Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՖՈՏՈՀանրապետության տարածքում`
Հունիսի 1-3-ը շրջանների զգալի մասում, 4-5-ը հիմնականում հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 1-2-ը կնվազի 2-3 աստիճանով, 4-5-ը՝ նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում`
Հունիսի 1-3-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 4-5-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:
