Հարցեր, որոնք դուք պարտավոր եք ամեն օր տալ ձեր երեխային
ՖՈՏՈԳրող և հոգեբան Ջեյմի Հարինգտոնը ներկայացնում է այն կարևոր հարցերը, որոնք դուք պարտավորեք տալ ձեր երեխային: Երբեմն ամենօրյա կենցաղային հոգսերը, տարաբնույթ խնդիրները, աշխատանքը թույլ չեն տալիս, որպեսզի դուք բավականաչափ ժամանակ հատկացնեք ձեր երեխաներին: Սակայն այս հարցերի օգնությամբ դուք կկարողանաք պատկերացում կազմել ձեր երեխայի ապրումների, արարքների և այլոց նկատմամբ նրա ունեցած վերաբերմունքի մասին: Արդյունքում դուք կսկսեք լսել և ընկալել նրան:
Եվ այսպես՝
• Ինչպե՞ս է անցել քո օրը,
• Ինչպե՞ս են ընկերներդ,
• Ի՞նչ լավ իրադարձություն է այսօր տեղի ունեցել,
• Դու ունե՞ս իմ օգնության կարիքը:
Եվ ևս մի խորհուրդ...երեխայի խոսելու ընթացքում երբեք չփորձեք ընդհատել նրան, լսեք ուշադիր և մեկնաբանեք այն ժամանակ, երբ կզգաք որ դրա կարիքը կա: Իսկ երբ տրամադրություն չունեք անգամ խոսելու նրա հետ, շատ անկեղծ կիսվեք դրանով նրա հետ, բայց երբեք մի՛ կոպտեք փոքրիկին: