Զելենսկուն հաջողվել է համոզել Թրամփին․ Reuters
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Ուկրաինայի համար F-16 ինքնաթիռների սպասարկման 310,5 մլն դոլարի պայմանագրին, հայտնում է Պենտագոնի պաշտպանական համագործակցության գործակալությունը, փոխանցում է Reuters-ը:
«Պետական դեպարտամենտը հավանություն է տվել Ուկրաինայի կառավարությանը F-16-ի ուսուցման և աջակցության ծառայությունների և հարակից սարքավորումների հնարավոր վաճառքին՝ 310,5 մլն դոլար մոտավոր արժեքով», - ասված է հաղորդագրության մեջ:
Պենտագոնում նշել են, որ պայմանագիրը կներառի նաև ինքնաթիռների արդիականացում և լրամշակում, անձնակազմի ուսուցում, պահեստամասեր, ծախսվող նյութեր և բաղադրիչներ և սպասարկման համար ցամաքային սարքավորումներ: «Առաջարկվող վաճառքը չի փոխի տարածաշրջանում հիմնական ռազմական հավասարակշռությունը», - հավելել են այնտեղ: