Պարզ դիմակ, որը կօգնի 10 տարով ավելի երիտասարդ տեսք ունենալ
ՖՈՏՈՏարիների ընթացքում մաշկը կորցնում է իր երիտասարդությունն ու պրկությունը և պատվում կնճիռներով: Հատկապես շատ է տուժում աչքերի շուրջը գտնվող նուրբ մաշկը, սակայն ճիշտ խնամքը կօգնի խուսափել այս խնդրից և վերականգնել մաշկի թարմությունը ու առաձգականությունը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի արդյունավետ բնական դիմակ, որը թույլ կտա ընդամենը մի քանի պրոցեդուրայի արդյունքում զգալիորեն երիտասարդացնել մաշկը:
Բաղադրությունը.
· 0, 5 ճ.գ. քրքում,
· 1 ճ.գ. կերակրի սոդա,
· մի քանի կաթիլ կիտրոնի հյութ:
Օգտագործման եղանակը.
Բոլոր բաղադրիչները խառնել, մինչև դառնա մածուցիկ զանգված: Զգայուն մաշկի դեպքում կիտրոնի հյութը կարելի է փոխարինել հասարակ ջրով կամ տոնիկով:
Ոսկեգույն դիմակը հարկավոր է քսել աչքերի տակ, թողնել 15 րոպե, այնուհետև լվացվել սառը ջրով և քսել խոնավեցնող նրբաքսուք:
Զգալի արդյունքի հասնելու համար այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել 3 օրը մեկ: