Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աղետի է ենթարկվել «Արմավիա» ավիաընկերության օդանավը, 113 ուղևորները զոհվել են․ պատմության այս օրը (03 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Մամուլի ազատության միջազգային օր, Լռության միջազգային օր, Արևի միջազգային օր, Թուրքիզմի միջազգային օր, Լեհաստան՝ Սահմանադրության օր և Լեհաստանի թագուհի սուրբ Մարիայի օր, Սիերրա-Լեոնա՝ Անկախության օր, ՀԱՀ՝ Ազատության օր, Ճապոնիա՝ Սահմանադրության օր։

 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1893-ծնվել է կուսակցական և պետական գործիչ Արամ Մանուչարյանը։

1957-ԽՍՀՄ-ում որոշում է կայացվել կոլխոզները ձևափոխել սովխոզների։

-վախճանվել է հայագետ Գրիգոր Ղափանցյանը։

1988-ԽՍՀՄ ՆԳ ստորաբաժանումները մտցվել են ԼՂՀ-ի խառը բնակչություն ունեցող Հադրութի շրջանի Թութ գյուղ, որպեսզի կանխվեն ազգամիջյան ընդհարումները։

1989-սկսվել է համընդհանուր գործադուլ ԼՂՀ-ում, միաժամանակ ցույցեր են սկսվել Հյաստանում, որտեղ պահանջել են ԼՂՀ-ի հանձնում Հայաստանին։

2001- Ալավերդու Ակներ թաղամասում տեղի է ունեցել ընդհարում «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության քարոզիչների և տեղի ազգաբնակչության միջև:

2006- գիշերը Երևան-Սոչի չվերթ կատարելիս աղետի է ենթարկվել «Արմավիա» ավիաընկերության A-320 օդանավը: Օդանավում եղել են 113 մարդ, որոնք բոլորը զոհվել են:

- գիշերվա ժամը մեկն անց երկու րոպե երեք վայրկյան հաջորդականությունը կազմել է 123456: Նման դասավորություն չի լինում բազմաթիվ սերունդների օրոք:

2007- Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում   հանդիսությամբ Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսին շնորհվել է Ամերիկայի հայկական համագումարի «Հենրի Մորգենթաու» մրցանակը:

2009-Դուբայի ոստիկանությունը ձերբակալել է հայի, ով փորձել է մոտ 300 000 դիրհամ արժողությամբ զարդեր գնել կեղծ կրեդիտ քարտով: 

2010-Լեռնային Ղարաբաղն Արաքում գտնվող Իրանի կոմբայնաշինական ընկերությունից 20 կոմբայն է ձեռք բերել:

2011-Բրյուսելում  հիմնադրվել է միջխորհրդարանական նոր  կառույց` «Եվրանեսթ»-ը, որը միավորելու է Եվրոպական խորհրդարանի և Արևելյան գործընկերության երկրների պատգամավորական պատվիրակությունները: Հայկական պատվիրակությունը գլխավորել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

2016-Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿԾ) նախկին պետի օֆշորային գործարքների մասին «Հետք» էլեկտրոնային պարբերականի հրապարակման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ)  քրեական գործ է հարուցվել:

2017-Ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի բնակսպասարկման ոլորտի շուրջ 100 աշխատակից գործադուլ են հայտարարել պահանջելով 3 ամսվա չվճարված աշխատավարձը:

2019- Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, երևանցիների կողմից սիրված, «Ջրավաճառ տղան» արձանը տեղադրվել է Երևանի Անգլիական այգի` Պեպոյի արձանի հարևանությամբ:

2022- վաղ առավոտից «Դիմադրության շարժման» մասնակիցները կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Ոստիկաններն ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկել բռնի ուժ կիրառելով։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1241-Պիզայի և Սիցիլիայի միավորված նավատորմը գլխովին ջախջախել է Գենուայի նավատորմին Մելորիի ճակատամարտում։

1469-ծնվել է իտալացի քաղաքական գործիչ և մտածող Նիկոլլո Մաքիավելլին։

1481-վախճանվել է թուրքական սուլթան Մահմեդ 2-րդը։

1494-իսպանացի ծովագնաց  Կոլոմբոսը հայտնագործել է Յամայկա կղզին։

1616-ծնվել է անգլիացի գրող և դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրը։

1791-սեյմը Վարշավայում ընդունել է Եվրոպայում առաջինը հանդիսացող Ռեչ Պոսպոլիտայի սահմանադրությունը։

1808-ռուս-շվեդական պատերազմի ընթացքում ռուսական զորքերը գրավել են շվեդական Սվեաբորգ ամրոցը։

1815-ստեղծվել է Լեհական թագավորությունը, որը հետագայում Վիենյան կոնգրեսի որոշումով դարձել է Ռուսական կայսրության մաս։

1841-Նոր Զելանդիան հայտարարվել է Բրիտանական գաղութ։

1902-ԱՄՆ-ում ստեղծվել է «Պեպսի»  ընկերությունը։

1904-ամերիկացի գյուտարար Ջորջ Պարկերն արտոնագրել է իր գյուտը՝ գնդիկավոր գրիչը։

1906-Թուրքիան հրաժարվել է Սինայական թերակղզու նկատմամբ պահանջներից և այն ճանաչել է եգիպտական տարածք։

1941-ծնվել է վրաց շախամատիստուհի, աշխարհի 5-րդ չեմպիոն Նոնա Գաբրինդաշվիլին։

1947-Ճապոնիայում ընդունվել է նոր սահմանադրություն, որը սահմանափակել է թագավորի լիազորությունները։

1997-սկսվել է շախմատի աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովի և «Deep Blue» համակարգչային ծրագրի մրցամարտը։

1999-ավերիչ մրրիկն ամայացրել է Օկլախոմա սիթիի հարավ-արևմտյան հատվածը և արվարձանները, զոհվել են 36 մարդ, վնասը գնահատվել է մեկ միլիարդ դոլար։

2021— Մեխիկոյում փլվել է էստակադա, զոհվել է 26 մարդ:

2023- Բելգրադում 13–ամյա Կոստա Կեցմենովիչը Ռիբնիկարի անվան դպրոցի տարածքում կրակ է բացել, որի արդյունքում սպանել է 10 մարդու և վիրավորել 7–ին:

Կ․ Խաչիկյան

Կասեցվել է «ՍԱՐԳ Վայենտորգ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ-ն մանրամասնում է Ռուսաստանից ցորենի ևս մեկ խմբաքանակ կուղարկվի Հայաստան Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. պատգամավորները բանավիճել են և դուրս եկել նիստերի դահլիճից (տեսանյութ) «Պտուղներ է տալիս». Հայաստանը ռուսների զանգվածային ձերբակալություններով հետևում է Ուկրաինայի օրինակինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան «Ժողովրդավարության Բաստիլը». Հայաստանում քննադատվել է Երևանի հակառուսական դիրքորոշումըՈչ միայն Հայաստանը. ԱՄՆ-ն ստեղծում է ֆինանսական գործիք Միջին միջանցքի համարԱՄՆ-ը չի փոխանցել Զելենսկու առաջարկները hակամարտnւթյան ավարտի վերաբերյալ․ ՌԴ ԱԳ փոխնախարար Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Արմեն Գրիգորյանն ազատվելու է ԱԽ քարտուղարի պաշտոնից Սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամ Փրկարարներն օգնության են հասել կողաշրջված ավտոմեքենայի վարորդին Երկու աթոռները, որոնց վրա նստած էր ՀՀ վարչապետը, ճաքեցին. Կրեմլը հարվածել է Փաշինյանի ձեռքերինՍուպերհամակարգիչը հաշվարկել է «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի չեմպիոնության շանսերը Լա լիգայում Տավուշի մարզի Դովեղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ֆրանսիայի նման երկրները պետք է դադարեն աշխարհին դասեր տալ «մարդու իրավունքների» վերաբերյալ. Արաղչի Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Corolla»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավnրներ Ծնվել է կինոյի և թատրոնի դերասան Ազատ Գասպարյանը. պատմության այս օրը (13 օգոստոս)9 մարզպետ վերանշանակվել են իրենց պաշտոններում Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով ՄԱԿ-ը կորցնում է իր արդիականությունը և դանդաղ մաhանnւմ է․ Գրոսսի Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Բաշկիրիայի արդյունաբերական գոտու տարածքում գտնվող Wildberries-ի պահեստում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ին ԱՄՆ-Իրան շարունակվող կոշտ դիմակայnւթյան պայմաններում TRIPP նախագծի իրագործումն ուղիղ անվտանգային uպառնալիքներ է պարունակում ՀՀ-ի համար․ Տիգրան Աբրահամյան Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ինԹուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվելԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՀարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ինԱՄՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայումՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ումՊուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ ԶելենսկիԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրшվոր2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն ԱզիզյանԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացուն
Ամենադիտված