Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չեխիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել. պատմության այս օրը (20 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Օդերևույթաբանի համաշխարհային օր, Արևելյան Թիմոր՝ Անկախության օր Ինդոնեզիայից, Կուբա՝ Անկախության օր Միացյալ Նահանգներից, Սաուդյան Արաբիա՝ Անկախության օր Միացյալ Թագավորությունից, Ինդոնեզիա՝ Ազգային վերածննդի օր, Կամբոջա՝ Զոհերի հիշատակի օր, Կամերուն՝ Ինքնիշխան պետականության ստեղծման օր, Ուկրինա՝ Բանկային աշխատողի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1562 – Սեբաստիայում գումարված ժողովն ամենայն հայոց կաթողիկոս Միքայել Ա Սեբաստացու գլխավորությամբ երկու դիմում է ուղարկում Հռոմի պապ Պիոս Դ-ին:

1851 –ծնվել է արևմտահայ բանաստեղծ Պետրոս Դուրյանը։

1918-հայ–թուրքական պատերազմի ժամանակ թուրքերը գրավել են Ջաջուռը, Աղբուլաղը, Ղալթախչին, Վորոնցովկան։ Երկօրյա մարտերից հետո Անդրանիկի ջոկատը կենտրոնացել է Դսեղ գյուղում, ապա շարժվել դեպի Դիլիջան։

1919-Նախիջևան է մտել հայկական բանակի առաջին վաշտը։

– վախճանվել է դերասանուհի Ազնիվ Հրաչյանը։

1920 –ծնվել է դերասանուհի Նվարդ Աբալյանը։

1931 –ծնվել է քանդակագործ Սարգիս Յուխանյանը։

1946– ծնվել է ամերիկահայ հայտնի երգչուհի Շերը՝ Շերլին Սարգսյանը:

1950– ծնվել է անվանի հրաձգուհի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Զինաիդա Սիմոնյանը:

1954 –վախճանվել է նկարիչ, քանդակագործ Ստեփան Թարյանը։

1981 –վախճանվել է արձակագիր Սուրեն Այվազյանը։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ֆիլիպինների հետ։

1997- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել էկվադորի հետ։

1990 - ՀԽՍՀ-ում առաջին անգամ անց են կացվել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի բազմակուսակցական ընտրություններ, որտեղ Կոմկուսը պարտվել է Հայոց Համազգային Շարժմանը։

2002-Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոնկարը ցուցադրվել է Կաննում։

2010-Աշոտ Գիզիրյանը նշանակվել է Շիրակի մարզպետ։

2019- առավոտից վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով շրջափակվել են հանրապետության բոլոր դատարանների մուտքերը մի քանի ժամով։

2020- Չեխիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

526- Անտիոքում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից զոհվել է մոտ 250 000 մարդ։

1498–պորտուգալացի ծավագնաց Վասկո դա Գաման եվրոպացիներից առաջինը հասել է Հնդկաստան շրջանցելով Աֆրիկան։

1506 –վախճանվել է իսպանացի ծովագնաց Քրիստափոր Կոլումբոսը։

1570- քարտեզագիր Աբրահամ Օրտելիուսը հրապարակում է առաջին «Theatrum Orbis Terrarum» քարտեզների ատլասը։

1742 —ռուս շտուրման Սեմյոն Չելյուսկինը շնասայլակներով հասել է Եվրասիայի ամենահյուսիսային կետին, որն ի պատիվ նրա անվանվել է Չելյուսկինի հրվանդան։

1756 —եվրոպական պատերազմական թատերաբեմում տեղի է ունեցել Յոթամյա պատերազմի առաջին ծովային ճակատամարտը։

1799– ծնվել է ֆրանսիացի մեծագույն գրող և թատերագիր Օնորե դը Բալզակը:

1801 —սկսվել է «Նարնջային պատերազմ» անվանումը ստացած երեքշաբաթյա հակամարտությունն Իսպանիայի և Պորտուգալիայի միջև։

1804 –ծնվել է ռուս երգահան Միխայիլ Գլինկան։

1882– Գերմանիան, Ավստրո-Հունգարիան և Իտալիան ստեղծել են «Եռյակ միությունը»:

1895 —Նյու-Յորքում տեղի է ունեցել ֆիլմի առաջին վճարովի դիտում (հանդիսատեսի համար
ցուցադրվել է չորս րոպե տևած բռնցքամարտի տեսագրություն)։

1896 –վախճանվել է գերմանացի դաշնակահարուհի և կոմպոզիտոր Կլարա Շումանը։

1900 —Ֆրանսիայում տեղի է ունեցել 2-րդ օլիմպիական խաղերի բացման արարողությունը։

1901 – ծնվել է հոլանդացի շախմատիստ, մաթեմատիկոս Մաքս Էյվեն։

1902– Կուբան հայտարարվել է հանրապետություն։

1908– ծնվել է ամերիկացի դերասան Ջեյմս Ստյուարտը:

1927-Մեծ Բրիտանիան ճանաչել է Սաուդյան Արաբիայի անկախությունը։

1940 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բանտարկյալների առաջին խումբը տեղավորվել է Աուշվիցի նորաբաց համակենտրոնացման ճամբարում։

1941 — Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիները սկսել են Կրետե կղզու գրավման օպերացիան։

1943 — ծնվել է իտալացի էստրադային երգիչ Ալ Բանոն։

1967 — BBC-ն արգելել է եթեր հեռարձակել Բիթլզի «A Day in the Life» երգն այն պատճառով, որ երգի բառերում առկա են ակնարկներ նարկոտիկներ օգտագործելու վերաբերյալ։

1989 – ռուս օդաչու Ալեքսանդր Զուեևը գողացել է «ՄԻԳ-29» ռուսական կործանիչը և հանձնել Թուրքիային, որով իսկ քաղաքական ապաստան է գտել ԱՄՆ-ում:

2002 - Պորտուգալիան ճանաչել է Արևելյան Թիմորի անկախությունը։

2003-Սուրբ աթոռը հրատարակել է ժամանակակից լատիներենի բառարանը, որի մեջ ներառված են եղել այնպիսի ժամանակակից բառեր ինչպիսիք են տեսահեռախոս, Ինտերպոլ, բեսցելլեր և այլն, որոնց մասին հին հռոմեացիները գաղափար չեն ունեցել։

2019 —Պյոտոր Պրոշենկոյի փոխարեն Ուկրաինայի նախագահ է դարձել Վլադիմիր Զելենսկին։

2022 —Ուկրաինայում Հատուկ ռազմական գործողության ժամանակ ավարտվել են մարտերը Մարիուպոլի համար, այն ամբողջովին հայտնվել է ռուսների վերահսկողության տակ:

Կ. Խաչիկյան

57-ամյա Շիոն ընտրվել է Վրաստանի նոր պատրիարք Մաhացու hանտավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Բախվել են Վանաձոր-Սպիտակ-Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել»-ը ու «ՈւԱԶ»-ը․ կա 6 վիրավոր Ժամանակն է, որ բրիտանական կողմն իր համար սանիտարներ հրավիրի․ Զախարովա Որպես անհետ կորած որոնվում է 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանը Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը Եկեղեցին մեկ այցով խուճապի մատնեց իշխանությանըՄաhացել է Տիգրան Վարդանյանը Կիևի հռչակավոր «Սուրբ Սոֆիա» տաճարը գործարկել է հայալեզու աուդիոէքսկուրսիա Սպառնալի՞ք, թե՞ զգուշացում Մոսկվայից ՆԳՆ-ն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Քրեական հետապնդում 4 անձանց նկատմամբ, որոնցից 2-ը Նոր Նորքի ղեկավարի աշխատակազմի պաշտոնյաներ են Սպասվում է անձրև և կարկուտ«Հայաստան. Կողմ և դեմ» Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ կա տուժած Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գինու շշի խցանում Լիտվայի պետական արխիվի կայքէջում վերականգնվել են Հայոց gեղաuպանnւթյան մասին արխիվային հրապարակումները Mövenpick-ը գալիս է Հայաստան1-ին դասարան ընդունվող երեխաների համար նախատեսված ժամանակացույց. ինչ պետք է անել Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Ադրբեջանը բացահայտ աջակցություն է ցուցաբերում Նիկոլ Փաշինյանին Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարելու ժամանակ բռնկվել է«Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի Քարոզարշավ առանց հավասար պայմանների Բարսելոնան Էլ Կլասիկոյում հաղթեց Ռեալին և ժամկետից շուտ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն «Ընտրություն, որը Ռուսաստանի օգտին չէ. Ինչպես և ինչու Հայաստանը «հավատարմության երդում տվեց» Մեծ Բրիտանիային» Հրդեհ է բռնկվել Նոր Արեշ 14-րդ փողոցի տներից մեկումԱդրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի և Վարդենիսի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ պատմության այս օրը (11 մայիս)Մոսկվայի ուղերձը՝ Երևանի ընտրություններից առաջ Ռուբլին ու դոլարը թանկացել ենՏասնյակ հասցեներում ջուր չի լինիՊլանային անջատումներ՝ մայիսի 11-ինԿիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Ինտեր Մայամին» հաղթեց «Տորոնտոյին»․ Մեսսին դարձավ գոլի ու գոլային փոխանցումների հեղինակԶելենսկին Հայաստանում մեր հանդիպման ժամանակ ասաց, որ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած ձևաչափով․ ՖիցոՀայաստանում կան մարդիկ, ովքեր ունեն ռևшնշիստական հայացքներ․ դա չի կարող դրական արդյունքների հանգեցնել․ ԲայրամովՁեր առաջադրանքը՝ ըստ հորոսկոպի Քուչակում բшխվել են «Mercedes»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորԵրևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի՝ ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, թե ԵԱՏՄ-ին, այդ դեպքում հնարավոր կլինի քաղաքակիրթ ապահարզանի գնալ․ ՊուտինՆանուլը նոր տեսահոլովակ է ներկայացրել Արտաշատում 57-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համարԵրևանում «Toyota»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնին և բախվել խանութի ապակե ցուցափեղկին․ 2 վիրավnրից մեկն անչափահաս էՀռոմի պապն ընդունել է Իտալիայի նորընծա չեմպիոն «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին և մարզչական կազմինԵվրոպան իսկապես ցանկանում է ՆԱՏՕ-ն կենդանի պահել. Ֆրիդրիխ Մերց Մադրիդի «Ռեալը» Մբապեին չի ընդգրկել «Բարսելոնայի» հետ խաղի հայտացուցակում․ հայտացուցակում բացակայում է նաև Վալվերդեն Համակարգը խիստ ծանրաբեռնված է աշխատում. ԳԹԿ-ն արձագանքել է դիմորդների բողոքներին Տարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին
Ամենադիտված