Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Չեմ վստահում» նախաձեռնություն. «Երիտասարդները ավելի հականիկոլփաշինյանական են»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Սրբազան պայքարի» երիտասարդները շարունակում են մայրաքաղաքի տարբեր վայրերում իրականացնել «Չեմ վստահում» ակցիան, որին, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց Բագրատ Սրբազանը, արդեն մասնակից է դարձել ավելի քան 20 հազար քաղաքացի:

Իրականում ինչպե՞ս են պարզ մարդիկ, անցորդները վերաբերվում այս նախաձեռնությանը, Aravot.am-ը զրուցեց «Սրբազան պայքարի» աջակից երիտասարդական խմբի անդամ Լիդիա Մանթաշյանի հետ:

-Այս նախաձեռնության կազմակերպիչները ակցիան իրականացնում են Երեւանի տարբեր հատվածներում: Ո՞ր թաղամասերն են համեմատաբար ավելի ակտիվ կամ պասիվ:

-Տարբեր գործոններ կան: Կախված է եղանակային պայմաններից, կախված է օրվա ժամերից, թե տեղում երբ ենք լինում: Կախված է նաեւ մեր սպասելիքներից: Եղել է, որ մեզ ասել են՝ չգնաք այսինչ վայրը, որովհետեւ, չգիտեմ՝ հարիր է այդպես ասել թե չէ, այնտեղ «նիկոլական» մասսա է, այնտեղի ժողովուրդը «նիկոլական» է: Օրինակ, պիտակավորել են Էրեբունի համայնքը, «Ռոսիա» կինոթատրոնի շրջակա տարածքը: Ասել են, որ եթե այդ տեղերը գնաք, շատ վատ է լինելու: Գնացել ենք, ու արտակարգ ընդունելություն են ցույց տվել: Էրեբունիում անգամ հյուրասիրություններով են մեզ դիմավորել: Մի խումբը կոնֆետ էր բերում, մյուս խումբը՝ թեյ, երրորդը՝ ջրեղեն եւ այլն:



Ասում էին՝ Աջափնյակում կարող է խնդիր առաջանա, վատ տեղ եք ընտրել: Բայց էլի շատ լավ են ընդունել: Մարդիկ գնում էին տուն, սուրճ պատրաստում ու բերում-հյուրասիրում էին: Մենք զգում ենք, որ հայ ժողովուրդը հասկացել է, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր սատելիտները մեր պետականության, մեր ժողովրդի թշնամին են: Մարդիկ լցված են նրանց նկատմամբ: Նույնիսկ զինվորականներ են եկել՝ քվեարկել: Շեվրոնները հանում ու քվեարկում էին: Ուղղակի մի բան էին խնդրում. իրենց չնկարել:

-Ակցիայի մասնակիցների մեջ միջին եւ բարձր տարիքի մարդի՞կ են շատ, թե՞ երիտասարդները:

-Երիտասարդների մեջ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հարողների զանգվածն ավելի քիչ է: Երիտասարդները ավելի հականիկոլփաշինյանական են: Մեծահասակների մեջ, այո, հանդիպում են այնպիսիք, որոնք ասում են՝ մենք վստահում ենք:



Երիտասարդությունը, կարող եմ ասել, 90-ից ավելի տոկոսով չի ընկալում այս իշխանությունը որպես Հայաստանի Հանրապետության լեգիտիմ իշխանություն: Նույնիսկ դպրոցահասակ երեխաներ են գալիս իշխանությանը դեմ քվեարկելու: Դա ցուցիչ է, որ իրենց ընտանիքներում խոսում են ու դժգոհ են:

-Ու դպրոցականներին թույլատրո՞ւմ եք քվեարկել:

-Տեսեք: Այս քվեարկությունը իրավական ուժ չունի ու սա կարող է լինել դպրոցահասակ երեխաների կյանքի առաջին քվեարկությունը, որին իրենք ուրախությամբ ուզում են մասնակցել: Բայց մենք մի փոքր այլ կերպ ենք վարվում: Եթե երեխան, անգամ՝ մանկահասակ, ծնողի հետ է եւ ծնողը համաձայն է, որ իր երեխան քվեաթերթիկը գցի քվեատուփի մեջ, մենք այդտեղ ոչ մի խնդիր չենք տեսնում: Անգամ այդ երեխաներին չենք լուսանկարում կամ տեսանկարում առանց ծնողի թույլտվության:

-Շատերը թերթիկի վրա ինչ-որ մաղթանքներ են գրում: Դրանք չե՞ք առանձնացնում: Գուցե, հետագայում գրքի տեսքով տպագրե՞ք:

-Առաջին տասն օրվանից հետո, երբ արկղերը բացեցինք եւ ընթերցեցինք. մի մարդ եկավ, ներողություն խնդրեց՝ ասելով, որ մտքով չէր անցնում, որ գրառումները կարդացվելու են, դրա համար 18+ բաներ է գրել: Գրառումներն ընթերցվում են: Ուղղակի դրանց բովանդակությունը շատ վատ բանի մասին է վկայում: Մարդիկ այնքան են լցված, որ ներսում կուտակվածը ուզում են ինչ-որ ձեւով արտահայտել, նեղվածությունը ներսից հանել: Շատ վատ է, որ մեր երկրում կա իշխանություն, որին մարդիկ ուզում են նման խոսքերով բնութագրել: Մենք չենք ուրախանում դրանից: Բայց դա փաստ է:

Իսկ ինչ վերաբերում է դրանք հանրայնացնելուն, չի բացառվում, որ հետագայում «ամոթի պատ» ստեղծվի: Բայց, կրկնում եմ, չենք ուզում հրապարակվի, թե մարդիկ ինչ վատ բաներ են գրում այս իշխանության մասին: Այսինքն, հասարակությունը ինչքան լցված է այս իշխանության նկատմամբ:  

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՇիրակի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը. կա տուժած Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ Սանկտ Պետերբուրգում փակվել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին «Յուվենտուս»-ը ու «Քրիսթալ Փելաս»-ը հաղթանակներով սկսեցին ԵԼ մրցաշարը. այլ արդյունքներ Ծառուկյան-Ռուֆի մենամարտին ընդառաջ կայացել է հայացքների մենամարտը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում Պակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգումԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Իրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Կանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Ռուսաստանում սկսվել են Պետդումայի ընտրությունները. դրանք կտևեն երեք օր
Ամենադիտված