Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մխչյանի դպրոցում աշակերտներին հարկադրաբար թմրանյութ հյուրասիրելու դեպքից հետո աշակերտները մինչ օրս չեն հետազոտվել

ԻՐԱՎՈՒՆՔ

Արարատի մարզի Մխչյան գյուղի դպրոցում՝ աշակերտներին հարկադրաբար թմրանյութ հյուրասիրելու  աղմկալի միջադեպից հետո անցել է շուրջ մեկ ամիս,  դպրոցի աշակերտները մինչ օրս չեն հետազոտվել։  Euromedia-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել միջադեպից։

Բռնությամբ թմրանյութ օգտագործած 12–ամյա երկու աշակերտներն են միայն ենթարկվել հետազոտման՝  տոքսիկոքիմիական հետազոտության (մազի անալիզի), ու նաև բարձր դասարանի այն 4 աշակերտները, ովքեր, կապելով փոքրերին, ստիպել են համտեսել թմրանյութը։ Հետազոտման պատասխաններին դեռ սպասում են միջադեպի  զոհ դարձած երեխաների ծնողներն ու ողջ գյուղի բնակիչները, ովքեր ահաբեկված են իրենց գյուղի դպրոցում կատարվածից։  Մինչ այդ, սակայն, գյուղում տրամադրությունների ու տարատեսակ  վարկածների շուրջ բուռն քննարկումներ են ծավալվում և կարծիքների բախումներ կան․ մի կողմը հակված է, որ այս ամբողջը կատարվել է պարզ սոդայով, որ փոքրիկ տղաներից փող կորզեն իրենց ծխախոտի համար, մյուս կողմն էլ համարյա համոզված է, որ սինթետիկ թմրանյութը 12-րդ դասարանի աշխակերտներից մեկի միջոցով մտել է գյուղի դպրոց ու տնօրինությանն ուղղված բազմաթիվ բողոքներից հետո, որոնք անպատասխան են մնացել, հասունացել է արդեն այս միջադեպը։ Անտարբերությունը սնել է մեծ հանցագործություն, ինչին զոհ է դարձել գյուղի պատանիների մի մասը։ 
 
ՔԿ-ից հաստատեցին Euromedia-ի տեղեկություները՝ հավելելով, որ Մխչյանի միջադեպի բացահայտումից հետո  հարուցված քրգործի շրջանակներում միայն մեղադրյալներն ու  տուժողներն են  ուղարկվել տոքսիկոքիմիական հետազոտության՝ հասկանալու համար, թե օրգանիզմում առկա սպիտակ զանգվածն ինչ է, իսկ թե ինչու են թիրախավորված միայն երկու տուժած  աշակերտները ենթարկվել հետազոտման և ինչու իրավապահները  դպրոցի մյուս աշակերտները չեն հետազոտել, այս մասով ՔԿ-ից պատասխան չունեն։

Հիշեցնենք՝  մայիսի 14-ին լրատվամիջոցներն ահազանգեցին, որ Մխչյանի դպրոցում բարձր դասարանցիները 4-րդ դասարանցիներին ստիպողաբար թմրանյութ են  հյուրասիրել։ Դրանից հետո երեխաների մոտ կախվածություն է առաջացել, և նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզումՂրիմում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել Հարավային Կորեան հայտարարել է, որ իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է 10 ռուսական և չինական ինքնաթիռներ Փոխվել է դրոշմանիշային վճարի ավելի վճարված գումարի վերադարձի կարգը. ի՞նչ է փոխվումՍահմանադրական դատարանը միաձայն մերժել է «Միասնության թևեր»-ի դիմումը Սյունիքում «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին. փրկարարները հատուկ ճոպանների միջոցով փորձում են դուրս բերել ափ Ուկրաինայում նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը Գերմանիան ու Ֆրանսիան իմացել են իրենց մրցակիցներին ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում Տարադրամի փոխարժեքները` այսօրԽոշոր ավտովթար Լոռու մարզումՆախկին պատգամավոր. Լատվիան չի փոխարինի Ռուսաստանի շուկան Հայաստանի համար Հայերը պնդում են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման պատճառով իրենց երկիրը վերածվում է թուրքական բենզալցակայանիԳալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Վրաստանի համար ի՞նչ կնշանակի Ռուսաստանի և Հայաստանի միջև բեռնափոխադրումների կրճատումըԱրևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»Արդյո՞ք Էրդողանը կգրավի Հայաստանը Եվրոպայի փոխարեն. Փաշինյանին չեն ներելու. Ռուսաստանից հեռանալը թանկ կարժենաՄահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ «Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերը գրավել են Մարտակերտ քաղաքը. պատմության այս օրը (27 հունիս)Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ» Ամառային զորակոչից առաջ Էդվարդ Ասրյանը ստուգել է հանրապետական հավաքակայանի պատրաստվածությունը Նիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ կունենա. «Հրապարակ» ՔՊ-ում պաշտոնների կռիվ է․ «Հրապարակ» «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Պայմանագրային զինծառայող է մահացել Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր են Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ» Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Հրապարակ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցներըՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի էԻրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը Մեյվեզեր ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է
Ամենադիտված