Կրեմլը խոսել է Ուկրաինայի կողմից «էներգետիկ հրադադարի խախտման մասին»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուս զինվորականները շարունակում են ձեռնպահ մնալ Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հարվածներ հասցնելուց՝ չնայած Կիևի կողմից պայմանավորվածությունների խախտմանը։ Այս մասին լրագրողների հետ հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա հայտարարել է՝ բոլորը քաջատեղյակ են Ուկրաինայի Զինված ուժերի հարձակումների մասին ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վրա։ Համապատասխան լրատվամիջոցների հրապարակումների շնորհիվ միջազգային հանրությունը հնարավորություն է ունեցել՝ տեսնելու, թե իրականում որքան կարելի է վստահել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և նրա թիմի խոստումներին։
«Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանն ուժի մեջ է, և Ռուսաստանի զինված ուժերը ներկայումս ձեռնպահ են մնում Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վրա հարձակումներից»,- հավելել է Կրեմլի խոսնակը։