Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նիկոլ Փաշինյանն է քանդել բանակցային գործընթացը և Հայաստանը տարել պատերազմի. տեսնում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի սպասարկում Հայաստանի գործող իշխանությունների կողմից». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մոտենում է Հայոց ցեղասպանության հիշատակման 110-րդ տարելիցը: Թերևս չենք սխալվի, եթե ասենք, որ Ցեղասպանության ճանաչումն ու հիշատակումը համայն հայությանը միավորող հարց է՝ անկախ քաղաքական հայացքներից, մարդկանց մտածելակերպից: Պահանջատիրության, Ցեղասպանության փաստի ճանաչման և դատապարտման հարցում մեծ մասամբ միատարր ենք եղել: Ներկայում անհանգստություն կա, որ այս հարցը ևս երկրորդ պլան է մղվում: Իսկ անհանգստությունն իրական հիմքեր ունի՝ պաշտոնյաների գործողությունների ու ելույթների տեսքով: Անգամ կարծիք է հնչում, որ, կարծես, Հայոց մեծ եղեռնի զոհերին հիշատակելու միակ արարողությունը Հայաստանում մնացել է Ջահերով երթը: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը հակադարձում է այն կարծիքին, որ այս հարցը ներկայիս իշխանությունները մոռացության են տալիս: «Հակառակը՝ կապիտուլ յանտ Նիկոլի վարչակազմն ամբողջությամբ առաջ է տանում թուրք-ադրբեջանական տանդեմի՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու և ամեն ինչ հայերի վրա բարդելու թեզը, այն է՝ ամեն ինչում հայերն են մեղավոր, իրենք են մեղավոր, որ ցեղասպանվել են: Երկրորդ՝ կապիտուլ յանտ Նիկոլը և նրա վարչակազմի որոշ ներկայացուցիչներ դիտավորյալ նաև այն թեզն են առաջ տանում, որ մեկուկես միլիոն մարդ չի զոհվել, դեռ պետք է հաշվենք: Առաջինը նման ստոր առաջարկով հանդես եկավ հանրությանը «հրեշ Անդո» մականունով հայտնի Անդրանիկ Քոչարյանը: Հետագայում նույնն արել է Նիկոլ Փաշինյանը, որը սկսեց կասկածի տակ դնել ընդհանրապես Ցեղասպանության եղելությունը և զոհերի թվաքանակը, հետագայում, իհարկե, հետքայլ արեց՝ տեսնելով հանրության զգալի մասի՝ իր զառանցանքներին տված գնահատականը և արձագանքը: Այնպես որ, գործ չունենք այն փաստի հետ, որ նա մոռացության է մատնում Հայոց ցեղասպանության հարցը: Մոռացության տանելը դեռ լավ է, ընդհակառակը՝ տեսնում ենք Հայոց ցեղասպանության պատմության վերաբերյալ ռևզիոնիզմ և կեղծարարություն ու դրանով նաև թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի սպասարկում Հայաստանի գործող իշխանությունների կողմից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը մյուս հարվածն է հասցնում՝ Ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու Հայաստանում: Քաղաքագետը դրական արձագանք է տալիս այն դիտարկմանը, որ այս ձևակերպմամբ ևս փորձ է արվում փակել Արցախի թեման: «Կապիտուլ յանտ Նիկոլը 2020 թվականին Հայաստանը տարավ դիտավորյալ պատերազմի Ադրբեջանի հետ: Նա դա ինքն է արել, Նիկոլ Փաշինյանն է համարվում 2020 թ. 44-օրյա պատերազմի հեղինակը, նա է 2019 թ. օգոստոսի 6-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարել՝ Արցախը Հայաստան է և վերջ, դրանով քանդելով ամբողջ բանակցային գործընթացը: Նա է այդ բանակցային գործընթացը դիտավորյալ քանդելով՝ նաև լեգիտիմացրել Ադրբեջանի ապագա ագրեսիան Արցախի դեմ: Նա է սրա հեղինակը: Արցախը պատերազմով Ադրբեջանին նվիրելուց հետո իր համար ուղղակի աղետ է համարվում այն փաստը, որ Հայաստանում կա մի մասսա, որը կարող է Արցախի մասին դեռ խոսել: Պատգամավորներից մեկն ասում է՝ Արցախի էջը փակելով՝ բացում ենք խաղաղության ինչ-որ էջ: Մարդ որքան կարող է տգետ լինել ու չհասկանալ, որ Արցախի էջը փակելով՝ նրանք բացում են Սյունիքի էջը, Սյունիքի էջը փակելով՝ բացում են Վայոց ձորի էջը, Վայոց ձորի էջը փակելով՝ բացում են Տավուշի, Գեղարքունիքի և Արարատի մարզերի էջերը, որովհետև այդ նույն տիկինը պետք է հիշի, թե ինչպես էր իր դավադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանն Արցախը Հայաստանի Հանրապետության մարզ անվանում: Հիմա նրանց նման հակահայերը, այդ ամեն ինչը մոռանալով, փորձում են Արցախի էջը փակելով, իբր թե, Հայաստանի համար բացել խաղաղության էջ: Չի լինելու նման բան, որովհետև ամենաառաջինը դա չի ուզում հենց Ադրբեջանը, որի ախորժակը մեծանում է ուտելու ժամանակ: Ադրբեջանում շատ պարզ և շատ ճիշտ են տրամաբանում՝ եթե հայերն իրենց ամենահին բնօրրաններից մեկը՝ Արցախը, համարում են ուրիշինը, այդ ինչո՞ւ պետք է Երևանը, Կապանն ու Գորիսը չտան, ո՞վ է արգելելու նրանց՝ իրականացնել այդ ցանկությունները: Վերջապես պետք է հասկանանք՝ եթե մենք մեզ պետք չենք, մենք ոչ մեկին պետք չենք: Տեղի ունեցողն ամբողջ աշխարհն է տեսնում: Անընդհատ սրանից-նրանից նեղվում ենք, պահանջատեր ենք լինում: Ասում ենք՝ ռուսն է մեղավոր, ամերիկացին է մեղավոր, ֆրանսիացին է մեղավոր, բայց ի՞նչ անի ռուսը, եթե Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում ստորագրում է փաստաթուղթ ու Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս: Ռո՞ւսը պետք է մեր հարցերը լուծի: Նիկոլական ժեխնյուզերը և Նիկոլին սպասարկող և երկրպագող մասսան ասում է՝ Պուտինն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս: Չգիտեի, որ Պուտինն է որոշումներ կայացնում մեր հարցերի վերաբերյալ: Եթե Պուտինը Շիրակի մարզը ճանաչի Պորտուգալիայի մաս, վերջ, պետք է Շիրակի մարզը Գյումրի քաղաքով տանք Պորտուգալիային և ասենք, որ Պուտինն է ճանաչե՞լ: Պուտինը Դոնբասը և Ղրիմը ճանաչում է Ռուսաստանի մաս: Նիկոլն ինչո՞ւ դա չի ճանաչում որպես Ռուսաստանի մաս, ի՞նչն է պատճառը: Թե բա՝ Պուտինը դա ճանաչել է: Խնդիրը մեր մեջ պետք է փնտրենք: Նիկոլը մեր հասարակության արժանի զավակն է, հայելին է այս սպառող հասարակության: Այս հասարակության մեծ մասին պետք է երկու բան՝ ուտել և գնալ զուգարան: Հայրենասիրություն, պատմություն, պատմությունից դասեր քաղել ու սերտել՝ այս հասարակությանը բացարձակ պետք չէ: Այս հասարակությունն իր անգրագիտությամբ կործանելու է մեր երկիրը»,-նշում է մեր զրուցակիցը:

Իշխանությունը շարունակում է ատելություն գեներացնել, թիրախում արցախցիներն են, Արցախի պաշտոնյաներն են, մարդիկ են, որոնք ընդդիմանում են, բոլոր-բոլորը: ԱԺ-ում իշխանության ներկայացուցիչների ելույթները ագրեսիվ են, պառակտող, երբեմն հեռու տարրական քաղաքավարության կանոններից: Էմոցիոնալ ելույթների հիմքում անհանգստությո՞ւնն է: «Իրենք հո գիտեն, որ դավաճան են: Հիշեք «Գռզո» մականունով պատգամավորի լկտի պահվածքը, ջղաձգումները: Մեկ օրվա ընթացքում մի քանի անգամ կրկնեց, թե 10 հոգի է մահացել 2023 թվականին Արցախում երկօրյա մարտերի ընթացքում: Նրա խոսնակն ասում է, թե իբր 210 ասելու փոխարեն ասել է 10: Նախ՝ 223 մարդ է մահացել միայն երկօրյա ռազմական բախումների ժամանակ: Մոտ 200 մարդ մահացել է բենզինի պահեստի պայթյունի ժամանակ, մոտ 25 հոգու էլ մինչև հիմա չեն գտել, անհետ կորած են: Զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 500-ին: Եվ այս մարդիկ փորձում են արցախցիներին մեղադրել: Այդ առումով ակտիվ է «Խոսնակ» լրատվականը, որը, ըստ ասեկոսեների, կապված է Խաչատուր Սուքիասյան-Նանե Իսրայել յան կոչվող տանդեմի հետ: Խաչատուր Սուքիասյանը, Ալեն Սիմոնյանը և այլք զառանցում են, որ արցախցիները չեն պատերազմել: Արցախի պաշտպանական բանակն ամբողջությամբ ենթարկված է եղել Հայաստանի պաշտպանության նախարարությանը, և մինչև այն հրահանգ չտար, նա չէր պատերազմելու: Կամ բլոկադայի մեջ գտնվող արցախահայերն ինչպե՞ս պետք է պաշտպանեին Արցախն այն պարագայում, երբ Հայաստանի երրորդ Հանրապետությունն իր ողջ պատմության ընթացքում եղել է Արցախի անվտանգության երաշխավորը բոլոր օրենքներով: Իսկ Նիկոլ Փաշինյանն այդ բոլոր օրենքները խախտել է: Չզարմանաք, որ եթե ապագայում Նիկոլ Փաշինյանը հայաթափի Սյունիքը և այն տա Ադրբեջանին, ինչպես տվեց Արցախը՝ որպես Հայաստանի մարզ, նա սյունեցիներին է մեղադրելու Սյունիքը չպաշտպանելու համար, ասելու է՝ զենք վերցնեիք ձեր ձեռքը, գնայիք, պաշտպանեիք: Նիկոլ Փաշինյանն, Արցախը նվիրելով Ադրբեջանին, թուրքերին բերել է Հայաստան: Երևանից ավելի մեծ տարածք 2020 թվականից մինչև 2023 թվականը Ադրբեջանը գրավել է Հայաստանից: Ո՞վ և ինչպե՞ս է այդ տարածքները հետ բերելու: Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից զառանցում է Հայաստանի՝ 29743 քառակուսի կիլոմետր տարածք ունենալու մասին: Իր օրոք Հայաստանը կորցրել է 200 քառակուսի կիլոմետր տարածք, էլ չասեմ Տավուշի անօրինական սահմանազատումը, որի արդյունքում ևս տարածքներ ենք կորցրել, ո՞վ է դրանք հետ բերելու և ե՞րբ»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանն ԱՄՆ-ին առաջարկել է մեկ ամսվա ընթացքում պայմանավորվել շրջափակման վերացման շուրջ. Axios «Անդարձելիության կետը». Երևանի վերադարձը հետաձգվել է, այլ ոչ թե չեղարկվելՄամուլի ազատության միջազգային օր․ պատմության այս օրը (03 մայիս)Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք երկրների ներկայացուցիչներ Տիգրան Բարսեղյանի հաղթական գոլը 8-րդ անընդմեջ չեմպիոնությունը պարգևեց Սլովանին Հրդեh Կուրղինյան փողոցում․ կան տnւժածներ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Լենինգրադի մարզում հինգ տոպրակի մեջ անդամահատված մարմին են հայտնաբերելՊաշտոնապես հաստատվեց. Զելենսկին վաղը գալիս է ՀայաստանRange Rover SV Ultra 2027. Ուլտրա-լյուքս ամենագնաց, որը հասանելի է միայն հրավերով Զելենսկին Թուրքիայում Ռուսաստանի հետ բանակցություններ է նախապատրաստում՝ ԱՄՆ դերի նվազման ֆոնին․ PoliticoԻրանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ ոչ ոք չի ուզում առաջնորդ լինել․ Թրամփ Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվող երկու տղամարդուՎիրաբույժը բացահայտել է, թե ինչ պլաստիկ վիրահատություններ կարող է կատարած լինել Ալլա ՊուգաչովանՌուսաստանը փորձում է ճնշել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը զանգվածային հшրձակումներով․ ԶելենսկիԱրտաշատի խճուղում բшխվել են «Suzuki»-ն և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ Թրամփը պլանավորում է Իրանի հետ հակամшրտության ավարտից հետո նավատորմ ուղարկել ԿուբաԻրանը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր uպառնալից հռետորաբանությունը և uադրիչ գործողությունները․ ԱրաղչիԱրմանը շատ լավ մակարդակ ունի, նրա հետ մարզվելը հիանալի է․ Խամզաթ Չիմաևը՝ Արման Ծառուկյանի մասինՄայիսի 5-ին Գյումրիում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ Փաշինյանը միտումնավոր սրում է ՀԷՑ-ի շուրջ վեճը Դեսպան Համբարձումյանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հյուսիսային Մակեդոնիայի փոխնախարարին Արևմուտքն ամեն ինչ անելու է Փաշինյանի վերարտադրությունն ապահովելու համարՍևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Mitsubishi»-նԲաքուն սպառնում է շարունակել իր ջարդարարությունները Մայիսի 3-ին կայանալիք «Նոա»-«Փյունիկ» հանդիպմանը կգործի հյուրասիրություն Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կժամանի ՀայաստանՍևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր էԱրտաշատի խճուղում մեքենաներ են բախվել, վարորդները հոսպիտալացվել են Հայտնի են Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները Փաշինյանն իր ձախողումների մեղքը գցում է ընդդիմության վրա Բարսելոնան կարող է կորցնել երեք խաղացողի Ռեալ Մադրիդի դեմ խաղից առաջ Մակրոնը Գյումրիում կմասնակցի համերգի․ փողոցներ կփակվեն․ մանրամասներ Թրամփը խոսել է Օբամայի և Բայդենի մասին Հայաստանում ամենատաք մայիսը դիտվել է 2021 թվականին Կենսաչափական նոր անձնագրերը տպագրվում են ՆիդեռլանդներումԱրտակարգ դեպք՝ ԵրևանումԻրանում մաhապատժի են ենթարկվել «Մոսսադ» գործակալության հետ համագործակցած տղամարդիկ Ինչպես է մայիսի 5-ին Կենտրոնում գործող հաստատությունների աշխատանքը կազմակերպվելու Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ կան վիրավորներ․ բժիշկները պայքարում են 23-ամյա վարորդի կյանքի համար Հայ օգտատերերի փակված էջերի հարցով՝ դիմում միջազգային հարթակներին Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն. ՄԻՊ Նախկին նախագահ. Փաշինյանը հմտորեն ուղղորդեց ժողովրդական դժգոհությունը դեպի Ռուսաստան Զելենսկին և Ալիևը միասին կաշխատեն Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի դեմ Հայաստանը արտաքին շահերի գծում Հայաստան և ԵՄ. Նոր առաքելություն հիբրիդային հարձակումներից պաշտպանվելու համար Քարոզչական ճնշումների ֆոնին՝ սրվող քաղաքական պայքար ՊՊԾ-ը աշխատակիցները հսկողության տակ են պահում բնակիչների տները. ԿիրանցԵՄ գագաթնաժողովը՝ որպես շրջադարձային ռիսկ. արտաքին խաղերի գինը Հայաստանի համար Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան՝ այսօր
Ամենադիտված