Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


8 ամենատարածված երազներն ու դրանց նշանակությունը

ՖՈՏՈ

Ֆիզիոլոգիայի տեսանկյունից քունը օրգանիզմի հանգիստ վիճակն է: Այն մարդու օրվա բիոռիթմի անբաժան մասն է կազմում, որը բնորոշվում է արտաքին միջավայրի նկատմամբ ընդհանուր զգայունության թուլացմամբ:

Քնի ընթացքում մարդը երազ է տեսնում: Երազներ տեսնում են բոլորը, սակայն ամեն ոք չէ, որ հիշում է դրանք: Գիշերային ամենավառ տեսիլքները հետաքրքրություն ու ցանկություն են առաջ բերում պարզելու և հասկանալու, թե ինչ են նշանակում դրանք:

ԵՐԲ ԸՆԿՆՈՒՄ ԵՍ

Երազում մենք հաճախ բարձրից՝ երկնաքերից, ծառից կամ ինքնաթիռից ընկնելու տարօրինակ զգացողություն ենք ունենում: Հոգեբանները դա կապում են ներքին անհանգստությունների, վախերի, ինքնավստահության կորստի հետ:

Երազում ընկնելը, ֆիզիոլոգիական տեսանկյունից, գերհոգնածության արդյունք է: Մարդու մարմինը ժամանակ առ ժամանակ հանգստի կարիք ունի ու եթե այն չստանա, առողջության հետ կապված խնդիրներ կառաջանան: Նման տեսիլքը առաջին նախազգուշացումն է, որ ձեր օրգանիզմը խնդիրներ ունի: Արձակուրդ վերցրեք և մեկնեք հանգստի՝ ծով կամ լեռնային վայրեր: Հաճելի ճամփորդությունից կշահի ձեր օրգանիզմը:

Հոգեբանները փաստում են նաև, որ, այսպես ասած կպչուն, կրկնվող երազները կապված են նյարդային համակարգի խնդիրների հետ: Եթե դուք երազում հաճախ եք ընկնում, ինչի հետևանքով վախ է առաջանում, անհրաժեշտ է դիմել մասնագետին: Իսկ եթե երազը հաճելի զգացողություններ է արթնացնում, նշանակում է, որ դուք ամենադժվարին իրավիճակներց դուրս գալու ելքեր հեշտությամբ կգտնեք:

ԵՐԲ ԹՌՉՈՒՄ ԵՍ

Ժամանակ առ ժամանակ մարդիկ տեսնում են երազներ, որոնցում նրանք թռչում են: Այդ ժամանակ մարդուն ուղեկցում է անսահման ազատության ու թեթևության զգացողություն: Բայց ինչ է դա նշանակում: Մասնագետները կարծում են, որ եթե երազում թռչում են երեխաները, ապա նրանք պարզապես մեծանում են: Նման երազները հաճախ տեղի են ունենում այն ժամանակ, երբ օրգանիզմն արտադրում է աճի, մաշկի բջիջների և ոսկրային հյուսվածքների համար պատասխանատու հորմոններ: Դա նաև վերաբերում է մեծահասակներին, թեև՝ ավելի քիչ չափով: Ըստ ընդունված օրինաչափության, երազում թռչելը հանդիպում է երկու դեպքում՝ հիվանդի առողջացումից առաջ, այսինքն՝ որպես ազդակ, և այն ժամանակ, երբ քնած օրգանիզմը ավելի շատ թթվածին է ստանում: Սակայն կան նաև այլ բացատրություններ: Մետաֆիզիկները երազում թռչելը կապում են դեպի անիրականություն ,,ճամփորդության,, հետ, իսկ հոգեբանները մի շարք թեորիաներ են առաջ քաշում, որոնցից մեկի համաձայն, դա կարծրացած շրջանակներից դուրս գալու, կախվածություններից ու կաշկանդումներից ազատվելու ձգտումն է: Ենթագիտակցությունը ձեզ օգնում է հեռու վանել տհաճ մտքերը և կյանքին նայել ավելի թեթև:

ԵՐԲ ԹԱՓՎՈՒՄ ԵՆ ԱՏԱՄՆԵՐԴ

Վիճակագրության համաձայն, ատամների թափվելը ամենատարածված երազներից է: Հոգեբանները վստահեցնում են, որ նման տեսիլքները ուժեղ վախ կամ անհանգստություն են առաջացնում ու խորհրդանշում են թաքնված խնդիրները:

Երազում ատամների թափվելու կամ վնասվելու հետ կապված մի քանի տեսակետ կա.

1. Անվստահություն քո անձի հանդեպ: Երազում ատամների կորուստը վկայում է, որ ձեր ինքնագնահատականը ցածր է: Այն նաև տարբեր իրավիճակներում ու տարբեր մարդկանց մոտ անհարմար դրության մեջ հայտնվելու, հասարակության կողմից արհամարվելու վախերի մասին է խոսում:

2. Իշխանության, ուժի խորհրդանիշ: Ատամները սովորաբար կծելու և ծամելու համար են: Այլ կերպ ասած, ատամները խորհրդանշում են ուժ: Երազում դրանց թափվելը անզորության զգացողության մասին է խոսում: Յուրաքանչյուր երազ ազդակ է և օգնում է ձեզ կյանքն ավելի լավը դարձնել: Ուստի, եթե երազում թափվում են ձեր ատամները, ապա կյանքում պետք է ավելի համառ լինեք և առաջին հերթին աշխատեք բարձրացնել ձեր ինքնագնահատականը:

3. Իսկ խորհրդապաշտները հավատում են, որ այդպիսի երազները կապված են գաղտնի հիվանդությունների հետ:

ԵՐԲ ԼՈՂՈՒՄ ԵՍ

Երազները երբեմն նման են անհավատալի հեքիաթների, բայց հաճախ դրանցում տեղի են ունենում ամենասովորական, իրական իրադարձություններ: Օրինակ, դուք ձեզ տեսնում եք լողալիս: Ինչպես վերաբերվել դրան: Գիշերային տեսիլքները խորհրդանշում են ձեր հուզական վիճակը: Դրանցում գլխավոր դերակատարը զգացմունքներն են: Եթե քնի ընդհանուր վիճակը եղել է հաճելի, նշանակում է ամեն ինչ կարգին է ու ինքներդ ձեր հետ հաշտ եք ապրում: Իսկ եթե ձեզ երազում վախն է պատել, ասենք, չեք կարողացել լողալ, կամ խորտակվել եք, դա նույնպես խոսում է իրական կյանքում ունեցած ձեզ վախերի մասին: Երազագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել ջրի թափանցիկությանը. եթե այն պարզ է՝ երազը բարի է, իսկ եթե ոչ՝ դա առողջությանը հետևելու ազդանշան է:

ԵՐԲ ՔԵԶ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԵՆ

Փախուստ ու հետապնդում հիշեցնող երազները առավոտյան անհանգստացնող հետք են թողնում: Դրանք միշտ չէ, որ, այսպես ասած, ողբերգական են, նման երազները հաճախ նաև արկածային զգացողությունն են առաջացնում: Հոգեբանները հանգել են այն համոզմանը, որ դրանց մեծ մասը խորհրդանշում են ափսոսանք՝ կյանքում բաց թողնված հնարավորությունների համար: Մարդիկ փախչում են իրենք իրենցից՝ չփորձելով ինչ-որ բան փոխել: Այն նաև ներքին անհաշտության վկան է: Եթե մարդը անհաշտ է ինքն իր հետ, նա կարծես փորձում է փախուստի մեջ գտնել փրկությունը: Բժիշկները նման երազներին ոչ մի կրևորություն չեն տալիս, այլ հորդորում են աշխատանքային ծանր օրվանից հետո խոտաբույսերով հանգստացնող լոգանք ընդունել, չլսել բարձր երաժշտություն և չդիտել սարսափ ֆիլմեր:

ԵՐԲ ՈՒՇԱՆՈՒՄ ԵՍ

Երազում ինչ-որ տեղից ուշանալը արթանալուց հետո տհաճ, երբեմն նաև ափսոսանքի զգացողություններ են առաջ բերում: Բայց ինչ են խորհրդանշում դրանք: Հոգեբանների կարծիքով՝ սթրես: Նրանք փաստում են, որ մարդիկ, ովքեր հոգու և մտքի ներդաշնակության չեն կարողանում հասնել, հաճախ են տեսնում երազներ, որոնցում ուշանում են հանդիպումից կամ տրանսպորտից: Ուշացումի մասին երազները մարդու հոգեկան լարվածության արտացոլանքն են՝ կապված նոր հնարավորությունները բաց չթողնելու հետ: Այսպես ասած, երազ տեսնողն ինքը պետք է հասկանա գիշերային տեսիլքների պատճառը, փորձի ճիշտ կերպով կազմակերպել իր կյանքի ռիթմը:

ԵՐԲ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՍ ՀԱՆՁՆՈՒՄ

Երազի մեջ քննություն հանձնելը խոսում է սեփական ուժերը թերագնահատելու, փորձությունների հանդեպ ունեցած վախերի և խնդիրները ինքնուրույն լուծել չկարողանալու մասին: Մասնագետները կարծում են, որ նման երազները կարող են օգնել մարդուն՝ նախապատրաստվելու ապագայում անկանխատեսելի իրավիճակներում հայտնվելուն:

ԵՐԲ ՏԵՍՆՈՒՄ ԵՍ ՀԱՆԳՈՒՑՅԱԼԻՆ ՈՒ ԶՐՈՒՑՈՒՄ ՆՐԱ ՀԵՏ

Հաճախ մարդիկ աներևակայելի երազներ են տեսնում: Հատկապես սարսափելի են հանդերձյալ աշխարհից ,,այցելած,, տեսիլքները: Մահացած հարազատները, անսովոր էակներն ու երևույթները կարող են վախեցնել ոչ միայն երեխաներին, այլև մեծահասակներին: Հոգեբանները վստահեցնում են, որ նման երազներից անհանգստանալ պետք չէ, քանի որ մահացած մտերիմներն ու սիրելիները հայտնվում են այն պատճառով, որ մարդը հաճախ է մտածում նրանց մասին, հիշում նրանց: ,,Նման երազներն ընդունեք շնորհակալությամբ, քանի որ դրանք առիթ են ևս մեկ անգամ տեսնելու ձեզ հարազատ մարդկանց,,:

ԻՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ԵՐԱԶԸ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է

Երազներ բոլորն են տեսնում, պարզապես ոչ բոլորն են հիշում դրանք:Երազները կարող են հաճելի կամ տհաճ լինել, երբեմն նույնիսկ՝ մղձավանջային: Սովորաբար հիշվում են վատ տեսիլքները, որոնք հոգեբանական մեծ ազդեցություն են թողնում մարդու վրա: Անձը փորձում է հասկանալ, թե ինչ են դրանք նշանակում: Կարևոր է գիտակցել, որ երազները իրական կյանքի արտացոլանքը չեն, բայց եթե անհանգստացնում են, մեթոդներ կան, որոնց շնորհիվ կարելի է դրանք կառավարել:

1. Նկարեք ձեր սարսափազդու երազը կամ ձայնագրեք այն, իսկ հետո` այրեք:

2. Քնելուց առաջ փորձեք պատկերացրել, որ դուք գտնվում եք ձեզ համար հաճելի վայրում:

3. Ժամանակ հատկացրեք հանգստին: Խոտաբույսերով տաք լոգանքը, մեդիտացիան կամ թուլացնող մերսումը կօգնեն ձեզ հանգիստ քնել:

4. Հետևեք սննդակարգին: Ապացուցված է, որ քնելուց առաջ ծանր սնունդ ընդունելը կարող է նպաստել մղձավանջային երազներ տեսնելուն:

5. Օդափոխեք սենյակը քնելուց առաջ:

Հայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ»Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան«Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ»Մեղրիում պաշտոնապես բացել են Իրան-Հայաստան գազատարը․ պատմության այս օրը (19 մարտ)Երևանի և մարզերի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ»Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում«Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ»Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ»Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ»Ով է եվրոպականի անվան տակ ադրբեջանական բենզին ներկրողը. «Ժողովուրդ» «Պատիվ ունեմ»-ը Փաշինյանի գործողությունների դեմ նախագիծ է ներկայացրել ԱԺ. «Հրապարակ» Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ»Արսեն Թորոսյանի գերթանկարժեք հեծանիվը 5-ից 10 հազար ԱՄՆ դոլար արժե. «Ժողովուրդ» ՔՊ-ն պատուհաս է դարձել Կենտրոնի բնակիչների գլխին. «Հրապարակ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ»4 միավոր անշարժ գույք, միլիոնների եկամուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավարի հայտարարագրի հետքերով Գյուլնազ տատի հեքիաթներին մի հավատացեք. «Հրապարակ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ»ՔՊ ղեկավարի եղբոր գործով նոր սկանդալ․ ո՞վ է տեղեկանքով փրկել Կոնջորյանին. «Ժողովուրդ» Մասիսը հեռացվում է բոլոր սիմվոլներից. «Հրապարակ» «Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ»Իրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. Bloomberg Ռուսաստանի Պետդուման խստացնում է աշխատանքային միգրանտների համար պահանջներըԻրանը ոչ թե կրակի դադարեցում, այլ պшտերազմի ավարտ է ուզում. Արաղչի Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել էՍենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Իրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին«Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա 22-ամյա 3 տղաները տեղում մահացել են, 21-ամյա տղան հիվանդանոցում է. նրանց հայտնաբերել են մեքենայից դուրս. նոր մանրամասներ ողբերգական վթարից Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. ԶելենսկիԻրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Ադրբեջանը Իրան է ուղարկել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը Հայտնաբերել են կեղծ օղի և ծխախոտ իրացնող տղամարդուն Շվեյցարիայում բողոք է ներկայացվել SOCAR Trading-ի դեմ՝ Լեռնային Ղարաբաղի հայության դեմ Ադրբեջանի արշավը ֆինանսավորելու գործում ունեցած դերակատարության համար Ալի Լարիջանիի սպանությունը չի ազդի երկրում իշխանության կայունության վրա․ Իրանի ԱԳ նախարար Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող անձին «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդներիՃՏՊ Կոտայքի մարզում Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սահնակային սպորտ Ավստրիան արտաքսված քաղաքացիներով ինքնաթիռ է ուղարկել Հայաստան և ՎրաստանՌուսաստանը դատապարտում է Իրանի ղեկավարների սպանությունները. Պեսկով Փաշինյանի պարանոյան հասավ ԶԼՄ–ներին ու հասարակ քաղաքացիներինԻրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. BloombergԻրանի նոր գերագույն առաջնորդը մերժել է միջնորդների՝ լարվածության թուլացման առաջարկները․ Reuters ԿԳՄՍ նախարարը նյարդային է արձագանքում Գզոյանի հեռացմանը Փաշինյանը օրակարգը լցնում է եղինջով ապուրով․ Չխաղալ նրա փնթի խաղը Լիբանանում իսրայելական հարվածներից լրագրող է զոհվել
Ամենադիտված