Օրական որքան ջուր է անհրաժեշտ խմել
ՖՈՏՈՀարվարդի համալսարանի գիտնականները նշել են, որ իրենց հաջողվել է պարզել, թե մարդկանց օրական որքան ջուր է հարկավոր խմել: Նախկինում տարածված այն տեսակետը, թե օրգանիզմին անհրաժեշտ է օրական երկու լիտր ջուր, չհաշված մյուս հեղուկները, ընդամենը միֆ է:
Պարզվում է, որ մարդ կարող է և ավելի քիչ ջուր օգտագործել՝ կախված իր կյանքի պայմաններից: Սովորական կենսակերպի և պայմանների դեպքում բավարար է 4-6 բաժակ ջուրը: Իսկ ամռանը կամ սպորտով զբաղվելու դեպքում ջրի քանակը պետք է ավելացնել:
Ընդհանուր առմամբ, գիտնականները նշում են, որ ջրի օգտագործման քանակը խիստ անհատական է, ավելին՝ նույնիսկ նույն մարդու պարագայում օրվա տարբեր ժամերի կարող է փոփոխվել: