Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … կոստյումի թևքերի կոճակներ

ՖՈՏՈ

Տղամարդկանց դասական հագուստը հիմա էլ պահպանում է բազմաթիվ մանրամասներ, որոնց իմաստը ժամանակի ընթացքում կամ ամբողջությամբ ջնջվել են, կամ վերածվել են անցյալը հիշեցնող սովորական զարդարանքի։ Այդպիսի խորհրդավոր աքսեսուարների շարքում են կոստյումի թևքերի վրայի կոճակները, որոնք այսօր ավելի շատ դեկորատիվ, քան գործնական դեր ունեն։

Իսկ ինչո՞ւ կոստյումների թևքերին վրա կոճակներ կան։ Բանն այն է, որ դրանք գործնական գործառույթ չունեն, չեն կոճկվում և կարվում են բացառապես որպես դեկորատիվ տարր։ Եվ չնայած դրան, դրանք կարելի է տեսնել յուրաքանչյուր կոստյումի վրա՝ անկախ ապրանքանիշից, ոճից կամ արժեքից։

Ինչպե՞ս է առաջացել այդ նորաձևությունը, և արդյո՞ք թևքերի կոճակները երբևէ ունեցել են օգտակար գործառույթ։ Դրանց ծագման բազմաթիվ տարբերակներ կան՝ լեգենդարից և կասկածելիից մինչև բավականին տրամաբանական և պատմականորեն արդարացված։

Նապոլեոնի մասին լեգենդն է ամենահայտնին, բայց նաև ամենակասկածելիներից մեկը։ Ըստ լեգենդի թևքերի վրա կոճակների հայտնվելու նախաձեռնողը հենց Նապոլեոն Բոնապարտն է եղել։ Նա իբր հրամայել է մետաղական կոճակներ կարել համազգեստի թևքերին, որպեսզի զինվորները չսրբեն իրենց դեմքերը կամ քիթը թևքերով փչացնելով համազգեստի տեսքը։ Ենթադրվում էր, որ դա անհարմարություն կստեղծեր ստիպելով զինվորներին օգտագործել թաշկինակներ։ Սակայն այս պատմությունն իրականություն չէ։ Պատմաբանները նշում են, որ նմանատիպ դեկորատիվ տարրեր հայտնվել են դեռ 17-րդ դարում՝ Նապոլեոնից շատ առաջ։ Զինվորական համազգեստի վրա մետաղական կոճակների լայնորեն օգտագործումը սկսվել է 1784 թվականից: Այսպիսով, այս տարբերակն ավելի շատ գրավիչ հորինվածք է, քան պատմական ճշմարտություն:

Կա մեկ այլ հանրաճանաչ տարբերակ, ըստ որի թևքերի կոճակները մի ժամանակ ծառայում էին որպես «պահեստային փամփուշտներ». արտակարգ իրավիճակում զինվորը կարող էր հանել կոճակը և օգտագործել այն զենքը լիցքավորելու համար։ Սակայն այդ տեսությունը նույնպես պատմական ապացույցներ չունի։ Պաշտոնական աղբյուրներում կոճակների նման օգտագործման վերաբերյալ հուսալի հղումներ կամ հաստատումներ չկան։  Հետևաբար, այս տարբերակը ևս պարզապես առասպել է։

Թևքերի կոճակների ծագման ամենահամոզիչ և լավ փաստաթղթավորված տարբերակը կապված է բժիշկների, մասնավորապես վիրաբույժների հետ։ 17-րդ դարում Լոնդոնի Սևիլ Ռոուի բժիշկները հաճախ պատվիրում էին կոճակներով կոստյումներ թևքերի վրա, որպեսզի շտապ բժշկական օգնության ժամանակ կարողանային արագ բացել թևքը և քշտել այն առանց ամբողջ արտաքին հագուստը հանելու անհրաժեշտության։ Նման լուծումը  հարմար և գործնական էր, և որը ժամանակի ընթացքում դարձավ տարածված միտում։ Հետո կոճակներ սկսեցին հայտնվել զինվորական համազգեստների և տղամարդկանց քաղաքացիական հագուստի վրա։ Ընդ որում ոչ բոլորը կարող էին իրենց թույլ տալ նման տարրեր կոճակների թանկության պատճառով:

20-րդ դարում էլ հագուստեղենի ու կոճակների զանգվածային արտադրության զարգացման հետ մեկտեղ, գործարանների մեծ մասը սկսեց կարել զուտ դեկորատիվ կոճակներ ընդօրինակելով ավանդական ոճը, բայց առանց գործնական գործառույթի։ Դա հնարավորություն տվեց պահպանել կոստյումի դասական տեսքը։
 
Կ. Խաչիկյան

Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծՌուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Զելենսկին հայտնել է Ուկրաինայի երեք շրջանում մի քանի էներգաօբյեկտի шվերման մասին Վրաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան Հայաստանը փնտրելով նոր ռազմական գործընկերներ խաղադրույք է կատարում Լեհաստանի վրա Հայաստանը հետևում է Բուլղարիայի օրինակին, այսինքն ուղիղ դեպի Էրդողանի ճիրաններըՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»Հայաստանյան անօրինականությունը. Շոյգուն Երևանին մեղադրել է ռուսական ձեռնարկությունների նկատմամբ կորպորատիվ զավթում իրականացնելու մեջ35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մոջթաբա Խամենեիի համար առողջական որևէ կոնկրետ ընթացիկ խնդիր կամ մարտաhրավեր չկա․ Փեզեշքիան Կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը. պատմության այս օրը (սեպտեմբեր 26)Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»
Ամենադիտված