Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Աննկարագրելի լավն էր իմ տղան, և նա ամեն տեղից պակասեց»․ Հայկ Խաչատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի դիրքում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ, ժիր երեխա էր։ Շատ կապված էր պապիկի հետ։ Պապիկը Հայկոյիս հետ դպրոց է գնացել-եկել երեք տարի։ Առանց պապիկի ուղղակի դպրոց չէր գնա, դասերին չէր նստի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սիրունը՝ Հայկի մայրիկը։

Հայկը ծնունդով Արթիկի շրջանից է, Սպանդարյան գյուղից։ Հաճախել է գյուղի միջնակարգ դպրոցը։ Մայրիկն անկեղծանում է՝ որդին դպրոցում այդքան էլ լավ չի սովորել. «Շատ ժիր էր, չէր «ենթարկվում» որևէ մեկին»։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո Հայկն ուսումը շարունակել է Արթիկի պետական քոլեջի «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում» բաժնում։

Մայրիկը նշում է՝ որդին աննկարագրելի սեր ուներ աղավնիների նկատմամբ. «Ամբողջ օրը պատրաստ էր նրանց հետ ժամանակ անցկացնել, ավելացնել քանակը, լավ ու վատ ընտրել»։ Հայկի երազանքների մասին խոսելիս տիկին Սիրունն ասում է՝ որդին շատ երազանքներ ուներ. «Երազում էր, որ ունեցած մեքենայից ավելի լավը պետք է գնի, հայրիկին թիկունք լինի, տունը պետք է նորոգեր, ամեն ինչ իր սրտով աներ։ Գյուղի հանդեպ աննկարագրելի կապվածություն ուներ, շատ էր սիրում գյուղը։ Կապվածություն ուներ իր հարազատների հետ, ամեն մեկին յուրովի էր սիրում, նրանցից յուրաքանչյուրի հանդեպ յուրահատուկ վերաբերմունք ուներ։ Մի փոքր կտրուկ խոսելաձև ուներ, և իրեն «մունաթով Հայկո» էին ասում։ Բայց յուրահատուկ էր իմ Հայկոն, այնպես չէ, որ իմ տղան է, գովում եմ, իրեն ողջ գյուղը գիտի: Իրեն բոլորը շատ էին սիրում, հարգում։ Իր խոսքը կարևորում էին իր ընկերները, կոլեկտիվը։ Մի հարց էր լինում, զանգում էին տղայիս, խորհուրդ հարցնում։ Աննկարագրելի լավն էր իմ տղան, և նա ամեն տեղից պակասեց՝ բարեկամությունից, ընկերական շրջապատից, ընտանիքից։ Հավատացեք՝ ես ավելի քիչն եմ պատմում իր մասին, քան կա իրականում»։

2021 թ. հուլիսի 22-ին Հայկը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայության է անցնում Ճամբարակում։ «Իր ժամկետից երեք տարի ուշ է մեկնել ծառայության։ Որոշեցին, որ իր բուժումն ավարտվել է, առողջական վիճակն արդեն լավ է, կարող է մեկնել բանակ։ Ինքն էլ դեմ չէր, ավելին՝ իր համար սկզբունք էր, որ տղամարդը պետք է ծառայի: Հայրենասեր էր, սիրով է ծառայել։ Երբեք չի դժգոհել բանակից»։

Մայրիկը վերհիշում է Սեպտեմբերյան պատերազմից մեկ շաբաթ առաջվա իրադարձությունները։ «Դեպքից մեկ շաբաթ առաջ տանն էր։ Արձակուրդը վերջացավ, արդեն պետք է զորամաս ներկայանար, զանգեց ընկերոջը՝ ինձ դրոշ է պետք, քանի որ Արթիկում իր ուզածը չգտավ։ Այդ դրոշով պետք է դիրքեր բարձրանար։ Թե հիմա մտքով ինչոր բան էր անցել, թե արդեն գիտեին սպասվողի մասին, ասել չեմ կարող։ Բերեց դրոշը տուն, ինձ էլ խնդրեց, որ կողքերի հատվածները կարեմ, որ հանկարծ չքանդվեն։ Տղաները նաև սրբավայր էին սարքել դիրքերում, Հայկոն մեծ ներդրում էր ունեցել այդ գործում, բետոնի հետ կապված աշխատանքներ արել»։

2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի սահմանների վրա մի քանի ուղղությամբ։ Ուղղություններից մեկը Գեղարքունիքն էր։ Սեպտեմբերի 12-ին Հայկը ողջ օրը կապի մեջ է եղել մայրիկի հետ, անընդհատ զանգահարել։ «Հարցնում էր, թե ինչ կա, ինչ ենք անում։ Մենք էլ ոչ մի առանձնահատուկ բան չէինք անում, տան, առօրյա գործերով էինք զբաղված։ Այդ օրը բոլոր հարազատների, ընկերների հետ զրուցել է, ընդ որում՝ մի քանի անգամ է կապ հաստատել։ Երևի չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ հինգ րոպեն մեկ զանգում էր, հարց ու փորձ անում, թե հենց այդ պահին ինչ եմ անում։ Այդ օրերին հայրիկն արտագնա աշխատանքի էր մեկնել։ Հարցրեց՝ հայրիկի հետ խոսե՞լ եմ։ Դրական պատասխան տվեցի։ Ասաց, որ հայրիկին զանգել է, չի պատասխանել, հետո հետ է զանգել, զրուցել են։ Հիմա մտածում եմ, որ այդքան շատ զանգելու, հարցերի նպատակն այն էր, որ հասկանար, թե մեզ մոտ ինչ է կատարվում, ինչ գիտենք»։

Սկսվում են ռազմական գործողությունները, մենք հաճախ ենք տղաների պատմություններում նշում՝ Սեպտեմբերյան պատերազմը։ Հայկը եղել է Վերին Շորժայի դիրքերում, անմահացել սեպտեմբերի 13-ին։ «Իրենց դիրքից Տարոնը ասել է. «Տղե՛րք, բլինդաժից դուրս կգամ, եթե ազդանշան տվեցի, դուրս չգաք, եթե չտվեցի, հետևիցս կգաք»։ Այդ ժամանակ Հայկոս ասել է. «Ես քեզ հետ գալու եմ, ինչ կլինի, թող երկուսիս իրար հետ լինի»։ Հայկոն ու Տարոնը դուրս են գալիս, գնում, ազդանշան տալիս, որ մյուսները դուրս չգան։ Տղաներն ընկել էին շրջափակման մեջ, Հայկս ու Տարոնը զոհվեցին»։

Դրանից հետո ընտանիքն ամենուր փնտրել է որդուն։ «Ամուսինս հասել է Վարդենիսի դիրքեր։ Այդ ընթացքում այնքան տեսանյութեր տեսանք, նկարներ, մեկին Հայկին էինք նմանեցնում, բայց, փաստորեն, նա չէր։ Մենք մեզ խաբելով՝ օրերն անցկացրեցինք։ Այդ ժամանակ կար այդ վարկածը, որ Հայկոս գերեվարված է։ Երանի թե Հայկոս այն կողմում լիներ, միայն թե իմանայինք, որ նա շնչում է»։ Հայկի հուղարկավորությունը տեղի է ունեցել նրա ծննդյան օրը՝ հոկտեմբերի 6-ին։

Հայկը կրտսեր եղբայր և քույրիկ ունի։ Հենց նրանք են այսօր ընտանիքին ուժ տվողները։ «Օրերն անցնում են, երբեմն մտածում ես, որ գուցե ժամանակի հետ ինչ-որ բան փոխվի ներսումդ, բայց կսկիծն ավելի է խորանում, ավելի շատ ցավ ու կարոտ ես զգում։ Հիմա, երբ մյուս տղաս տուն է մտնում, կարծես թևերս բացվեն։ Նա էլ է զգում, թե որքան ծանր ենք տանում այս ցավը, փորձում է սփոփել, սիրտներս շահել։ Զգում ես, որ ինքն էլ է հոգեպես շատ տանջվում, բայց փորձում է մեզ ուժ տալ, գոտեպնդել։ Երեխաներից ամեն մեկն իր տեղն ունի, սպասված երեխաներ էին։ Քույրիկն իրենցից ամենափոքրն է, նրա հանդեպ սերն այլ է»։

Հ. Գ. - Հայկ Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Սպանդարյանի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին
Ամենադիտված