Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անշարժ գույքի շուկայում նկատվող վտանգավոր միտումները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տարիներին Հայաստանի անշարժ գույքի շուկան գտնվում է դինամիկ զարգացման փուլում։ Երևանում և նրա մերձակա տարածքներում նկատվում է շինարարական բում, գներն աննախադեպ աճում են, իսկ պահանջարկը՝ թե՛ ներհայաստանյան, թե՛ արտաքին, չի նվազում։ Սակայն այս ակտիվության մակերեսի տակ գոյություն ունեն համակարգային խնդիրներ, որոնք մի կողմից՝ ազդում են քաղաքացիների իրավունքների և տնտեսական կայունության վրա, իսկ մյուս կողմից՝ սպառնում են երկարաժամկետ հեռանկարում ամբողջ շուկայի կայունությանը։

Անշարժ գույքի գների աճը, որը սկսվեց 2020 թվականից հետո, մինչ օրս չի դադարում։ Որոշակի նվազման միտումներ արդեն նկատվում են, բայց դրանք ժամանակավոր բնույթի են։ Երևանում որոշ թաղամասերում 1 քմ բնակելի տարածքի գինը գերազանցում է անգամ 2000 ԱՄՆ դոլարը, ինչը համարվում է չափազանցված արժեք։ Շուկայի մասնակիցները հաճախ են բարձրաձայնում, որ այս աճը ոչ այնքան բնական պահանջարկի արդյունք է, որքան արհեստական գնաճի հետևանք։ Կառուցապատողներն ու միջնորդական օղակները հաճախ շահագրգռված են գների անհարկի բարձրացման մեջ՝ նպատակ ունենալով կարճաժամկետ հեռանկարում առավելագույն շահույթ ստանալ։ Սա անշարժ գույքը դարձնում է առավել անհասանելի շարքային քաղաքացիների համար։

Հատկապես լուրջ է խնդիրը երիտասարդների և միջին եկամուտ ունեցող ընտանիքների համար, որոնց բնակարան ձեռք բերելու միակ միջոցը հիպոտեկային վարկն է։ Սակայն բարձր գների պայմաններում վարկային պարտավորությունները դառնում են չափազանց ծանրաբեռնող՝ հաճախ սպառնալով ընտանիքների ֆինանսական կայունությանը։

Հայաստանի անշարժ գույքի շուկայում լայն տարածում ունի նաև մի երևույթ, երբ քաղաքացիները ձեռք են բերում բնակարաններ շինարարության փուլում կամ մուտք են գործում բնակարան, վերանորոգում և այնտեղ ապրում են, սակայն երկար ժամանակ չեն կարողանում ստանալ սեփականության վկայականը։ Այս երևույթը հաճախ պայմանավորված է կառուցապատողների կողմից շահագործման ակտի ուշացմամբ, թույլտվությունների բացակայությամբ կամ իրավական գործընթացների խոցելիությամբ։

Դրան զուգահեռ՝ աճում են կառուցապատող ընկերությունների սնանկացման դեպքերը։ Մեծամասամբ այս սնանկացումները տեղի են ունենում կասկածելի հանգամանքներում, երբ ընկերություններն ուղղակի դադարում են կատարել իրենց պարտականությունները։ Արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ, որոնք մեծածավալ վարկեր էին վերցրել իրենց ուսերին՝ բնակարան գնելու նպատակով, կանգնում են կոտրված տաշտակի առաջ։ Պատճառն այն է, որ երաշխիքներ չեն ստեղծվում շինարարական գործընթացի պատշաճ իրականացման հետ կապված։

Ինչպես այս խնդիրը, այնպես էլ բազմաթիվ թերացումներ կապված են կոնկրետ պետական վերահսկողության թերի համակարգի հետ։ Չկան հստակ վերահսկողական օրենսդրական, վարչական ու ֆինանսական խստորեն գործող մեխանիզմներ, որոնք թույլ կտան հսկել, որ շինարարությունը կատարվի գործող նորմերին և ստանդարտներիբ համաձայն։ Շատ կառուցապատողներ շինարարական գործընթացում օգտագործում են ավելի էժան նյութեր, խուսափում են սեյսմիկ պաշտպանությամբ պայմանավորված ծախսերից, ինչը կարող է խիստ վտանգավոր լինել երկարաժամկետ հեռանկարում։ Պետք է նկատի ունենալ, որ Հայաստանը երկրաշարժավտանգ գոտում է գտնվում, և այս իրողությունը պահանջում է սեյսմիկ անվտանգության բարձր չափանիշների պահպանություն։ Սակայն այս հարցում ևս հստակ վերահսկողություն չկա։ Տասնյակ շենքեր շահագործման են հանձնվում առանց պատշաճ սեյսմիկ փորձաքննության։ Այս երևույթը հիշեցնում է Թուրքիայի օրինակը, որտեղ 2023 թվականի աղետալի երկրաշարժի ժամանակ հարյուրավոր շենքեր փլուզվեցին, քանի որ չէին բավարարում սեյսմիկ նորմերը։

Մյուս խնդիրը վերաբերում է շինարարական ծավալների կենտրոնացմանը Երևանում, որը լուրջ խնդիր է տարածքային համաչափ զարգացման համատեքստում։ Մարզերում նորակառույց շենքերն ընդամենը հաշված թվով են, իսկ գոյություն ունեցող բնակֆոնդը՝ հիմնականում խիստ հնացած։ Շատ շենքեր էլ դեռևս շահագործվում են, բայց շահագործումից դուրս հանելու ենթակա են։ Այդուհանդերձ, մարզերում կառուցվող բնակարանների գները նույնպես բավական բարձր են՝ հաճախ նույն մակարդակի վրա, ինչ մայրաքաղաքի ծայրամասերում։ Այս երևույթը բնակիչներին մղում է նախընտրել Երևանը կամ մերձմայրաքաղաքային տարածքները՝ ավելի զարգացած ենթակառուցվածքների ու հնարավորությունների պատճառով։ Բայց այսպիսի քաղաքականությունը խիստ վտանգավոր է երկրի զարգացման տեսանկյունից, քանի որ միտված է բնակչության գերկենտրոնացմանը, որը կարող է հանգեցնել մարզերի դատարկմանը և ներքին միգրացիոն հոսքերի ակտիվացմանը։

Հիպոտեկային շուկայի զարգացումը թեև սկզբնական շրջանում դրական ազդակ էր տնտեսության համար, սակայն ներկայում դարձել է ռիսկային ոլորտ։ Բնակչության մեծ մասը՝ հատկապես երիտասարդ ընտանիքները, բնակարան ձեռք բերելու համար դիմում են երկարաժամկետ վարկերի, իսկ տնտեսական անկայունության պայմաններում մեծ է հավանականությունը, որ իրենց ստանձնած պարտավորություններն ուղղակի չեն կարողանա կատարել։ Հաշվի առնենք, որ Հայաստանի տնտեսությունն էլ մեծ չափով կախված է արտաքին գործոններից, ու դրանց փոփոխությունը կարող է տնտեսական ակտիվության անկման ու մարդկանց եկամուտների նվազման պատճառ դառնալ։

Այս ֆոնին անհրաժեշտ է, որ պետությունը մշակի ռիսկերից պաշտպանող մեխանիզմներ՝ ապահովագրական համակարգեր, պետական երաշխիքներ, և որոշ դեպքերում՝ նպատակային սուբսիդավորում։ Պետական քաղաքականությունը պետք է ունենա հստակ ռազմավարություն՝ ուղղված շուկայի կայունացմանը, քաղաքացու շահերի պաշտպանությանը և տարածքային հավասարաչափ զարգացման ապահովմանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը
Ամենադիտված