Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խորհրդային զորքերի դեսանտայինները Ոսկեպարում սպանել են 18 ոստիկանի․ պատմության այս օրը (06 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Անտիգուա՝ Աշխատանքի օր, Վրաստան և Բուլղարիա՝ Սուրբ Գեորգի օր և Ոստիկանության օր, Լիբանան, Սիրիա և Գաբոն՝ Զոհերի հիշատակի օր, ԱՄՆ՝ Բուժքույրերի օր, Թուրքիա և թյուրքալեզու երկրներ՝ Հադերլեզ (Գարնան հանդիպման օր), Ֆիլիպիններ՝ Սխրանքի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1903 –ծնվել է գրող Վահրամ Ալազանը (Գաբուզյան)։

1912– վախճանվել է ֆիդայի, ազգային ազատագրական շարժման գործիչ Եփրեմ Խանը։

1940 –վախճանվել է դրամատուրգ, թատերական գործիչ Ալեքսանդր Աբելյանը։

1948 –ծնվել է քանդակագործ Լևոն Վարդանյանը։

1959– վախճանվել է դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ Վաղարշ Վաղարշյանը  (Առաջին սիրո երգը)։

1991–Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ  Խորհրդային զորքերի դեսանտայինները Ոսկեպարում սպանել են 18 ոստիկանի։

2005-տեղի է ունեցել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան նոր շենքի բացումը:


2008-Արթուր Բաղդասարյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։

2012– Հայաստանում տեղի են ունեցել 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունները։

2013- անց է կացվել Երևանի ավագանու ընտրություններ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի  հրապարակած նախնական տվյալների ավագանի են անցել ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն և «Բարև Երևան» դաշինքը։

2021-Լատվիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

2022-  «Դիմադրություն» շարժման կանանց երթ է տեղի ունեցել Երևանում:


ԱՇԽԱՐՀՈՒՄ

319- առաքյալի հավասարեցված սուրբ Նինոն կնքել է Վրաստանի արքա Միրիանին և նրա պաշտոնյաներին, ուղղափառությունը դարձել է Վրաստանի պաշտոնական կրոն։

1312 —Վիենայի համաժողովը համաձայնություն է տվել Հռոմի պապի խաչակրաց արշավանք իրականացնելու առաջարկին։

1527 —աշխատավարձ չստանալու արդյունքում ապստամբած գերմանացի լանդսկինխները գրոհով գրավել են Հռոմը և կողոպտել այն, Հռոմի պապ Կլիմենտ 7-րդին հաջողվել է փրկվել փախուստով։

1626 —հոլլանդացի գաղութարար Պետեր Մինյոյտը 25 դոլար արժողությամբ զարդերով հնդկացիներից գնել է Մանտխետենը, որը հետո 1664 թվականին գրավել են անգլիացիները և ստեղծել Նյու-Յորք քաղաքը։

1758 —ծնվել է Մեծ ֆրանսիական հեղափոխության հանրահայտ գործիչ Մաքսիմիլիան Ռոբեսպիեռը։

1835- լույս է տեսել ամերիկյան «Նյու Յորք հերալդ» թերթի առաջին համարը։

1840- Անգլիայում  շրջանառության մեջ է մտել առաջին փոստային նամականիշը՝ Սև պեննին։

1856 –ծնվել է  բժիշկ, հեգեբան և հոգեբույժ, հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը։

1856 –ծնվել է  Արկտիկայի ամերիկացի հետազոտող, ծովակալ Ռոբերտ Էդվին Պիրին, որն առաջինն է  շնասահնակով  հասել  Հյուսիսային բևեռ։

1872 - Անգլիայում հիմնադրվել է Ֆուտբոլի գավաթը։

1890 —մորմոնների եկեղեցին հրաժարվել է բազմակնությունից։

1902 —տեղի է ունեցել 20-րդ դարի ամենախոշոր նավաբեկություններից մեկը, Բենգալյան ծոցում ցիկլոնի հետևանքով խորտակվել է  անգլիական «Կամորտա» նավը, որի արդյունքում զոհվել է մոտ 655 մարդ։  

1908 - Ռայթ եղբայրները երեք տարվա ընդմիջումից հետո նորից սկսել են թռիչքներ իրականացնել աէրոպլանով։

1910 – Գեորգի 5-րդը դարձել է Մեծ Բրիտանիայի, Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի արքա։

1914 - Բրիտանիայի լորդերի պալատում մերժվել է կանանց ընտրության իրավունք տալու նախագիծը։

1915– ծնվել է ամերիկացի ռեժիսոր, դերասան Օրսոն Ուելսը։

1918- ավարտվել է Դոմինիոնի աստղաֆիզիկական աստղադիտարանի կառուցումը Վիկտորիա քաղաքում (Բրիտանական Կոլումբիա, Կանադա)։

1919 —հայտարարվել է Ղրիմի խորհրդային հանրապետության ստեղծումը։ 

1937 - Նյու Յորքի մոտ՝ Լեյկհորսթում աղետի է ենթարկվել գերմանական «Հինդերբուրգ» դիրիժաբլը։

1940 - Ջոն Սթեյնբեքը Պուլիտցերյան մրցանակ է ստացել «Ցասումի ողկույզներ» վեպի համար։

1941 - Ստալինը դարձել է ԽՍՀՄ Ժողկոմխորհի նախագահ։

1942 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ օղակված Լենինգրադի  «Դինամո» ստադիոնում տեղի է ունեցել ֆուտբոլային խաղ։


1950- 18 ամյա Էլիզաբեթ Թեյլորն առաջին անգամ ամուսնացել է։

1953 —ֆիլադելֆիացի վիրաբույժ Ջոն Գիբբոնն առաջին անգամ սրտի բաց վիրահատության ժամանակ հաջողությամբ փորձարկել է  «արհեստական սիրտ-թոք» սարքը։

1961– ծնվել է ամերիկացի ճանաչված դերասան Ջորջ Քլունին։

1986 —ԽՍՀՄ-ում պաշտոնապես հայտարարվել է Չերնոբիլի ԱԷԿ-ի վթարի մասին։

1992– վախճանվել է ազգությամբ գերմանացի ամերիկյան հանրաճանաչ դերասանուհի և երգչուհի Մառլեն Դիտրիխը:

1994 - Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանը մասնակցել են Ֆրանսիան և Անգլիան կապող Լա Մանշ նեղուցի տակով անցնող թունելի հանդիսավոր բացմանը։

2001– պատմության մեջ առաջին անգամ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդը մտել է մզկիթ։

2012 —Ռուսաստանում տեղի է ունեցել «Միլիոնների երթը», որի արդյունքում առաջացել է «Ճահճային գործը»։

2023-տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի արքա Կարլ 3–րդի թագադրությունը:

Կ. Խաչիկյան

57-ամյա Շիոն ընտրվել է Վրաստանի նոր պատրիարք Մաhացու hանտավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Բախվել են Վանաձոր-Սպիտակ-Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել»-ը ու «ՈւԱԶ»-ը․ կա 6 վիրավոր Ժամանակն է, որ բրիտանական կողմն իր համար սանիտարներ հրավիրի․ Զախարովա Որպես անհետ կորած որոնվում է 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանը Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը Եկեղեցին մեկ այցով խուճապի մատնեց իշխանությանըՄաhացել է Տիգրան Վարդանյանը Կիևի հռչակավոր «Սուրբ Սոֆիա» տաճարը գործարկել է հայալեզու աուդիոէքսկուրսիա Սպառնալի՞ք, թե՞ զգուշացում Մոսկվայից ՆԳՆ-ն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Քրեական հետապնդում 4 անձանց նկատմամբ, որոնցից 2-ը Նոր Նորքի ղեկավարի աշխատակազմի պաշտոնյաներ են Սպասվում է անձրև և կարկուտ«Հայաստան. Կողմ և դեմ» Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ կա տուժած Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գինու շշի խցանում Լիտվայի պետական արխիվի կայքէջում վերականգնվել են Հայոց gեղաuպանnւթյան մասին արխիվային հրապարակումները Mövenpick-ը գալիս է Հայաստան1-ին դասարան ընդունվող երեխաների համար նախատեսված ժամանակացույց. ինչ պետք է անել Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Ադրբեջանը բացահայտ աջակցություն է ցուցաբերում Նիկոլ Փաշինյանին Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարելու ժամանակ բռնկվել է«Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի Քարոզարշավ առանց հավասար պայմանների Բարսելոնան Էլ Կլասիկոյում հաղթեց Ռեալին և ժամկետից շուտ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն «Ընտրություն, որը Ռուսաստանի օգտին չէ. Ինչպես և ինչու Հայաստանը «հավատարմության երդում տվեց» Մեծ Բրիտանիային» Հրդեհ է բռնկվել Նոր Արեշ 14-րդ փողոցի տներից մեկումԱդրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի և Վարդենիսի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ պատմության այս օրը (11 մայիս)Մոսկվայի ուղերձը՝ Երևանի ընտրություններից առաջ Ռուբլին ու դոլարը թանկացել ենՏասնյակ հասցեներում ջուր չի լինիՊլանային անջատումներ՝ մայիսի 11-ինԿիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Ինտեր Մայամին» հաղթեց «Տորոնտոյին»․ Մեսսին դարձավ գոլի ու գոլային փոխանցումների հեղինակԶելենսկին Հայաստանում մեր հանդիպման ժամանակ ասաց, որ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած ձևաչափով․ ՖիցոՀայաստանում կան մարդիկ, ովքեր ունեն ռևшնշիստական հայացքներ․ դա չի կարող դրական արդյունքների հանգեցնել․ ԲայրամովՁեր առաջադրանքը՝ ըստ հորոսկոպի Քուչակում բшխվել են «Mercedes»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորԵրևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի՝ ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, թե ԵԱՏՄ-ին, այդ դեպքում հնարավոր կլինի քաղաքակիրթ ապահարզանի գնալ․ ՊուտինՆանուլը նոր տեսահոլովակ է ներկայացրել Արտաշատում 57-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համարԵրևանում «Toyota»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնին և բախվել խանութի ապակե ցուցափեղկին․ 2 վիրավnրից մեկն անչափահաս էՀռոմի պապն ընդունել է Իտալիայի նորընծա չեմպիոն «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին և մարզչական կազմինԵվրոպան իսկապես ցանկանում է ՆԱՏՕ-ն կենդանի պահել. Ֆրիդրիխ Մերց Մադրիդի «Ռեալը» Մբապեին չի ընդգրկել «Բարսելոնայի» հետ խաղի հայտացուցակում․ հայտացուցակում բացակայում է նաև Վալվերդեն Համակարգը խիստ ծանրաբեռնված է աշխատում. ԳԹԿ-ն արձագանքել է դիմորդների բողոքներին Տարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին
Ամենադիտված