Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեծ Բրիտանիայի դաշնակիցներն օղակում են Իրանին հյուսիս-արևմուտքից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարտի 10-ին ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը Մեծ Բրիտանիային անվանել է գլոբալ հակամարտության գլխավոր «սադրիչը» և ռուս-ամերիկյան ձևավորվող երկխոսության հակառակորդը։ Խնդիրն այն է, որ Լոնդոնի ապակառուցողական քաղաքականությունը սպառնում է ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև Իրանին, գրում է eadaily.com–ը։

Մարտի 4-ին Միացյալ Թագավորության անվտանգության նախարար Դեն Ջարվիսը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Իրանը սպառնալիք է Միացյալ Թագավորության անվտանգության համար: Նա Իրանին մեղադրել է Բրիտանիայի և բրիտանացի քաղաքացիների դեմ մահացու սպառնալիքներ հնչեցնելու, իրանական ընդդիմադիր լրատվամիջոցներին ու լրագրողներին, ինչպես նաև Իսրայելի քաղաքացիներին ու հրեաներին հետապնդելու մեջ։ Ջարվիսն այդ գործողությունների համար պատասխանատու է անվանել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և տեղեկատվության և ազգային անվտանգության նախարարությունը և մեղադրել Իսլամական Հանրապետությանը վնասակար կիբեր գործունեության մեջ:

Միաժամանակ բրիտանացի նախարարը հայտարարել է ձեռնարկվող միջոցառումների մասին. «Կառավարությունը լիովին հանձնառու է ապահովելու, որ մեր հետախուզական և իրավապահ մարմիններն ունենան անհրաժեշտ գործիքներ՝ խափանելու և մեղմելու Իրանից մեր առջև ծառացած սպառնալիքները: Այսպիսով, ես կարող եմ այսօր հայտարարել, որ մենք ամբողջ իրանական պետությունը, ներառյալ Իրանի հետախուզական ծառայությունները, կներառենք Օտարերկրյա ազդեցության գրանցման սխեմայի նոր, ընդլայնված մակարդակի վրա: Օտարերկրյա ազդեցության գրանցման սխեման կամ FIRS-ը Միացյալ Թագավորության համար կարևոր հակաքայլերի գործիք է: Այդ քայլը կնշանակի, որ Միացյալ Թագավորությունում Իրանի անունից հանդես եկող անձինք, պետք է գրանցեն այդ գործունեությունը, ինչպիսին էլ որ այն լինի, հակառակ դեպքում կսպառնա 5 տարվա ազատազրկում: Նրանք ընտրության առաջ են. իրենց գործողությունները բացահայտե՞լ իշխանությանը, թե՞ բանտ նստել»։

Միաժամանակ Ջարվիսը չի զլանել նաև մատնանշել Հինգ աչքերի դաշինքի (որը ներառում է ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան և Նոր Զելանդիան) և եվրոպական երկրների աջակցությունը հակաիրանական գործողություններին։

Ջարվիսի ելույթն աննկատ չի մնացել։ Մարտի 5-ին դրան արձագանքել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հիմնավոր նշելով.

«Այդ մեղադրանքները փաստացի որևէ հիմք չունեն և դիտավորյալ շեղում են Մեծ Բրիտանիայի ապակայունացնող դերից մեր տարածաշրջանում»: Մարտի 7-ին Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Հյուգո Շորթերը կանչվել է Իրանի ԱԳՆ։

Եվ հենց Լոնդոնի և Թեհրանի հարաբերությունների վատթարացման ֆոնին, մարտի 5-ին Անկարայում Մեծ Բրիտանիայի երկու դաշնակիցներ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մասնակցել են Իգդիր-Նախչըվան գազատարի բացմանը։ Ըստ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի, 730 միլիոն խորանարդ մետր հզորությամբ այդ գազատարը կօգնի դիվերսիֆիկացնել Նախիջևանի էներգամատակարարումը, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի կախվածությունը հարևան Իրանից, որը գազ է մատակարարում Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, կնվազի:

Հետաքրքիր է նաև այն, որ գազատարի բացման արարողության ժամանակ Ալիևը սկսել է առաջ մղել տարածքների թեման.

«Ինչպես գիտեք, Նախիջևանը հնագույն ադրբեջանական հող է։ Սակայն ավելի քան մեկ դար այն անջատված է Ադրբեջանի հիմնական մասից։ Դրա պատճառն այն է, որ 1920 թվականին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության անկումից հինգ ամիս անց խորհրդային կառավարությունն Արևմտյան Զանգեզուրն անջատեց Ադրբեջանից և միացրեց Հայաստանին։ Այսպիսով, խզվեց ցամաքային կապն Ադրբեջանի հիմնական մասի և նրա անբաժանելի մասի՝ Նախիջևանի միջև։ Ավելի քան մեկ դար շարունակվող այդ անարդարությունը խիստ բացասաբար է անդրադարձել Նախիջևանում ապրող մեր հայրենակիցների կյանքի վրա։ Մասնավորապես, Ղարաբաղյան առաջին պատերազմը սկսվելուն պես Հայաստանն օկուպացրեց Ղարաբաղը միաժամանակ շրջափակելով Նախիջևանը։ Նրանց ծրագրերը ներառում էին նաև Նախիջևանի գրավումը։ Բայց այն ժամանակ հայրս՝ Հեյդար Ալիևը, որպես Նախիջևանի ղեկավար, դա թույլ չտվեց, և բոլորը մոբիլիզացվեցին Նախիջևանի պաշտպանության համար, պաշտպանեցին իրենց հայրենի հողը և տեղը դրեցին օկուպանտին։ Այն ժամանակ Նախիջևանի օկուպացված չլինելու պատճառներից էր նաև այն ժամանակ կառուցված «Ումիդ» կամուրջը, որը կապում է Նախիջևանը Թուրքիայի հետ, ինչպես նաև այնտեղից եկող օգնությունը։ Դա նշանակալի ներդրում ունեցավ Նախիջևանի պաշտպանության գործում»։

Ինչպես հայտնի է, Բաքուն և Անկարան ծրագրում են բացել Զանգեզուրի արտատարածքային միջանցքը։ Միևնույն ժամանակ, թուրք նախարարների կարծիքով, թուրք-ադրբեջանական տանդեմից բացի, Զանգեզուրի միջանցքով հետաքրքրված են նաև Եվրոպան և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը: Եթե Եվրոպան առաջին հերթին նշանակում է Մեծ Բրիտանիա և մայրցամաքային Եվրոպա, ապա Զանգեզուրի միջանցքով հետաքրքրված որոշ խաղացողներ համընկնում են ռուս-ամերիկյան երկխոսության և նախկին Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների դադարեցման դեմ հանդես եկողների հետ։

Արևմտյան Զանգեզուրի հարցն առաջ մղելով Ալիևն իրականում հանրային կարծիք է ձևավորում հայ-իրանական սահմանի լուծարման համար, ինչը գործնականում կնշանակի Իրանի շրջափակում հյուսիսային ուղղությամբ: Բացի այդ, պետք է հիշել Իրանից թյուրքաբնակ բնակչությամբ մի շարք տարածքներ խլելու Թուրքիայի և Ադրբեջանի ցանկությունը։ Վերջերս Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը սպառնացել է պաշտոնական Թեհրանին որոշակի խմբավորումներով, որոնք կարող են գործել Իրանի տարածքում Հարկ է նաև հիշել, թե ինչպես 2022 թվականի օգոստոսի 26-ին Ալիևին հավատարիմ caliber.az հրատարակության վերլուծական բաժինը հրապարակեց մի հոդված «Եկել է ժամանակը. Հարավային Ադրբեջանը պետք է հեռանա, անջատվի Իրանից. Կոչ եղբայրներին» վերնագրով: Եվ ահա այդ նյութից մի շատ բնորոշ հատված.

«Պարսիկների մոլեռանդությունը, որը սկսվել է ավելի քան 40 տարի առաջ, կարծես թե միայն ուժեղացել է տարիների ընթացքում՝ սահմանակից լինելով խելագարությանը, և հասել է նոր բարձունքների հասնելով այն կետին, երբ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը որոշեց, որ իսլամը չունի այլ հոսանքներ, բացի ֆարսիի մեկնաբանության շիիզմից, և որ միայն մի քանի ընտրյալներ, մասնավորապես ֆարսերը, իրավունք ունեն դրա հետևորդներ լինել: Հարցի նման մոտեցումը շատ-շատ է հիշեցնում  ՍՍ-ի գաղափարախոսությունն իր առասպելական արիացիներով և մեզ վրա ազդած ԽՍՀՄ–ի կոմունիզմը, որտեղ ռուսները լռելյայն համարվում էին արտոնյալ ազգ, իսկ մնացած բոլորը երկրորդ կարգի մարդիկ էին»:

Այս հատվածը մենք բերելենք ոչ թե Խորհրդային Միությունում այլ ժողովուրդների երկրորդ կարգի կարգավիճակի մասին անհեթեթություն ցույց տալու, այլ Ադրբեջանում Իրանի նկատմամբ պարբերաբար բռնկվող անբարյացակամ վերաբերմունքը ցույց տալու համար։ Այն, որ Ալիևը 2025 թվականի մարտին Իգդիր-Նախչըվան գազամուղի գործարկման ժամանակ չի հիշատակել Իրանը, չի նշանակում, որ Ադրբեջանում հակաիրանական տրամադրությունները չեն վերացել, ինչպես նաև տեսնում ենք, որ  Ռուսաստանի նկատմամբ թշնամական վերաբերմունքն անդրկովկասյան այդ երկրում չի վերացել:
Էրդողանը հայտարարել է, որ Անկարայի և Բաքվի էներգետիկ համագործակցությունն ուղղված է դեպի Արևմուտք.

«Շահ-Դենիզ հանքավայրի, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի, ինչպես նաև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի նախագծերի իրականացման շնորհիվ, Թուրքիայի և Ադրբեջանի միջև էներգետիկ համագործակցությունը նոր մակարդակի է հասել: Մենք գոհ ենք Անատոլիայի տարածքով անցնող TANAP գազատարով Եվրոպա մատակարարվող ադրբեջանական գազի մեծ ծավալներից»։

Հավելենք նաև, որ Իգդիր-Նախիջևան գազատարի բացումը տեղի է ունենում Սիրիայում նոր իշխանությունների ամրապնդման ֆոնին, որոնք ուղղված են դեպի Թուրքիա և Արևմուտք, ինչպես նաև այն ժամանակ, երբ Մեծ Բրիտանիան սրում է հարաբերություններն Իրանի հետ։ Իհարկե, պաշտոնական Անկարան չի հրաժարվում Իրանի հետ համագործակցությունից, քանի որ մարտի 9-ին, հինգ տարվա ընդմիջումից հետո, Թեհրանից դեպի Վան և հակառակ ուղղությամբ կրկին սկսեց մարդատար գնացք շարժվել։ Սակայն դա չի կարող համեմատվել թուրք-ադրբեջանական տանդեմի էներգետիկ և տրանսպորտային նախագծերի հետ, որոնց հետևում կանգնած է Մառախլապատ Ալբիոնը։

Սակայն պետք է արժանին մատուցել պաշտոնական Բաքվին, նա չի թաքցնում իր մտերմությունն այն երկրի հետ, որը փորձում է աշխարհն անդունդ մղել։ Մարտի 10-11-ը Լոնդոնում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը զեկուցել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի և բրիտանացի պաշտոնյաների հանդիպումների մասին։ Նրանց թվում, ում հետ Ալիևի օգնականը բանակցություններ է վարել, եղել են Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և արտերկրյա տարածքների նախարար Սթիվեն Դաուտին, վարչապետ Քիր Սթարմերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելը և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Վերնոն Քոքերը:

Բրիտանա-իրանական հարաբերությունների վատթարացման ֆոնին նման հանդիպումները (Ռուսաստանի հետ, Մառախլապատ Ալբիոնի հարաբերությունները լրջորեն և ընդմիշտ են վնասվել) և թուրք-ադրբեջանական տանդեմի Զանգեզուրի միջանցքը բացելու ցանկությունը ցույց են տալիս, որ բրիտանա-թուրքական դաշինքը ոչ միայն գոյություն ունի, այլ նաև վարում է հյուսիս-արևմուտքից Իրանին օղակելու համակարգված քաղաքականություն։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի ԱՄՆ-ը կխթանի Հնդկաստանի և Վենեսուելայի միջև էներգետիկ համագործակցությունը. ՌուբիոԲալթյան երկրները Եվրամիությանը կոչ են արել հնարավորինս շուտ ներկայացնել ռուսական նավթից լիակատար հրաժարվելու ծրագիրը․ FTՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում. 4 անձ է ձերբակալվելՈչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄԱդրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշով թևանշանի պատճառովԻնչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվելՊայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսինՄեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրն է այսօր TRIPP նախագծի իրականացման արժեքը․ ֆինանսների փոխնախարարը մանրամասնում է Արենիի ավագ սերնդի ներկայացուցիչներն այսուհետ ունեն ժամանցի նոր վայր. դռներն է բացել «Գտնված երազ» երկրորդ ակումբը Հային հայո՞վ․ Կրասնոդարը որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի Արտակարգ դեպք՝ Երևանում. հաջողվել է փրկել 3 քաղաքացիների կյանքըՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին. նախարար Պուտինը ստորագրել է միգրանտների համար տուրքերը 5-12 անգամ բարձրացնելու մասին օրենքը Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով մաhացել է առնվազն 920 մարդ Իրանը պնդում է, որ ԱՄՆ-ն խախտել է հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրի 2 կետ Անձրևները կլինեն հորդառատՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզումՂրիմում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել Հարավային Կորեան հայտարարել է, որ իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է 10 ռուսական և չինական ինքնաթիռներ Փոխվել է դրոշմանիշային վճարի ավելի վճարված գումարի վերադարձի կարգը. ի՞նչ է փոխվումՍահմանադրական դատարանը միաձայն մերժել է «Միասնության թևեր»-ի դիմումը Սյունիքում «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին. փրկարարները հատուկ ճոպանների միջոցով փորձում են դուրս բերել ափ Ուկրաինայում նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը Գերմանիան ու Ֆրանսիան իմացել են իրենց մրցակիցներին ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում Տարադրամի փոխարժեքները` այսօրԽոշոր ավտովթար Լոռու մարզումՆախկին պատգամավոր. Լատվիան չի փոխարինի Ռուսաստանի շուկան Հայաստանի համար Հայերը պնդում են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման պատճառով իրենց երկիրը վերածվում է թուրքական բենզալցակայանիԳալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Վրաստանի համար ի՞նչ կնշանակի Ռուսաստանի և Հայաստանի միջև բեռնափոխադրումների կրճատումըԱրևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»Արդյո՞ք Էրդողանը կգրավի Հայաստանը Եվրոպայի փոխարեն. Փաշինյանին չեն ներելու. Ռուսաստանից հեռանալը թանկ կարժենաՄահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ «Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերը գրավել են Մարտակերտ քաղաքը. պատմության այս օրը (27 հունիս)Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ» Ամառային զորակոչից առաջ Էդվարդ Ասրյանը ստուգել է հանրապետական հավաքակայանի պատրաստվածությունը Նիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ կունենա. «Հրապարակ» ՔՊ-ում պաշտոնների կռիվ է․ «Հրապարակ»
Ամենադիտված