ժամանակ, և որ իր բողոքի վերաբերյալ արդյունավետ քննություն չի իրականացվել:

Կառավարության ներկայացուցիչը ՄԻԵԴ-ում պնդել է, որ գործի նյութերում ապացույցներ չկան այն մասին, որ լրագրողը ենթարկվել է Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված վատ վերաբերմունքի՝ վկայակոչելով դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Պնդել են, որ դատաբժշկական փորձագետը չի բացառել նաև, որ նման վնասվածքը կարող էր լինել Ա. Գևորգանի նկատմամբ ուժի համաչափ կիրառման հետևանք, երբ նա դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին, ինչին հակադարձել է Ա. Գևորգյանը՝ նշելով, որ փորձագետը դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից և նման եզրահանգումներ է արել:

ՄԻԵԴ-ը նշել է, որ իրական պատկերը չի արտացոլում քննիչի այն եզրահանգումը, թե ոստիկանները ֆիզիկական ուժ են կիրառել Անիի նկատմամբ, քանի որ նա եղել է բանուկ փողոցում՝ խոչընդոտելով երթևեկությունը՝ խոչընդոտել է ոստիկանության աշխատանքը և չի կատարել նրանց օրինական պահանջները: Տեսանյութում երևում է, որ լրագրողի և ոստիկանության աշխատակիցների միջև կարճատև վիճաբանություն է տեղի ունեցել նրա ձեռքում պահվող առարկայի, ամենայն հավանականությամբ, տեսախցիկի շուրջ: Հստակ լսվել է, թե ինչպես է Անին բղավում՝ «Բաց թողեք տեսախցիկս, ես լրագրող եմ»:

ՄԻԵԴ-ը նշել է՝ թեև ոստիկանության աշխատակիցները դիմել են ֆիզիկական ուժի՝ առգրավելու տեսախցիկը, չկա ապացույց, որ նրանք նվաստացնելու մտադրություն են ունեցել: Այնուամենայնիվ, երբ նման բողոքները վերաբերում են ֆիզիկական ուժի կիրառմանը, Դատարանը առանձնահատուկ նշանակություն է տալիս նաև վնասվածքների տեսակին և ուժի կիրառման հանգամանքներին: Այս տեսանկյունից՝ ՄԻԵԴ-ը մերժել է լրագրողի բողոքը, որը վերաբերում էր իր նկատմամբ ցուցաբերված վատ վերաբերմունքին:

Սակայն Եվրոպական դատարանն արձանագրել է, որ խախտվել է արտահայտվելու ազատության իրավունքը: Ըստ ՄԻԵԴ-ի՝ Կառավարությունը համոզիչ ապացույցներ չի ներկայացրել, որ միջամտությունը (տեսախցիկը վերցնելն ու հիշողության կրիչը վնասելը) օրինական է եղել կամ հետապնդել է որևէ օրինական նպատակ: 

«Ամեն դեպքում, պարզ է, որ նման միջամտությունը, որը տեղի է ունեցել տվյալ դեպքում, չի կարող համարվել անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում»,- նշված է ՄԻԵԴ վճռում:

Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՇիրակի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը. կա տուժած Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ Սանկտ Պետերբուրգում փակվել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին «Յուվենտուս»-ը ու «Քրիսթալ Փելաս»-ը հաղթանակներով սկսեցին ԵԼ մրցաշարը. այլ արդյունքներ Ծառուկյան-Ռուֆի մենամարտին ընդառաջ կայացել է հայացքների մենամարտը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում Պակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգումԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Իրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Կանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Ռուսաստանում սկսվել են Պետդումայի ընտրությունները. դրանք կտևեն երեք օր Գազ չի լինի մինչեւ 18:00-ն Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պաստիս օղիԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյան «Աշխարհաքաղաքական անհեթեթություն. Արդյո՞ք Երևանը որոշել է ռուսական 102-րդ ռազմակայանը վերածել եկամտի աղբյուրի»
Ամենադիտված