Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երևանն ու Բաքուն խաղաղության քայլ են կատարել»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարտի 13-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ համաձայնություն է ձեռք բերվել խաղաղության պայմանագրի շուրջ, որը կարող է վերջ դնել 1980-ականների վերջից շարունակվող հայ-ադրբեջանական հակամարտությանը։ Շուտով խոսել է նաև Հայաստանի ԱԳՆ-ն, որն ի սկզբանե առաջարկել էր հրապարակել կողմերի համատեղ հայտարարությունն այդ մասին, սակայն մերժում էր ստացել, գրում է kommersant.ru–ն։ «Այսպիսով, խաղաղության պայմանագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է խորհրդակցություններ սկսել Ադրբեջանի Հանրապետության հետ համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ»,- հայտնել են գերատեսչությունից։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ մարտի 14-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հեռախոսազրույցով տեղեկացրել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Ձեռք բերված առաջընթացն աննկատ չի մնացել նաև Արևմուտքում. ԱՄՆ-ն և ԵՄ-ն ողջունել են Երևանի և Բաքվի ջանքերը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը բաղկացած է 17 կետից, որոնց մեծ մասի բովանդակությունը դեռևս չի հրապարակվել։ Միաժամանակ հայտնի են երկու վիճելի կետեր, որոնք թույլ չէին տալիս փաստաթղթի համաձայնեցմանը, դրանք են փոխադարձ հայցերից հրաժարվելը և հայ-ադրբեջանական սահմանին արտաքին ուժեր չտեղակայելու պարտավորությունը։

Վերջին կետն ուղղակիորեն վերաբերում է ԵՄ դիտորդական առաքելությանը, որը 2023 թվականի փետրվարի 20-ից է տեղակայված սահմանի հայկական կողմում։ 2025 թվականի հունվարին առաքելությունը երկարաձգվել է ևս երկու տարով։ «Հայաստանը համաձայնել է, որ խաղաղության պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո կողմերը չպետք է երրորդ երկրների ուժեր տեղակայեն ընդհանուր սահմանի պարագծով»,- մարտի 13-ի երեկոյան հաստատել է Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի վարչապետն ընդգծել է, որ փաստաթուղթը, որի նախապատրաստումն ակտիվացել է 2022 թվականին, այս ընթացքում «զգալի էվոլյուցիայի» է ենթարկվել։ «Եվ այն պահից, երբ ակնհայտ դարձավ, որ չենք կարող համաձայնության գալ իդեալական ձևակերպումների շուրջ, մենք դա քննարկեցինք Անվտանգության խորհրդի ձևաչափով և եկանք այն եզրակացության, որ ներկայիս բովանդակությունը կարելի է համարել փոխզիջումային տարբերակ»,- պարզաբանել է վարչապետը։

Սակայն, նույնիսկ հաշվի առնելով հենց այդ փոխզիջումների ձեռքբերումը, մյուս կարևոր հարցերն են մնում փակագծերից դուրս։ Այդ մասին շուտով հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն հիշեցնելով իրենց լրացուցիչ պահանջների մասին, այն է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը և Հայաստանի սահմանադրությունը։ Հայաստանի սահմանադրության նկատմամբ Բաքվի պնդումները հիմնված են այն փաստի վրա, որ հիմնական օրենքը հղում է պարունակում 1990 թվականի Անկախության հռչակագրին, ըստ որի Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է: Ադրբեջանն այդ կետը համարում է տարածքային պահանջ իր նկատմամբ։ Ու թեև Նիկոլ Փաշինյանը համաձայն չէ այդ թեզի հետ, այնուամենայնիվ, նա մտադիր է հանրաքվե անցկացնել նոր սահմանադրության ընդունման համար, որը «կապահովի երկրի կենսունակությունը նոր աշխարհաքաղաքական պայմաններում»։ Հանրապետության արդարադատության նախարարությունը մտադիր է նոր փաստաթղթի տեքստը նախապատրաստել մինչև 2026 թվականի հունիսը։ Այնուամենայնիվ, նման ծրագրերը լայն աջակցություն չեն վայելում, ընդդիմությունը կարծում է, որ Հայաստանի վարչապետը նման կերպ կատարում է Բաքվի պահանջը։ Բացի դա փետրվարին Gallup International-ի կողմից անցկացված հարցման համաձայն Հայաստանի քաղաքացիների 59,6 %-ը դեմ է սահմանադրության փոփոխությանը։

Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման իր պահանջը հիմնավորում է նրանով, որ 1992 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը գտնելու համար ստեղծված ձևաչափը կորցրել է իր արդիականությունը։ Ավելին, խմբի գործունեությունը դադարեցվել էր 2022 թվականից, քանի որ նրա համանախագահները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, դադարեցրել էին համագործակցությունն այդ խմբում։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը վերջերս շեշտել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյության անհրաժեշտություն իսկապես չի լինի «հարաբերությունների կարգավորումից հետո, հատկապես խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո»։ Այնուամենայնիվ անհասկանալի է մնում այն, թե Բաքուն ինչպե՞ս է վերաբերվում այդ ամենին: Խաղաղության համաձայնագրի տեքստում չկա տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը, բայց դա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման առանցքային խնդիրներից է։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ համաձայնագիրը միայն ցույց է տալիս «տարբեր ոլորտներում համագործակցելու պատրաստակամությունը, այդ թվում տրանսպորտի, տարանցման և տնտեսական հարցերում»։

Բաքուն պնդում է Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի բացումը վկայակոչելով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին փաստաթուղթը: Դրա համաձայն Հայաստանը «երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը», իսկ տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունն իրականացնում է ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայությունը։ Հայաստանը, սակայն, առաջարկել է այլընտրանքային տրանսպորտային նախագիծ («Խաղաղության խաչմերուկ»), որը ենթադրում է, որ ամբողջ ենթակառուցվածքները կգործեն այն երկրների՝ Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի ինքնիշխանության և իրավասության ներքո, որտեղով դրանք անցնում են, և դա առանց Ռուսաստանի մասնակցության։ Բայց Իլհամ Ալիևն ասել է, որ առանց Բաքվի համաձայնության այդ նախագիծը «ընդամենը մի թղթի կտոր է»։

Այս բոլոր չլուծված խնդիրների ֆոնին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում ձեռք բերված առաջընթացը միայն զգուշավոր լավատեսության տեղիք է տալիս։ Ավելին, Բաքուն վաղաժամ է համարում խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի և ժամկետների քննարկումներ սկսելը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Քիմ Քարդաշյանը և նրա դուստր Նորթ Ուեսթը ցուցադրել են իրենց համապատասխան ադամանդե գրիլզները Դեմբելեն՝ Ֆրանսիայի առաջնության լավագույն խաղացող Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո III-ը բազմել է պատրիարքական գահին Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. ՖիդանԻրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը. Փեզեշքիան Իսրայելը ապրիլի 8-ից ի վեր Լիբանանում hարվածել է Հեզբnլլահի 1,100 թիրախի Բաքվի պահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվել ՌԴ-ն Հայաստանին է փոխանցել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումները Փաշինյանի վախվորած արձագանքը Ռուսաստանի նախագահին Համբուրգում աhաբեկչության գործով ձերբակալվել է 17-ամյա սիրիացի Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 13-րդ մրցույթի մասնակիցները Ռուսաստանը պատրաստ է զարգացնել համագործակցությունը Վրաստանի հետ. ՌԴ ԱԳՆ Ներքին գործերի նախարարի գլխին մութ ամպեր են կուտակվումՄեր տնտեսական զարգացումը լճացման մեջ է առնվազն յոթ տարի․ Գերմանիայի կանցլեր Ռուսաստանը ակնարկում է ատոմակայանի մասինՓաշինյանը ցնցումների մեջ է կաթողիկոսի այցից Ադրբեջանական բանակում կորուստներ կան Spotify-ում Ռոզա Լինի Snap հիթը 2-րդն է «Եվրատեսիլի» պատմության մեջ ՆԳՆ-ն զգուշացնում է Վեճ և ծեծկռտուք՝ ԵրևանումԱրմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Խնամքի նպաստի մասինՍլովակ պատգամավորը սուր ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում. «Թշնամին Բրյուսելն է, ոչ թե Ռուսաստանը» ԵԱՏՄ շրջանակներում առևտրաշրջանառությունը 2025-ին գերազանցել է 95 միլիարդ դոլարը․ ՌԴ ԱԳ փոխնախարար Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելՋուր չի լինելու մի քանի ժամ «Բեռլինից կոչ են արել Հայաստանին «ընդունել իրականությունը և շարժվել առաջ»»Ինչո՞ւ է ձախողվել «մեղմ ուժը», և ի՞նչ կպատահի Հայաստանի հետ. «Փաստ»Բոլոր ընտրություններից ամենա... «աշխարհաքաղաքականը». «Փաստ»Մոսկվայի կոշտացող ուղերձները և Հայաստանի առջև կանգնած ռիսկերը «Վաճառեցին՝ զվարճացան, հաշվեցին՝ արցունքներ թափեցին». Փաշինյանը փոխել է Հայաստանի աշխարհագրական դիրքը «Հովհաննեսից հետո մեր մխիթարությունն ու ուժը մեր մյուս երեխաները դարձան». Հովհաննես Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... մոտ երեք ամիս անց. «Փաստ»Հումքից դեպի պատրաստի արտադրանք․ Սամվել Կարապետյանը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման իր տեսլականը Մակրոնի և Փաշինյանի նպատակների մասին. Վտարել բոլոր ռուսներին և վաճառել Հայաստանը Թուրքիային Աշտարակի գյուղերից մեկում 5-ամյա երեխան ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոցԵվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ»Պլանային անջատումներ՝ նշված հասցեներում «Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ»Ադրբեջանցիները Վարդենիսի Վերին Շորժա բնակավայրի մոտ առաջ են շարժվել 3 կիլոմետր խորոնալով Հայաստանի տարածքի և սկսել խրամատներ փորել․ պատմության այս օրը (12 մայիս)Հայաստանում YouTube-ի մոնետիզացիան այսօրվանից հասանելի է․ Մխիթար Հայրապետյան Սպասվում է անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազիՄեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ»Տավուշում վագոն-տնակ է այրվել Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ»Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ»Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. որքա՞ն գումար կպահանջվի պետբյուջեից. «Փաստ»Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ»Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» «Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը կոչնչացնի ցանկացած իշխանության լեգիտիմությունը». «Փաստ»
Ամենադիտված