Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուբեն Վարդանյանը խնդրել է ընտանիքին կրկին երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր զորակցում ու աջակցում են իրեն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուբեն Վարդանյանը խնդրել է ընտանիքին ևս մեկ անգամ երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր զորակցում ու աջակցում են իրեն։ Նա նաև կիսվել է իր որոշ մտքերով,  որոնք կարող են օգտակար լինել աշխարհի տարբեր վայրերում ու տարբեր իրավիճակներում գտնվող մարդկանց։

Մաս 1

«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մտածում են իմ մասին և մտովի իմ հետ են, ովքեր անհանգստանում են, աղոթում են իմ համար, նամակներ են գրում և պարզապես անտարբեր չեն այն ամենի նկատմամբ, ինչ հիմա տեղի է ունենում աշխարհում, մեր երկրում և, ընդհանրապես, մեզ բոլորիս հետ։

Այս խոսքերը  ես կցանկանայի նվիրել իմ ուսուցիչներին՝ իմ սիրելի ծնողներին (ցավոք արդեն հեռացած) և իմ սիրելի ավագ քրոջը։ Հենց նրանք օգնեցին ինձ տեսնել այս  հիասքանչ աշխարհը և գնալ այն ճանաչելու ու ինքնաճանաչման ճանապարհով։ Նրանց հետ միասին՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել նաև իմ մյուս ուսուցիչներին՝ բոլոր նրանց, ովքեր դեր են խաղացել իմ՝  որպես անհատի ձևավորման գործում։

Նրանք ապացուցեցին ինձ,  որ փնտրող,  ի հեճուկս բոլոր դժվարությունների ու  մարտահրավերների իր ճանապարհն անցնող մարդուն կարելի է օգնել։ Օգնել՝ գտնելու իր որոնումների ամենակարևոր պահերը։ Բայց դա անել շատ զգույշ, որովհետև մեզնից յուրաքանչյուրն ունի հասունացման և տեղեկատվության ընկալման տարբեր արագություն։ Շատ բան, ինչ ինձ ասում էր հայրս, ես հասկացել եմ միայն հիմա։

Մենք բոլորս տարբեր ձևով ենք լսում և ընկալում նույն բառերը։ Ուստի յուրաքանչյուրը պետք է ինքնուրույն հասնի իր ընկալման կետին՝ անցնելով տանջալի, երբեմն շատ ցավոտ, բարդ «հղիության» ճանապարհով և պատրաստ լինի ամենադժվար, երբեմն կյանքի համար վտանգավոր ծննդին։

Միայն այդ գիտելիքը ծնելով քո մեջ, հենվելով  փորձի և անցյալի հիշողության վրա, կարելի է այդ գիտելիքը դարձնել ամբողջական, թույլ չտալ երկիմաստություն, դարձնել այն քո առանցքը, որի շուրջ էլ կկառուցվի լիարժեք, սիրով լեցուն կյանքը։ Մարդն իրեն իսկապես մարդ է զգում հենց այս դժվար, բայց ազնիվ ինքնաճանաչման շնորհիվ։

Ով ականջ ունի՝ թող լսի։ Ով աչք ունի՝ թող տեսնի։ Ով բանականություն ունի՝ թող գիտակցի։ Մտածողն ու փնտրողը թող հասկանան։ Եղիցի լույս: Բարին, դրականը թող հավերժ լինեն մեր աշխարհում։

Ես սա ասում եմ, որպես աշխարհի մարդ՝ հայկական ոգով, Աստծուն առանց վախի և ցանկությունների ծառայող, բոլորին և ամեն ինչ իր շուրջը սիրող, հավերժ սովորող, իրեն և աշխարհը ճանաչող, իր կնոջ՝ Վերոնիկայի հետ մեկ ամբողջություն կազմող, մտքեր մեկնաբանող, մեկ ընդհանուր տարածքում մարդկանց, նախագծեր և գաղափարներ միավորող, անցյալն ու ապագան, Հայաստանն ու աշխարհը որպես կամուրջ կապող, հաշտ ինքն իր հետ և  անհատուցելի պարտքի գիտակությամբ Տիրոջ առջև` պարզապես երջանիկ մարդ լինելու հնարավորության համար:

Ռուբեն, որդի Կառլենի»։

Մաս 2֊ը, որտեղ Ռուբեն Վարդանյանը ներկայացնում է իր աքսիոմները, նախատեսվում է հրապարակել հաջորդ կիրակի։

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱբովյանում 2 տղամարդիկ ծեծի են ենթարկել 36-ամյա տղամարդուԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին «Բաքուն գազային առաջարկ է անում Երևանին»Ծնվել է աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 18Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում «Հրապարակ»․ Օրվա «հերոսն» էլ է ճամբարափոխներից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ռազմաբազան ՝ պահեստ «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք» Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգում Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԿյանքից հեռացել է բիաթլոնի օլիմպիական խաղերի և աշխարհի կրկնակի չեմպիոն Սերգեյ Չեպիկովը Ստեփանավանի ԲԿ–ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն ու Եվրոպան շահագրգռված են Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացմամբ և Հարավային Կովկասում սեփական կանոնների հաստատմամբ. Շոյգու Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էՍահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան Արևմուտքն անամnթաբար միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին. Շոյգու «Երևանը վազում է դեպի Արևմուտք». Ինչպես է Ռուսաստանը կորցնում Հարավային Կովկասի ճարտարապետի իր դերըՓորձագետ. Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կարող են դառնալ անբարյացակամԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև Քաղաքագետ Դուդչակ. ԵՄ-ի հետ մերձեցումը սպառնում է Հայաստանին գազի գների վեցապատիկ աճովՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Փաշինյանը կպառկի Էրդողանի տակ. Ինչպես է Հայաստանի վարչապետը պատրաստում իր ժողովրդին Թուրքիային ծառայելու համար
Ամենադիտված