Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զինծառայությունից խուսափելու համար պատիժը 2-ից 5 տարվա փոխարեն կդառնա 3-ից 6 տարի. փոխնախարար (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Ներկայումս, ցավոք, նկատվում է՝ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու դեպքերի աճ: Այս մասին պետաիրավական հանձնաժողովի նիստին ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի» հարցի քննարկման ժամանակ:

Նրա խոսքով՝ 2023 թվականի ընթացքում քրեական օրենսգրքի 461-րդ (պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափել) և 462-րդ (վարժական հավաքից խուսափել) հոդվածներով նախաձեռնվել է ընդհանուր 1,499 քրեական վարույթ, իսկ արդեն 2024 թվականի ընթացքում՝ ընդհանուր 1,779 քրեական վարույթ։

«Ընթացիկ տարվա հետ կապված վիճակագրություն դեռևս չունենք, ցավոք սրտի։ Սա վկայում է քրեական քաղաքականության վերանայման և հիշյալ արարքները կատարած անձանց նկատմամբ պատժողական ավելի խիստ քաղաքականություն վարելու անհրաժեշտության մասին։ Նախագծով առաջարկվում է խստացնել քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի առաջին մասով և 462-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարքների կատարման համար նախատեսված քրեական պատասխանատվությունը։ Մասնավորապես, նախագծով առաջարկվում է զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածում 461-րդ հոդվածում պատժաչափը երկուսից հինգ տարի ժամկետով ազատազրկումը փոխարինել երեքից վեց տարի ժամկետով ազատազրկմամբ»,- ասաց փոխնախարարը:

Նա տեղեկացրեց, որ վարժական հավաքներից խուսափելու հոդվածում առաջարկվում է սանկցիայի տուգանք պատժատեսակի չափը ամսական եկամուտի նկատմամբ հաշվարկվող առավելագույնը 20-ապատիկի չափով բառերը փոխարինել 15-ապատիկից 30-ապատիկի չափով, իսկ ազատազրկման համար նախատեսված առավելագույնը երկու տարի ժամկետով փոխարինել մեկից երեք տարի ժամկետով բառերով։

«Գտնում ենք, որ նման փոփոխությունները կարող են նպաստել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու դեպքերի նվազմանը։ Բացի այդ, նախագծի ընդունման դեպքում քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի առաջին մասը միջին ծանրությունից կդառնա ծանր հանցագործություն, ինչը հնարավորություն կտա իրավապահ մարմիններին պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության կամ արված զորակոչից խուսափելու հանցակազմի հասարակ տեսակի դեպքում ևս գործադրել օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքով և քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված օպերատիվ հետախուզական մի շարք միջոցառումներ և գաղտնի քննչական գործողություններ, ինչը ներկայումս հնարավոր չէ, քանի որ միջին ծանրության հանցակազմ է իրենց ներկայացնում»,- ասաց նա։

Դուբայի տնտեսությունը մեկ րոպեում մոտ 1 մլն դոլար է կորցնում «GAZelle» է վթարվել․ կա վիրավոր«Ինձ իսկապես չի մտահոգում, թե արդյոք Իրանը կմասնակցի»․ Թրամփն ՖԻՖԱ Աշխարհի առաջնության մասին Սպասվում են տեղումներՓաշինյանն ու Վրաստանի վարչապետը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը 24 ժամյա ջրանջատումներ կլինենԾանոթ ու միաժամանակ անհայտ … Ջրացատկ սպորտաձև «Հայաստանը նույնպես կարողանում է բազմաբևեռություն»«Կովկասի համար նոր ամերիկյան խաղային ծրագիր՝ կենտրոնացած «բետոնի» և «տեխնոլոգիայի» վրա» Մարտակերտի շփման գծում հայ և ադրբեջանական զինված ուժերի միջև տեղի է ունեցել ռազմական ընդհարում․ պատմության այս օրը (04 մարտ) ՃՏՊ Երևան-Սևան ճանապարհին 20 հազար մատչելի բնակարան․ ինչպես կարող է Սամվել Կարապետյանի ծրագիրը փոխել բնակարանային շուկան Երբ այլակարծությունը դառնում է հանցանք. ինչպե՞ս է սրվում ճնշումների մթնոլորտը Հայաստանում Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակԴուբայում ԱՄՆ հյուպատոսությունը հրդեհվել է Տարադրամն այսօր50-ի ցանկից զեղծարար ՔՊ-ականի են հեռացրել. «Հրապարակ» Հակակոռուպցիոն կոմիտեն սեմինարիներին մասնակցելով է կոռուպցիայի դեմ պայքարում. թվեր. «Ժողովուրդ» Որոշ տիրադավներ խոր ընկճախտի մեջ են. «Հրապարակ» Եղբայրները չեն շփվում, բայց բռնագանձվում են միասին. «Ժողովուրդ» Իշխանությունը նախընտրական կաշառք է բաժանում. «Հրապարակ» Ձկնգող պատգամավորը, որ բանակից ինքնավնասումով ազատվել է, հարստանում է. «Ժողովուրդ» ՔՊ-ն փոխել է մարտավարությունը. «Հրապարակ» Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու Աբու Դաբիի կառավարությունը կհոգա Մերձավոր Արևելքում լարվածության պատճառով արգելափակված զբոսաշրջիկների հյուրանոցային ծախսերըԵս էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախսը մեծ է. Նիկոլ ՓաշինյանԵս ամենևին վստահ չեմ, որ կառաջադրվեմ. Զելենսկին՝ Ուկրաինայում հնարավոր ընտրությունների մասինԱՄՆ-ը չի սահմանափակվի Վենեսուելայով, Կուբայով և Իրանով. Լավրով ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափի` շուրջ 3.1 կգ քաշով թաքցված ոսկու ներմուծման դեպք Սագրադա Ֆամիլիան այժմ աշխարհի ամենաբարձր կառույցն է Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի Եվրոպայում գազի գինը գերազանցել է 650 դոլարը՝ հազար խորանարդ մետրի դիմաց «Կարմիր գորգին կոշիկս պոկվեց և սոսինձներով փորձում էինք ամրացնել, որ կարողանամ անցնել». Սոնա ՌուբենյանԱրման Ծառուկյանը բացահայտել է UFC-ի ղեկավարության հետ տիտղոսային մենամարտի շուրջ բանակցությունների մանրամասները«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily mailՍևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով 3 կարևոր զարգացումներ, որոնք առաջիկա օրերին կարող են դառնալ տարածաշրջանի ապագայի փոփոխության հիմքերը Իրանի դեմ ԱՄՆ hարձակման հաջորդ փուլն ավելի դաժան կլինի. Մարկո Ռուբիո Հիանալի տպավորություններով եմ հեռանում Հայաստանից․ Ֆրանսիսկո Ֆիլիո Քրեական ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Դպրոցականների շրջանում համատարած թմրամիջոցներ օգտագործելու մասին պնդումներն անհիմն են․ ՆԳՆ խոսնակ Իսրայելական տանկերը ներխուժել են հարավային Լիբանան Դիմակավորված երեք տղամարդ տրակտորներից փորձել են գողանալ տեխնիկայի կառավարման համակարգ․ բացահայտում Հայաստանը՝ լրագրողներ ձերբակալող պետությունների եվրոպական ցանկում․ «Ազատություն» 1 զոհ, 21 վիրավոր․ ՆԳՆ-ն թվեր է հայտնելԻրանում տեղի ունեցողը ցեղասպանություն է. թիրախը իրանցի աղջիկներն են․ Բաղայի Մասկատ-Երևան թռիչքի ուղևորների համար կազմակերպվում է անվճար ավտոբուսային տեղափոխում Մարտի 4-5-ը ջուր չի լինիԱԷՄԳ-ը հաստատել է Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտի շենքերին հասցված վնասը Ցավակցություն երկու օր անց
Ամենադիտված