Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առողջապահական համակարգի բացվող ճաքերը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի առողջապահական համակարգը՝ որպես պետության կենսունակության ու քաղաքացիների առողջության երաշխավորման առանցքային բաղադրիչ, տարիներ շարունակ կառուցվածքային, համակարգային և սոցիալ-տնտեսական բարդությունների առաջ է կանգնած, որոնք հիմնականում բարեփոխումների անարդյունավետությունից, ֆինանսական խոցելիությունից և պետական քաղաքականության բացակայությունից բխող խնդիրներ են։

Առաջին հերթին անհանգստացնող է, որ առողջապահական ոլորտի ֆինանսավորումը մշտապես եղել է անբավարար։ ՀՀ առողջապահության ֆինանսավորման համակարգը, Եվրոպայի և Ասիայի բազմաթիվ երկրների ցուցանիշների համեմատ, ունի ցածր պետական ֆինանսավորում։ Վերջին 25 տարվա ընթացքում առողջապահական ծախսերը կազմել են ՀՆԱ-ի ընդամենը 1,4 տոկոսը, ինչը զգալիորեն ցածր է համաշխարհային միջին ցուցանիշից, առավել ևս՝ այն մակարդակից, որն անհրաժեշտ է համընդհանուր առողջապահության իրականացման կամ առնվազն համակարգային մատչելիության ապահովման համար։ Ու քանի որ ֆինանսավորման ծավալները բավարար չեն բնակչության պահանջները բավարարելու համար, քաղաքացիների մեծ մասը բժշկական օգնություն ստանալու հարցում ֆինանսական խոչընդոտների առաջ է կանգնում։ Սա նշանակում է, որ բժշկական ծախսերի հիմնական բեռը շարունակում է ընկնել քաղաքացիների ուսերին, ինչը խորացնում է սոցիալական անհավասարությունը, խոցելի շերտերի մարգինալիզացիան և բժշկական ծառայություններից հրաժարվելու տարածված պրակտիկան։

Դրան նպաստում է նաև այն հանգամանքը, որ բազմաթիվ քաղաքացիներ, հաշվի առնելով բժշկական ծառայությունների բարձր գները, հնարավորինս խուսափում են բժշկական ստուգումների և հետազոտությունների դիմելուց մինչև այն պահը, երբ արդեն դանակը ոսկորին է հասնում։

Միաժամանակ, առողջապահության ոլորտում առկա է կառավարման ճգնաժամ։ Բազմաթիվ բողոքներ են հնչում կոռուպցիոն սխեմաների, մրցույթների ոչ թափանցիկ կազմակերպման, բյուջետային միջոցների չարդարացված ծախսման և ուռճացված ու անգործության մատնված որոշ առողջապահական հիմնարկների վերաբերյալ։ Ու այս ուղղությամբ խնդիրներն այն աստիճան են արմատացել, որ առողջապահության ապահովման որոշակի ուղղություններ դարձել են ընդամենը փող աշխատելու ոլորտներ, և որևէ շահագրգռվածություն չկա բնակչությանը որակյալ ծառայություններ մատուցելու հարցում։

Միաժամանակ, հանրային բուժհիմնարկներում բարձրացվում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են բժիշկների աշխատավարձերի ցածր մակարդակը, բժշկական սարքավորումների հնությունը, տեղամասային բժիշկների պակասը և առաջին բուժօգնության ցանցի դեֆորմացիան։ Գրեթե բոլոր մարզային բուժհաստատություններում առկա է կադրային ճգնաժամ, քանի որ երիտասարդ մասնագետները հիմնականում կենտրոնանում են Երևանում՝ բարձր վարձատրության և մասնավոր հատվածում աշխատանքի հնարավորության պատճառով։ Մարզերում գործող հիվանդանոցները հաճախ միայն ձևական են գործում՝ առանց անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական պոտենցիալի։

Անհրաժեշտ է ընդգծել նաև պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի բացակայությունը, որը բազմիցս քննարկվել է, սակայն երբեք չի ներդրվել համակարգային և ամբողջական ձևով։ Հանրային առողջության ապահովագրության գաղափարը մնում է ծրագրային փաստաթղթերում, մինչդեռ բնակչության մեծամասնությունը շարունակում է ծախսել սեփական միջոցները բուժսպասարկման վրա, իսկ պետական աջակցությամբ ծառայությունները սահմանափակվում են նվազագույն սոցիալական փաթեթով, որով անհնար է առողջության ապահովման որևէ խնդիր լուծել։ Սա հանգեցնում է նաև նրան, որ որոշ հիվանդություններ ժամանակին չեն հայտնաբերվում, վաղ փուլերում չեն բուժվում, իսկ արդեն լուրջ բարդությունների դեպքում բուժման ծախսերն անչափ մեծ են դառնում թե՛ պետության, թե՛ քաղաքացու համար։

Առողջապահության ամենախոցելի ոլորտներից է դեղորայքի շուկան։ Դեղերի գների բարձր մակարդակը, համեմատած տարածաշրջանային և նույնիսկ եվրոպական երկրների հետ, անհամաչափ ծանր բեռ է բնակչության համար։ Վաճառվող բազմաթիվ դեղամիջոցներ գերբարձր արժեքներ ունեն՝ պայմանավորված թե՛ մենաշնորհային ներմուծման սխեմաներով, թե՛ թույլ պետական վերահսկողությամբ և թե՛ մաքսային ու հարկային խոչընդոտներով։ Չկան հստակ մեխանիզմներ դեղերի գների կարգավորման, մրցակցության խթանման, ինչպես նաև գերշահույթների սահմանափակման համար։ Դեղերի շուկայում նաև հաճախակի են դեպքեր, երբ նույն դեղը տարբեր արտադրողների կողմից ներմուծվում է տարբեր գներով՝ առանց որակի տարբերության, ինչը վկայում է գների ոչ թափանցիկ ձևավորման մեխանիզմների մասին։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանում դեղագործության ոլորտը զարգացած չէ։ Դեղորայքի 92 տոկոսը ներմուծվում է, միայն 8 տոկոսն է արտադրվում Հայաստանում։ Այնինչ, դեղերի արտադրության ոլորտը կարող էր նաև նոր տնտեսական հնարավորություններ ստեղծել Հայաստանի համար և դառնալ արտահանման նոր ուղղություն։

Խնդիրներից մեկն էլ այն է, որ դեղորայքի գրանցման և վերահսկման համակարգը բավարար չափով արդյունավետ չէ։ Դեռ կան դեպքեր, երբ Հայաստան ներմուծվում են կասկածելի որակի դեղամիջոցներ, կամ նույնիսկ այնպիսիք, որոնք այլ երկրներում արգելված են օգտագործման համար։ Ու հատկապես մտահոգիչ է, որ վերջերս մամուլում տեղեկություններ են շրջանառվում վտանգավոր հետևանքների հանգեցնող դեղերի ներմուծման մասին։ Այս համատեքստում հարկ է հիշատակել նաև կենսաբանական ակտիվ հավելումների անվերահսկելի շրջանառությունը։ Շուկայում տարածված են այնպիսի միջոցներ, որոնք ներկայացվում են որպես բուժիչ, բայց չունեն համապատասխան ապացուցողական բազա, չեն անցել կլինիկական կամ լաբորատոր փորձարկումներ և որևէ կերպ չեն վերահսկվում պետության կողմից։ Այսպիսի միջավայրում քաղաքացիները հաճախ մոլորվում են՝ հավատալով գովազդային խոստումներին և վտանգելով իրենց առողջությունը։

Մյուս կարևոր հարցն այն է, որ առողջապահության թվայնացումն ու միասնական տվյալների բազաների ստեղծումը դեռևս մնում է կիսատ։

Թեև իրականացվել են որոշ քայլեր առողջապահության էլեկտրոնային համակարգի ներդրման ուղղությամբ, սակայն բժիշկների մեծ մասը շարունակում է աշխատել թղթային եղանակով, իսկ հիվանդների բժշկական պատմագրերն ամբողջական չեն՝ բաշխված են տարբեր հաստատություններում և անհասանելի են համընդհանուր տեսանկյունից։ Սա դժվարեցնում է արդյունավետ բժշկական պլանավորումն ու կանխարգելիչ միջոցառումների իրականացումը։ Թվային առողջապահության համատեքստում հարկ է նախաձեռնել այնպիսի մեխանիզմների ստեղծումը, որոնցում շեշտը դրվի նաև քաղաքացիների առողջությանը վերաբերող տվյալների պաշտպանության ու տեղեկատվական անվտանգության վրա։

Մյուս կողմից էլ՝ առողջապահական համակարգում պակասում է կանխարգելման վրա հիմնված մոտեցումը։ Հիվանդությունների վաղ հայտնաբերման ծրագրերը հիմնականում ձևական բնույթ ունեն, թերի է իրականացվում պարբերական զննումների համակարգը, իսկ հասարակության առողջ ապրելակերպի ձևավորմանն ուղղված ծրագրերն աննշան ազդեցություն ունեն։ Տարածված է նաև բժշկական ծառայությունների որակի նկատմամբ անվստահությունը՝ հատկապես պետական հաստատություններում։ Շատ քաղաքացիներ նախընտրում են դիմել մասնավոր կլինիկաների՝ վճարելով ավելի մեծ գումար՝ միայն թե չբախվեն անտարբերության, անլուրջ մոտեցման, անվստահելի ախտորոշման կամ վատ վերաբերմունքի հետ։ Իսկ այն դեպքերում, երբ քաղաքացին ֆինանսական հնարավորություն չունի մասնավոր բուժսպասարկման դիմելու համար, հաճախ հաշտվում է վատառողջ լինելու հանգամանքի հետ կամ դիմում է ինքնաբուժման՝ դեղատնից ստացած խորհուրդների հիման վրա։ Սա ուղիղ սպառնալիք է հանրային առողջությանը, քանի որ ոչ ճիշտ բուժումը հանգեցնում է բարդությունների, քրոնիկ հիվանդությունների զարգացման և, ի վերջո, մահացության մակարդակի բարձրացման։

Բժիշկների վերապատրաստման ու մասնագիտական որակավորման հարցում նույնպես լուրջ բացեր կան։ Շատ բժիշկներ տարիներով չեն մասնակցում վերապատրաստման դասընթացների կամ արդիականացման ծրագրերի, քանի որ համակարգը բավարար խթանիչ մեխանիզմներ չի ապահովում։ Մյուս կողմից էլ՝ բժիշկները մոտիվացված չեն ինքնակրթմամբ զբաղվելու և մասնագիտական գրականություն ուսումնասիրելու հարցում այն պարագայում, երբ համաշխարհային մակարդակով բժշկությունը շատ մեծ արագությամբ առաջընթաց է արձանագրում, և բուժման նոր մեթոդներ են հայտնաբերվում։

Այս բոլոր խնդիրները դիտարկելիս ակնհայտ է դառնում, որ Հայաստանի առողջապահական համակարգը լրջագույն բարեփոխումների կարիք ունի՝ համակողմանի և համակարգված մոտեցմամբ։ Առողջապահությունը չպետք է դիտվի միայն որպես սոցիալական ծախս կամ սոցիալական օգնության ձև, այլ որպես ազգային անվտանգության և երկրի զարգացման ռազմավարական ուղղություն։ Առանց առողջ հասարակության ո՛չ մի տնտեսություն, ո՛չ մի կրթական համակարգ և ո՛չ մի քաղաքական վերափոխում կայունություն չի կարող ապահովել։ Իսկ առողջ հասարակություն հնարավոր է ունենալ միայն այն ժամանակ, երբ քաղաքացին վստահում է առողջապահական համակարգին, կարողանում է մատչելի և որակյալ բուժօգնություն ստանալ, իսկ պետությունն այդ վստահությունը վերածում է պատասխանատու քաղաքականության։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մամուլի ազատության միջազգային օր․ պատմության այս օրը (03 մայիս)Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք երկրների ներկայացուցիչներ Տիգրան Բարսեղյանի հաղթական գոլը 8-րդ անընդմեջ չեմպիոնությունը պարգևեց Սլովանին Հրդեh Կուրղինյան փողոցում․ կան տnւժածներ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Լենինգրադի մարզում հինգ տոպրակի մեջ անդամահատված մարմին են հայտնաբերելՊաշտոնապես հաստատվեց. Զելենսկին վաղը գալիս է ՀայաստանRange Rover SV Ultra 2027. Ուլտրա-լյուքս ամենագնաց, որը հասանելի է միայն հրավերով Զելենսկին Թուրքիայում Ռուսաստանի հետ բանակցություններ է նախապատրաստում՝ ԱՄՆ դերի նվազման ֆոնին․ PoliticoԻրանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ ոչ ոք չի ուզում առաջնորդ լինել․ Թրամփ Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվող երկու տղամարդուՎիրաբույժը բացահայտել է, թե ինչ պլաստիկ վիրահատություններ կարող է կատարած լինել Ալլա ՊուգաչովանՌուսաստանը փորձում է ճնշել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը զանգվածային հшրձակումներով․ ԶելենսկիԱրտաշատի խճուղում բшխվել են «Suzuki»-ն և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ Թրամփը պլանավորում է Իրանի հետ հակամшրտության ավարտից հետո նավատորմ ուղարկել ԿուբաԻրանը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր uպառնալից հռետորաբանությունը և uադրիչ գործողությունները․ ԱրաղչիԱրմանը շատ լավ մակարդակ ունի, նրա հետ մարզվելը հիանալի է․ Խամզաթ Չիմաևը՝ Արման Ծառուկյանի մասինՄայիսի 5-ին Գյումրիում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ Փաշինյանը միտումնավոր սրում է ՀԷՑ-ի շուրջ վեճը Դեսպան Համբարձումյանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հյուսիսային Մակեդոնիայի փոխնախարարին Արևմուտքն ամեն ինչ անելու է Փաշինյանի վերարտադրությունն ապահովելու համարՍևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Mitsubishi»-նԲաքուն սպառնում է շարունակել իր ջարդարարությունները Մայիսի 3-ին կայանալիք «Նոա»-«Փյունիկ» հանդիպմանը կգործի հյուրասիրություն Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կժամանի ՀայաստանՍևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր էԱրտաշատի խճուղում մեքենաներ են բախվել, վարորդները հոսպիտալացվել են Հայտնի են Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները Փաշինյանն իր ձախողումների մեղքը գցում է ընդդիմության վրա Բարսելոնան կարող է կորցնել երեք խաղացողի Ռեալ Մադրիդի դեմ խաղից առաջ Մակրոնը Գյումրիում կմասնակցի համերգի․ փողոցներ կփակվեն․ մանրամասներ Թրամփը խոսել է Օբամայի և Բայդենի մասին Հայաստանում ամենատաք մայիսը դիտվել է 2021 թվականին Կենսաչափական նոր անձնագրերը տպագրվում են ՆիդեռլանդներումԱրտակարգ դեպք՝ ԵրևանումԻրանում մաhապատժի են ենթարկվել «Մոսսադ» գործակալության հետ համագործակցած տղամարդիկ Ինչպես է մայիսի 5-ին Կենտրոնում գործող հաստատությունների աշխատանքը կազմակերպվելու Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ կան վիրավորներ․ բժիշկները պայքարում են 23-ամյա վարորդի կյանքի համար Հայ օգտատերերի փակված էջերի հարցով՝ դիմում միջազգային հարթակներին Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն. ՄԻՊ Նախկին նախագահ. Փաշինյանը հմտորեն ուղղորդեց ժողովրդական դժգոհությունը դեպի Ռուսաստան Զելենսկին և Ալիևը միասին կաշխատեն Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի դեմ Հայաստանը արտաքին շահերի գծում Հայաստան և ԵՄ. Նոր առաքելություն հիբրիդային հարձակումներից պաշտպանվելու համար Քարոզչական ճնշումների ֆոնին՝ սրվող քաղաքական պայքար ՊՊԾ-ը աշխատակիցները հսկողության տակ են պահում բնակիչների տները. ԿիրանցԵՄ գագաթնաժողովը՝ որպես շրջադարձային ռիսկ. արտաքին խաղերի գինը Հայաստանի համար Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան՝ այսօրՎախճանվել է գրող Հրաչյա Քոչարը․ պատմության այս օրը (02 մայիս) Երբ կնշվի Վարդավառը
Ամենադիտված