Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի քանի օր առաջ ուրիշներին մեղադրում էին ՌԴ գործակալ լինելու մեջ, այսօր վազելով գնացել էր Ռուսաստան. Բագրատ Սրբազան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք այսօր այցելում ենք հաղթանակած մարդկանց, իրենցից խնդրելու, մեզ հաղթանակի առաջնորդել, որը դժբախտաբար ուրացողների ձեռքով այս պահին դարձավ պարզապես ոչինչ. այդ հաղթանակն է գողացվել, այդ կենսագրությունն է գողացվել։ Այս մասին ասյօր՝ մայիսի 9–ին, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը։

«Այդուհանդերձ, այդ սխրանքն ու հերոսությունը ոչ ոք չի կարող մեզանից ոչ խլել, ոչ էլ ջնջել մեր կյանքից։ Դա անբեկանելի ճշմարտություն է, մեր կենսագրության մասն է կազմում, և դա պետք է մեզ համար դառնա վերակազմավորվելու, առաջ գնալու և մեր հաղթանակները վերստին հետ նվաճելու խթան։ Մենք կոչում ունենք այսօր մեր տղաներին հաղթանակ, երազ և հայրենիք վերադարձնելու»,–ասաց նա։

Բագրատ Սրբազանը նկատեց, որ տարածքների կորուստը, հազարավոր տղաների նահատակությունը, Բաքվի բանտերում հայ ռազմագերիների առկայությունը իշխանության ճակատին դաջված է որպես խարան, և դա մնալու է. «Այս ողբերգության պատճառը իրենք են, որ մենք այսօր ամոթով ենք մուտք գործում Եռաբլուր։ Ինչ քաղաքական կամ այլ տիպի խոսակցություն կունենան, կփորձեն պատճառաբանել, այդ բոլորը պարզապես աղբանոցի ենթակա են։

Երկրորդ, երբ խոսում են խաղաղության մասին, մուրացիկ խաղաղություն չի լինում, խաղաղությունը հաղթանակով է ձեռք բերվում։ Եթե չունես հաղթանակ, ոչ տարածքներ հանձնելով և ոչ էլ այլ կերպով չես ունենա խաղաղություն։ Սա ոչ մեկի հորենական տունը չի, որ ինչ-որ մի բան հանձնեն և դրա դիմաց խաղաղություն ստանան։

Իսկ հաղթանակին պետք է պատրաստվել։ Մենք պետք է մեր պատիվն ու տունը վերականգնենք, Ոսկեպարով Արցախ գնալու տեսիլքը, տեսլականը, կամքը, ձգտումը երբեք չի դադարելու մեր մեջ»,–ասաց նա։

Դիտարկմանը, թե իշխանությունները Կիրանցի պատը ինքնիշխանության, պետականության վկայություն են հմարում, Բագրատ Սրբազանն ասաց. «Կիրանցի պատը մեր ամոթի պատն է, իսկ մնացած բոլոր բարբաջանքները ինքնիշխանության, անկախության մասին... այս մարդիկ այդ բոլորը կործանել են։ Սրանից նրանից խաղաղություն մուրալն ինքնիշխանությո՞ւն է։ Խնդրել, աղաչել, որպեսզի քեզ քարտեզներ տրամադրեն, դա ինքնիշխանությո՞ւն է»։

Ընդամենը մի քանի օր առաջ իշխանության ներկայացուցիչները ընդդիմադիրներին մեղադրում էին Ռուսաստանի գործակալ լինելու մեջ, այսօր վազելով գնացել էր Ռուսաստան. սա՞ է ինքնիշխանությունը։

Չկա ինքնիշխանություն, այսօր մենք ոչ խաղացող ենք, ոչ դերակատար, ոչ էլ ասելիք ունեցող։ Մենք սեղանի կողքը նստած չենք, այլ սեղանի վրա են դրել մեզ և սրանք էլ համաձայնվել են այդ սեղանի վրա գտնվել, այնքան որ կարողանան իրենց փողի և իշխանության հաճույքները վայելել։ Ի՞նչ պետություն, ի՞նչ պետականություն, ի՞նչ նահատակություն, ի՞նչ սրբազնություն, ի՞նչ արժեքներ, ի՞նչ գաղափար, ի՞նչ հայրենիք, ոչ մի բան, ոչ ինչ։ Հետևաբար իրենք իրավունք չունեն խոսելու ոչ ինքնիշխանության մասին, ոչ էլ այլ այլ բարձր արժեքների մասին։

Ինքնիշխանություն կունենաս այն ժամանակ, երբ որ կթելադրես, երբ հաղթանակած կլինես, երբ աշխարհը քո չափով, քո բաժնով, քեզ հետ խոսքի և հաշվի կնստի, և ոչ թե այսպես աջ ու ձախ զարնվելով գնդակի պես այս կողմ, այն կողմ թափառելով։

Չկա մի երկիր, մի ժողովուրդ, որ հողեր հանձնելով, հայրենիք հանձնելով հպարտանա»,– հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում «Հրապարակ»․ Օրվա «հերոսն» էլ է ճամբարափոխներից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ռազմաբազան ՝ պահեստ «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք» Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգում Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԿյանքից հեռացել է բիաթլոնի օլիմպիական խաղերի և աշխարհի կրկնակի չեմպիոն Սերգեյ Չեպիկովը Ստեփանավանի ԲԿ–ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն ու Եվրոպան շահագրգռված են Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացմամբ և Հարավային Կովկասում սեփական կանոնների հաստատմամբ. Շոյգու Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էՍահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան Արևմուտքն անամnթաբար միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին. Շոյգու «Երևանը վազում է դեպի Արևմուտք». Ինչպես է Ռուսաստանը կորցնում Հարավային Կովկասի ճարտարապետի իր դերըՓորձագետ. Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կարող են դառնալ անբարյացակամԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև Քաղաքագետ Դուդչակ. ԵՄ-ի հետ մերձեցումը սպառնում է Հայաստանին գազի գների վեցապատիկ աճովՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Փաշինյանը կպառկի Էրդողանի տակ. Ինչպես է Հայաստանի վարչապետը պատրաստում իր ժողովրդին Թուրքիային ծառայելու համարՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 9 գոլ, 3 նշանակված 11-մետրանոց մեկ խաղում, «Բարսելոնա»-ն հաղթել է «Ռասինգ»-ին Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ գործարքի, բայց դեռ պատրաստ չէ դրան. Թրամփ Իշխանությունն ասում է, որ հանուն ադրբեջանական քմահաճության՝ սրա տակ հասկանալ իշխանության երկարաձգումը, պատրաստ ենք շարունակաբար զիջել, կորցնել և nւրանալ. Տիգրան Աբրահամյան Միավորված Ազգերի Կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր է ստորագրվել․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 17Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի
Ամենադիտված