Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի կուսակցությունը կորցնում է իշխանությունը. ի՞նչ է դա նշանակում Ռուսաստանի համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ըստ հայկական լրատվամիջոցների Գյումրիում և Փարաքարում ՏԻՄ ընտրությունների արդյունքները ցնցել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Քաղաքը, որտեղ տեղակայված է ռուսական ռազմաբազան, այսուհետ կունենա ընդդիմադիր քաղաքապետ։ News.ru-ի հետ զրույցում փորձագետները պնդում են, որ քվեարկության արդյունքները վկայում են Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի «վերջի սկիզբ»-ի և մոտ ապագայում երկրում իշխանափոխության մասին։ Ե՞րբ դա տեղի կունենա, ինչպե՞ս կփոխվի Հայաստանի արտաքին քաղաքականությունը և ի՞նչ կլինի Ռուսաստանի հետ հարաբերություններում։

Մարտի 30-ին ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարում և Գյումրիում  տեղի են ունեցել ավագանու արտահերթ ընտրություններ։ Գյումրիում մասնակցել են վեց կուսակցություն և երեք կուսակցական դաշինք՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, արևմտամետ դաշինքի Եվրոպական դաշինքը և մի քանի այլ ընդդիմադիր կուսակցություններ, այդ թվում Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման կողմնակիցներ: Ըստ նախնական արդյունքների ընդդիմությունը (Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, Մայր Հայաստանն ու Մեր քաղաքը) ստացել են ավագանու 33 մանդատներից 16-ը։ Իսկ Փարաքարում ընդդիմադիր «Միասնություն» դաշինքի թեկնածուն ստացել է ձայների 58 տոկոսն առաջ անցնելով իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցչից։ Հայաստանի օրենսդրության համաձայն, եթե ավագանու ընտրությունների արդյունքներով կուսակցություններից մեկը ստանում է մանդատների 50 %-ից ավելին, ապա ընտրված քաղաքապետ է համարվում նրա ցուցակը գլխավորող թեկնածուն։ Եթե որևէ մեկը չի ստանում ավագանու մանդատների 50 %-ից ավելին, քաղաքապետն ընտրվում է ավագանու անդամների գաղտնի քվեարկությամբ։ Դա նշանակում է, որ այժմ Գյումրիի նոր քաղաքապետ ընտրելու համար իշխող կուսակցությունը պետք է կոալիցիա կազմի ընդդիմության հետ, որը քիչ հավանական է։ 

Իսկ ինչո՞ւ Գյումրիում նշանակվեցին արտահերթ ընտրություններ: Գյումրիում արտահերթ ընտրությունները նշանակվել են անցած տարվա հոկտեմբերին ընդդիմադիր «Բալասանյան» դաշինքը ներկայացնող քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հրաժարականից հետո։ Դաշինքի առաջնորդ Սամվել Բալասանյանը Գյումրիի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2012-ից 2021 թվականներին։ 2024 թվականին Հայաստանի իրավապահ մարմինները նրա դեմ քրեական գործ են հարուցել կոռուպցիայի և պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով, և Բալասանյանը հեռացել է երկրից ձերբակալությունից խուսափելու համար։ Բալասանյանի հրաժարականից հետո նրա համախոհների և «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների պայմանավորվածության արդյունքում քաղաքապետ դարձավ նրա հովանավորյալ Սամսոնյանը։ Սակայն իշխող կուսակցության ճնշման տակ Սամսոնյանը նույնպես ստիպված եղավ հրաժարական տալ, ինչը հանգեցրեց նոր ընտրությունների նշանակմանը։ Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց իշխող կուսակցության ներկայացուցիչ Սարիկ Մինասյանը։

Գյումրիում սեփական մարդուն նշանակելու Փաշինյանի կուսակցության գաղափարն այս անգամ էլ ձախողվեց, news.ru-ի հետ զրույցում ասել է հայ քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։ Նրա խոսքով, իշխանությունների բախտը չբերեց ընտրություններում մեծ մասնակցության պատճառով, ինչն ակնհայտորեն նրանց դեմ աշխատեց։ Քաղաքագետը նաև նշել է, որ Փաշինյանի կուսակցությունը երբեք չի հաղթել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, բացառությամբ Երևանի 2018 թվականի ընտրությունների, երբ ՔՊ–ն նոր էր իշխանության։ «Նման քվեարկության մեջ հիմնական դերը կատարում են տեղական հեղինակությունները կամ գործարարները, և նրանք, որպես կանոն, կա՛մ չեզոք են, կա՛մ ընդդիմադիր, հետևաբար իշխանություններն անընդհատ հետապնդում են ՏԻՄ ներկայացուցիչներին, օրինակ Գյումրիի ընտրությունները տեղի ունեցան, քանի որ ճնշում էր գործադրվում գործող քաղաքապետի վրա։ Իշխանությունը ցանկանում էր իր մարդուն նշանակել, բայց այդ սխեման չաշխատեց», - նշել է Միքայելյանը:

Նրա խոսքով երկրում Փաշինյանի աջակցության մակարդակն ընկնում է: «Ակնհայտ է, Գյումրիում կա ռուսական ռազմաբազա, որն ազդում է տարածաշրջանի տնտեսության վրա, ինչը չէր կարող չանդրադառնալ քվեարկության արդյունքների վրա, ընդ որում արևմտամետ կողմնորոշումը չաշխատեց»,- հավելել է քաղաքագետը։

Ինչո՞ւ էին Գյումրիի ընտրությունների արդյունքներն այդքան կարևոր Փաշինյանի համար: Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրին առանձնահատուկ նշանակություն ունի Փաշինյանի համար։ Ինչպես նշում են վերլուծաբանները, եթե 2018 թվականին նա այնտեղ հեշտությամբ հավաքեց ավելի քան 60 տոկոս, ապա այժմ նրա կողմնակիցները կարողացան ստանալ ընդամենը մոտ 35 տոկոս։ Ավելին, ավագանի անցած թեկնածուների թվում կան Ռուսաստանի հետ ամուր հարաբերությունների վերականգնման կողմնակից քաղաքական գործիչներ, այդ թվում նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Ինչպես գրում են հայկական լրատվամիջոցները, դա վկայում է երկրի ներկայիս ղեկավարության ընթացքից բնակչության աճող հիասթափության մասին։

Ուստի զարմանալի չէ, որ ընտրություններն անցել են կատաղի մրցակցության պայմաններում։ Քվեարկության նախօրեին ուժայինները, առանց որևէ բացատրության, խուզարկություններ են կատարել ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Մայր Հայաստան» դաշինքների շտաբներում։ Այդ գործողությունները, ըստ դիտորդների, միայն մեծացրել են բողոքի տրամադրությունները: «Կային հաղորդագրություններ հսկայական կեղծիքների, վարչական ռեսուրսի կիրառման մասին, բայց չնայած դրան, ինչպես ցույց տվեցին արդյունքները, Հայաստանի ներկայիս վարչապետին հաջողվեց հավաքել ձայների միայն մեկ երրորդը, ինչը, անշուշտ, մեծ ազդեցություն կունենա երկրի ներքին իրավիճակի վրա»,- news.ru-ի հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ Նա կարծիք է հայտնել, որ Փաշինյանի կուսակցությունը պարտվել է, քանի որ նրա քաղաքականությունը «ոչ լեգիտիմ է և անընդունելի հայ ժողովրդի համար»։

Փաշինյանն իր կուսակցության պարտությանը բավականին զուսպ է արձագանքել: Նա նշել է, որ քաղաքացիներն ունեն ազատ ընտրության իրավունք, որն օրենք է իշխանությունների համար։ Բայց նա նաև կոչ է արել հետաքննել քվեարկության արդյունքները։ «Ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության բոլոր հաղորդումները պետք է մանրակրկիտ հետաքննվեն ապագայում դրանց կրկնությունը կանխելու առաջնահերթ նպատակով»,- նշել է Փաշինյանը։

«Հրապարակ» թերթի տեղեկություններով Հայաստանի վարչապետն առաջիկայում ծրագրում է արմատական զտումներ իրականացնել իշխող կուսակցությունում։ Փաշինյանն այդ կերպ ցանկանում է ցույց տալ, որ դժգոհ է իր թիմակիցներից և կատարում է իր նախընտրական խոստումը։ Նա հույս ունի, որ իր մերձավոր շրջապատից մի շարք գործիչների զոհաբերելով 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ կկարողանա բարձրացնել իր վարկանիշը, գրում են հայ լրագրողները։

Նշենք, որ Փաշինյանի կուսակցության առաջադրված թեկնածուների հետ ընտրություններին մասնակցած եվրոպամետ դաշինքը ևս տապալվել է, քանի որ հակառուսական դիրք էր գրավել։ Ռուսաստանն ու Հայաստանը դաշնակիցներ են, ուստի պետք է կատարեն միմյանց հանդեպ իրենց պարտավորությունները, բայց միևնույն ժամանակ չմոռանան ազգային շահերը, NEWS.ru-ի հետ զրույցում ասել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«Բնակչության մեծամասնությունը շատ հստակ տրամադրություն ունի, հանուն ինչ-որ անհասկանալի եվրոպական հարաբերությունների մենք չենք կարող խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ հաշվի առնելով այն, որ մեզ կապում է դարավոր պատմությունը:  Հայաստանն ու Ռուսաստանը գործնականում գոյություն ունեն միասին: Մարդկանց մեծամասնությունը դա հիանալի հասկանում է: Նորմալ ընտրողը կողմ է, որ Ռուսաստանի հետ միությունը միայն ուժեղանա»,- ընդգծել է Սարգսյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԿյանքից հեռացել է բիաթլոնի օլիմպիական խաղերի և աշխարհի կրկնակի չեմպիոն Սերգեյ Չեպիկովը Ստեփանավանի ԲԿ–ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն ու Եվրոպան շահագրգռված են Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացմամբ և Հարավային Կովկասում սեփական կանոնների հաստատմամբ. Շոյգու Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էՍահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան Արևմուտքն անամnթաբար միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին. Շոյգու «Երևանը վազում է դեպի Արևմուտք». Ինչպես է Ռուսաստանը կորցնում Հարավային Կովկասի ճարտարապետի իր դերըՓորձագետ. Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կարող են դառնալ անբարյացակամԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև Քաղաքագետ Դուդչակ. ԵՄ-ի հետ մերձեցումը սպառնում է Հայաստանին գազի գների վեցապատիկ աճովՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Փաշինյանը կպառկի Էրդողանի տակ. Ինչպես է Հայաստանի վարչապետը պատրաստում իր ժողովրդին Թուրքիային ծառայելու համարՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 9 գոլ, 3 նշանակված 11-մետրանոց մեկ խաղում, «Բարսելոնա»-ն հաղթել է «Ռասինգ»-ին Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ գործարքի, բայց դեռ պատրաստ չէ դրան. Թրամփ Իշխանությունն ասում է, որ հանուն ադրբեջանական քմահաճության՝ սրա տակ հասկանալ իշխանության երկարաձգումը, պատրաստ ենք շարունակաբար զիջել, կորցնել և nւրանալ. Տիգրան Աբրահամյան Միավորված Ազգերի Կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր է ստորագրվել․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 17Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»
Ամենադիտված