Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԼՂ փախստականների միությունը դատապարտել է Համայն Ռուսիո պատրիարքի՝ Մեհրիբան Ալիևային պարգևատրելու քայլը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը դատապարտել է Ադրբեջանի նախագահի կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի կողմից պարգևատրելու քայլը։ 

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 3-ին հանդիպել է Բաքու ժամանած Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանի առաջին փոխնախագահ, երկրի առաջին տիկին և Հեյդար Ալիևի հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիևան։ Հանդիպումից հետո պատրիարքը Ադրբեջանի նախագահի կնոջը պարգևատրել է Ռուս Ուղղափառ եկեղեցու «Սուրբ հավասարառաքյալ Օլգայի»՝ Ռուս Ուղղափառ եկեղեցու 1-ին աստիճանի շքանշանով։ Ադրբեջանի առաջին տիկնոջը այս շքանշանը շնորհվել է Պատրիարք Կիրիլի հատուկ հրամանագրով՝ հասարակության մեջ ավանդական արժեքների պահպանմանը, ինչպես նաև մշակութային և կրոնական երկխոսության խթանմանը նպաստելու համար։

Մեհրիբան Ալիևան կրոնական հանդուրժողականության համար բարձր պարգև է ստանում այն պայմաններում, երբ հենց կրոնական, ռասսայական անհանդուրժողականության և խտրական վերաբերմունքի պայմաններում Արցախի պատմական հայկական տարածքներում 2020 թվականից ի վեր Ադրբեջանի կողմից բացահայտ կերպով և հիմնահատակ ոչնչացվել է հայ ժողովրդի հոգևոր ժառանգությունը․ քրիստոնեական մի շարք եկեղեցիներ, այդ թվում Շուշիի Կանաչ Ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցին, Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին, Տանձատափի եկեղեցին, Մարիամաձորի Սուրբ Մինաս եկեղեցին, Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին։ Ի դեպ, հարկ է ընդգծել, որ Կանաչ Ժամը մինչ ոչնչացումը հայ ժողովրդից օտարելու համար հենց ուղղափառ էր հռչակվել, իսկ այնուհետև հիմնահատակ ավերվել։

Բացի դա, հարկ է շեշտել, որ «ուղղափառության համար բարենպաստ երկիր» համարվող Ադրբեջանը «կեղծ ուղղափառություն» է շնորհել նաև Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն՝ խեղաթյուրելով եկեղեցու պատմությունը, կեղծ վերականգնումներով այլափոխել և պղծել է հայ ժողովրդի քրիստոնեական հավանքի ամենակարևոր կենտրոնը։

Փորձագետները բազմիցս ընդգծել են, որ հոգևոր ժառանգության ոչնչացումը խաթարում է կրոնական ազատության իրավունքը, քանզի նյութական հուշարձանները սերտորեն կապված են այդ վայրերում տեղի ունեցող կրոնական ծեսերի և հետևաբար՝ մարդկանց իրավուքնների հետ։

Լրատվամիջոցները փաստում են, որ Բաքվում տեղի ունեցած մասիսի 3-ի հանդիպման ընթացքում պատրիարք Կիրիլը և նախագահ Ալիևը քննարկել են Ադրբեջանում «բազմամշակութայնության հանդեպ հարգանքի» մասին դրույթներ, ինչպես նաև խոսել են այն «բարենպաստ» միջավայրի մասին, որտեղ իբրև թե «խաղաղորեն» գոյակցում են տարբեր կրոնական համայնքներ։ Զրույցի ընթացքում հատկապես կարևորվել է նաև Ադրբեջանում ուղղափառ համայնքի դերը և «կրոնական հանդուրժողականությունը», որը ներկայացվել է որպես Ադրբեջանի մշակութային քաղաքականության կարևոր ուղղություն, ավանդույթ և կյանքի ձև պետական մակարդակում։

Կարևոր է ընդգծել, որ Հեյդար Ալիևի հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիևան «հասարակության մեջ ավանդական արժեքների պահպանմանը, կրոնական երկխոսության խթանմանը նպաստելու» համար պարգև է ստանում այն դեպքում, երբ հենց այդ նույն հիմնադրամի ֆինանսավորմամբ Վատիկանի Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում ապրիլին կազմակերպվել էր «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով միջազգային գիտաժողով՝ Արցախի քրիստոնեական ժառանգության բռնյուրացման, քրիստոնեական Դադիվանքի, Գանձասարի, Ամարասի, Ծիծեռնավանքի պղծման, աղվանացման և հայկականության հետ կապի ժխտման նպատակով։

Մեհրիբան Ալիևան պարգևատրվում է հոգևոր բարձր պարգևով այն դեպքում, երբ տակավին վերջերս Լեհաստանում (2024 թ․) իր ղեկավարած հիմնադրամի ջանքերով կազմակերպվել էր միջազգային ցուցահանդես, որտեղ քրիստոնեության ակունք համարվող Ամարասը, հարյուրավոր հայկական արձանագրություններով Դադիվանքն ու Գանձասարը ներկայացվում էին որպես ադրբեջանական ժառանգություն, Ադրբեջանի աղվանա-ուդիական կրոնական համայնքի «կրոնական իրավունքների» երաշխավորման գործիք։

Ադրբեջանը «կրոնական հանդուրժողականության երկիր» է հռչակվում այն պայմաններում, երբ ոչնչացրել է քրիստոնեական հավատքի խտացումը համարվող, խաչի փրկագործական խորհուրդն իրենց մեջ կրող Արցախի անկախության շրջանում տեղադրված բազմաթիվ խաչքարեր, պղծել գերեզմաններ և շիրմաքարեր, ոչնչացրել հայկական գյուղեր ու քաղաքներ։

Ադրբեջանը հռչակվել է «կրոնական տարբեր հանրույթների խաղաղ գոյակցման միջավայր ստեղծող երկիր» այն դեպքում, երբ ՄԱԿ-ի կողմից մշակույթի իրավունքի հատուկ հանձակատարներն (Ֆարիդա Շահիդ, Կարիմա Բենուն, Ալեքսանդրա Շիմանսկա) իրենց բազմաթիվ զեկույցներում բազմիցս նշել են, որ մշակութային ժառանգության ոչնչացումը, հոգևոր արժեքների հանդեպ ցանկացած բռնություն շարունակվող պատերազմի ձև է, հենց խաղաղ բնակչության իրավունքների դեմ պատերազմ և այլատյացության ամենաբարձր քարոզ։

«Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն» հասարակական կազմակերպությունը խոր մտահոգությամբ արձանագրում է, որ Ադրբեջանի պետական քաղաքականությունը շարունակում է խախտել Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները, մասնավորապես՝ կրոնական ազատության իրավունքը, իսկ միջազգային տարբեր դերակատարներ դատապարտման փոխարեն միջազգային նմանատիպ պարգևատրումներով անթաքույց խրախուսում են այդ քաղաքականությունը։

Մենք դատապարտում ենք նման քաղաքականությունն ու դրա միջազգային լեգիտիմացումը՝ որպես վտանգավոր նախադեպ և բացահայտ անհարգալից վերաբերմունք բռնի տեղահանված և իրենց կրոնական, մշակութային ինքնությունից զրկված հայ ժողովրդի հանդեպ։ Մենք պնդում ենք, որ բռնի կերպով իրենց հայրենիքը լքած ժողովուրդն ունի անքակտելի իրավունք դավանելու իր հավատը, պաշտպանելու իր սրբավայրերն ու վերակառուցելու իր հոգևոր կյանքը իրենց սրբավայրերում։

Մենք հիշեցնում ենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան՝ 2015 թվականի A/RES/69/312 բանաձևով, հստակ դատապարտում է կրոնական վայրերի, սրբավայրերի և հուշարձանների նկատմամբ գործադրվող բռնությունները՝ կոչ անելով անդամ պետություններին երաշխավորել դրանց պաշտպանությունը։ Այս բանաձևը շեշտում է, որ նման արժեքների նկատմամբ անհանդուրժողականությունը հարված է ողջ մարդկության ժառանգությանը։

«Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն» հասարակական կազմակերպությունը հիշեցնում է ՄԱԿ-ի Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ որոշումը, որտեղ Ադրբեջանի վարած քաղաքականությունը հայկական եկեղեցիների և ժառանգության հանդեպ համարվեց ռասսայական խտրականության ցուցիչ։

Մենք կոչ ենք անում հարգել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի (1948 թ.) դրույթները, մասնավորապես՝ դրա 18-րդ հոդվածը, որտեղ հստակ նշվում է, որ յուրաքանչյուր մարդ ունի մտքի, խղճի ու հավատի ազատության իրավունք, ինչպես նաև՝ իր կրոնական համոզմունքները դավանելու և գործադրելու իրավունք։ Նույն սկզբունքն իրավական պարտադիր ուժով ամրագրված է ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում (ICCPR, 1966 թ.), որի 18-րդ հոդվածը վերահաստատում է այդ ազատությունները»:

 

16-ամյա աղջիկը հնարավոր է ինքնասպան է եղել․ հարևանները շոկի մեջ են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը կժամանի Մոսկվա․ ՌԴ ԱԳՆ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինը կանխատեսել է Անգլիա-Արգենտինա զույգի հաղթողին Ռուսաստանը պատրաստ է շուտով ստորագրել Ուկրաինայում կարգավորման համաձայնագիրը. Թրամփ Ինչպես է սկսվել Վաղարշյանի կրակոցներըԵրևանում «BMW»-ն բախվել է բնակչի քարե շինությանը. վարորդը մաhացել է Դանի Օլմոն ֆանտաստիկ խաղացող է իր դիրքում, իսկական հանճար է. Դե լա Ֆուենտե Տարադրամի փոխարժեքները հուլիսի 15-ին 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 17 մլն դոլարի ապրանք ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում փլուզում է եղել. քաղաքացիները փլատակներից դուրս են բերել 2 տուժածի «Վարդաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր «Ռազբորկա»՝ Երևանում Վարդավառի օրը․ ի՞նչ է եղել Վահագն Խաչատուրյանը Կատարի էմիրի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները ԱՄՆ-ը պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ. Թուրքիայի ԱԳՆ 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Կիլիան Մբապեն մեկնաբանել է աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Իսպանիայի ընտրանուց կրած պարտությունը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ԴաջվածքՀնարավոր է կարկուտ․ եղանակն այս օրերին Նավթի գներն աճել են Ռուսաստանը գիշերը hարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք մարզերի. կան զnhեր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են վթարից տուժած 5-ամյա աղջկա կյանքը Ուկրաինայի ԶՈւ-ն Սև ծովում խnցել է 20 նավ, այդ թվում՝ 17 լցանավ. Ուկրաինայի ԶՈւ ««Այդ սպառնալիքը չի կարելի թերագնահատել». Ինչպես է ԵՄ-ն ընդլայնում իր ազդեցության ցանցը Հայաստանում»Իրանում ԱՄՆ-ի hարվածների hետևանքով զnhվել է 30 խաղաղ բնակիչ Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն․ հասցեներ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում «Հայաստան – Ռուսաստան. Արդյո՞ք կշարունակվեն Հարավկովկասյան երկաթուղու վրա «ռեյդերը»»Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Հայաստանը դարձել է 2011 թվականի շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոն. պատմության այս օրը (15 հուլիս) Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են hասցրել միմյանց Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմինԻրաքը խաղադրույք է կատարում ԱՄՆ-ի վրա. Ալեքսանդր Ցինկեր ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱԱ-2026. Իսպանիան 2։0 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիային՝ 16 տարի անց դուրս գալով եզրափակիչ Փարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ամենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Հնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Դավթյանը զգուշացրել է ԱՄՆ շահերի պատճառով Հայաստանում ռեսուրսների գաղութացման ռիսկի մասինՈւկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա
Ամենադիտված