Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ իրավիճակ է Թուրքիայում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայում շարունակվում են ցույցերը, իսկ մի քանի օր է, ինչ թուրքական ոստիկանությունը զանգվածային ձերբակալություններ է իրականացնում Ստամբուլի ձերբակալված քաղաքապետին աջակցող բողոքի ցույցերի մասնակիցների։ Մարտի 19-ի առավոտյան ոստիկանները կաշառակերության և հանցավոր խմբավորում ղեկավարելու մեղադրանքով ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին և այլ պաշտոնյաների, թվով 90 հոգի։ 

Ստամբուլի ձերբակալված ընդդիմադիր քաղաքապետը, ինչպես նշում են տեղացիները, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցն է, ում փրայմերիզների ավելի քան 14,8 միլիոն մասնակիցներ առաջադրել են որպես նախագահի թեկնածու։

Ի՞նչ իրավիճակ է Ստամբուլում, ո՞վ է ձերբակալված քաղաքապետը և ի՞նչ վտանգ է ներկայացնում Էրդողանի համար․ MediaHub-ը կապ հաստատեց Թուրքիայում հայազգի լրագրող Նաիրա Մկրտչյանի հետ։

«Իրականության մեջ երկու լրատու գործակալություններ կան Թուրքիայում՝ մեկը ըննդիմության ձայնն են, մյուսը՝ իշխանամետ։ Քաղաքացիները մարտի 19–ից ի վեր ամեն օր ցույցեր ու հանրահավաքներ են կազմակերպում։ Քաղաքապետական խորհրդում ունենք հայ տիկին էլ, առավոտյան իր հետ խոսեցի, նա նշեց, որ այսօր իր իրերը վերցրել և դուրս է եկել աշխատանքից, նա հայ համայնքն է ներկայացնում»,– նշեց Մկրտչյանը։

Թուրքիայի քաղաքական զարգացումների մասով՝ հայազգի լրագրողը նշում է, որ չգիտեն ինչ ընթացք կլինի, սակայն, նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2027թ–ին, իսկ տեղական՝ 2029թ–ին։ Մկրտչյանն ասաց, որ արտահերթ ընտրություններ ոչ մեկ դեռ չի նախատեսնում, և քաղաքական օրակարգ չկա, սակայն ընդդիմադիր ուժերը պահանջում են արտահերթ ընտրություններ։

«Իշխանություններն էլ, հավատացեք, շատ զուսպ են, միայն նախագահն է խոսում, և ասում է, որ սրանք լուսանցքային խմբակներ են, իսկ շարժումն էլ պիտի մարի։ Իսկ ձերբակալված քաղաքապետը՝ Էքրեմ Իմամօղլուին, այո, ցանկանում էր առաջադրվել նախագահի թեկնածու, և հիմնականում իր աջակցության համար են այս ցույցերը։ Այս նախնական ընտրությունների օրը հայտնի էր դեռ երկու կամ երեք ամիս առաջ, չնայած, որ ձերբակալեցին քաղաքապետին, անհամեմատ մեծ բազմություն գնաց ընտրություններին, 15 մլն մարդ քվեարկել էր իր համար»,– ասաց Մկրտչյանը։

Ստամբուլի իշխող կառավարությունը հայ համայնքի համար, ինչպես նշում է հայազգի լրագրողը, շատ լավ իշխանություն է, հայ համայնքը ոսկեդար ապրեց, եթե նայենք հայ համայնքին՝ որպես փոքրամասնության։

«Այս վերջին տարիների ընթացքում հայ համայնքի հանդեպ ընդհանուր տրամադրությունը շատ է փոխվել, շատ իրավունքներ են մեզ վերադարձվել։ Բողոքի ակցիաները օր-օրի ավելի են շատանում, և բացի Ստամբուլից նաև այլ քաղաքներում, սակայն, չգիտենք՝ ի՞նչ է լինելու»,– եզրափակեց լրագրողը։

Նշենք, որ Ստամբուլի նահանգային իշխանությունները սահմանափակել են մուտքն ու ելքը՝ քաղաքում շարունակվող բողոքի ակցիաների պատճառով։

Պակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգումԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Իրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Կանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Ռուսաստանում սկսվել են Պետդումայի ընտրությունները. դրանք կտևեն երեք օր Գազ չի լինի մինչեւ 18:00-ն Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պաստիս օղիԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյան «Աշխարհաքաղաքական անհեթեթություն. Արդյո՞ք Երևանը որոշել է ռուսական 102-րդ ռազմակայանը վերածել եկամտի աղբյուրի»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱբովյանում 2 տղամարդիկ ծեծի են ենթարկել 36-ամյա տղամարդուԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին «Բաքուն գազային առաջարկ է անում Երևանին»Ծնվել է աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 18Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում «Հրապարակ»․ Օրվա «հերոսն» էլ է ճամբարափոխներից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ռազմաբազան ՝ պահեստ «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք» Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգում Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանը
Ամենադիտված