Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է «Էթնիկ և կրոնական բռնության զոհերը Մերձավոր Արևելքում» խորագրով համաժողովին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 24-ին Մադրիդում մասնակցեց «Էթնիկ և կրոնական բռնության զոհերը Մերձավոր Արևելքում» խորագրով միջազգային նախարարական համաժողովին, որը կազմակերպվել էր Իսպանիայի և Հորդանանի կողմից։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Մերձավոր Արևելքի ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքները, նրանց ինքնության պաշտպանությանը վերաբերող հարցերը, տարածաշրջանի ավանդական բազմազանության պահպանումը մշտապես գտնվել են Հայաստանի ուշադրության կենտրոնում, որը միջազգային տարբեր հարթակներում իր ակտիվ մասնակցությամբ փորձում է իր նպաստը բերել այս կարևոր հիմնախնդրի շուրջ միջազգային հանրության ջանքերում։ 

Համաժողովին մասնակցում էին շուրջ վաթսուն միջազգային կազմակերպությունների և պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ։ 

Նախարարակ ան համաժողովին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին ընդունեց Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-րդը։ 

Համաժողովի պլենար նիստը բացվեց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանի ելույթով։ 

Իր խոսքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց.

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իսպանական կողմին՝ միջոցառումը հյուրընկալելու և Հորդանանի հետ համատեղ այս արդիական խնդրի շուրջ քննարկումներին հետամուտ լինելու համար։ Հայաստանը շարունակում է իր ակտիվ նպաստը բերել միջազգ ային հանրության կողմից այս ուղղությամբ գործադրվող ջանքերին: 

Հայ ժողովուրդը դարեր շարունակ տարածաշրջանի բազմամշակութային և բազմակրոն խճանկարի մաս է կազմում: Մերձավոր Արևելքի՝ համակեցության և հանդուրժողականության ավանդույթի վրա խորապես արմատավորված բազմազանությունը դարեր ի վեր նշանակալի արժեք էր ներկայացնում ոչ միայն քաղաքակրթական առումով, այլև անվտանգության կարևոր գործոն էր հանդիսանում: Այսօր էթնիկ, կրոնական, ներառյալ՝ քրիստոնեական փոքրամասնությունները դարձել են առավել խոցելի խմբեր և ահաբեկչական խմբավորումների կող մից այլատյացության գաղափարախոսությամբ դրդված վայրագությունների հետևանքով զանգվածաբար արտագաղթում են այս տարածաշրջանից։ 

Մերձավոր Արևելքի բազմազանության և հանդուրժողականության վերջին բեկորների պահպանությունը կարևոր դեր ունի տարածաշրջանային անվտանգության վերականգնման համար: Դա կարող է կանխել ապակայունացման վտանգի տարածումը ինչպես հարակից, այնպես էլ ավելի հեռու գտնվող տարածաշրջաններում, ինչի մասին են վկայում ահաբեկչական գործողությունները Եվրոպայում: Մերձավոր Արևելքի մարտադաշտերից ահաբեկիչների վերադարձը սպառնալիք է ոչ միայն իրենց բնակության երկրների համար, այլև կարող է դրդապատճառ դառնալ այլ տարածաշրջաններում հակամարտությունների սրման ու ճգնաժամային իրավիճակների առաջացման համար: ԴԱԻՇ-ի ոճով գլխատումներն ու զարհուրելի այլ վայրագությունները արդեն այսօր չեն սահմանափակվում միայն Մերձավոր Արևելքի տարածաշրջանով:

Եվս մեկ անգամ պետք է հստակ ընդգծվի, որ կրոնը որևէ առնչություն չունի բռնության հետ: Մենք գործ ունենք մարդկության դեմ հանցագործությունների հետ, որոնք իրականացվում են ԴԱԻՇ-ի և ահաբեկչական այլ խմբավորումների կողմից: ԲարբարոսությունÕ ¨ պատերազմ է հայտարարել քաղաքակիրթ աշխարհին: Իրապես, սպառնալիքը, որին բախվում են Մերձավոր Արևելքի էթնիկ և կրոնական համայնքները, ոչ միայն զուտ ֆիզիկական գոյության, այլ նաև քաղաքակրթական մարտահրավեր է: Թե որքանով միջազգային հանրությունն ի զորու կլինի միավորվել և համատեղ պայքարել այս չարիքի դեմ, ցույց կտա, թե որքանով է այն պատրաստ պաշտպանելու իր իսկ սեփական քաղաքակրթական արժեքները:

Հենց այս ոգով է Հայաստանը վճռականորեն միացել այս չարիքն արմատախիլ անելուն ուղղված միջազգային ջանքերին:

Կիսելով Հորդանանի արտգործնախարարի կարծիքը, որ մի կողմից կա ահաբեկչական փոքրամասնությունը և մյուս կողմից ողջ քաղաքակիրթ աշխարհը, կցանկանայի ընդգծել, որ քաղաքակիրթ մեծամասնության ջանքերն առաջին հերթին պետք է ուղղված լինեն ահաբեկչությունը սնուցող պայմանների վերացմանը։

Հարգելի գործընկերներ, 

Պատահական չէ, որ Հորդանանի Հաշիմյան Թագավորությունն առաջատար դերակատարություն ունի Մերձավոր Արևելքում էթնիկ և կրոնական բռնությունների դեմ պայքարում: Հայոց ցեղասպանության տարիներին Մեքքայի Հաշիմյանների էմիր Հուսեյն Բին Ալին հայերին պաշտպանելու հատուկ հրահանգ արձակեց: Կարեկցանքի և հոգատարության արժեքները չեն կորցրել իրենց այժմէականությունը: Դրանք խորապես արմատավորված են Մերձավոր Արևելքի դարավոր ավանդույթներում և պետք է օրինակ ծառայեն մեր ջանքերը համախմբելու համար:

Սիրիական ճգնաժամը խորացրեց տարաձայնությունները ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ աշխարհի այլ մասերում: Մենք կարող ենք տարբեր տեսակետներ ունենալ դրա հիմքում ընկած պատճառների, զարգացումների և հանգուցալուծման ուղիների վերաբերյալ, սակայն մենք պետք է միասնական լինենք մարդասիրական հարցերում: Բռնությունից տուժած համայնքն երի վերականգնմանն ուղղված ցանկացած ջանք պետք է աջակցություն ստանա՝ անկախ քաղաքական և կրոնական տարբերություններից:

Հաջորդ տարի նշվելու է Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի ընդունման 70-ամյակը: Էթնիկ և կրոնական խմբերի դեմ ահաբեկիչների գործողությունները վերահաստատում են կոնվենցիայի արդիականությունը, որը հստակորեն սահմանել է պատժի ենթակա գործողությունները, ներառյալ՝ հանցակցությունը: Ինքնության հողի վրա իրականացված հանցագործություններում ներգրավված ահաբեկչական խմբավորումներին ցուցաբերվող ցանկացած աջակ ցություն պետք է դիտարկվի այս կոնվենցիայի դրույթների ներքո:

Բռնությունը Մերձավոր Արևելքում չի շրջանցել սիրիահայությանը, որը բազմաթիվ զոհեր է ունեցել ահաբեկչական գործողությունների արդունքում: Ավիրվել են հայկական բնակավայրեր, եկեղեցիներ, դպրոցներ և մշակութային կառույցներ: Հարյուր տարի առաջ Ցեղասպանությունից փրկված հայ փախստականները ապաստան գտան արաբական երկրներում: Այսօր հազարավոր հայեր Մերձավոր Արևելքի մյուս ժողովուրդների հետ միասին նորից հարկադրված են թողնելու իրենց բնակության վայրերը:

Միայն Սիրիայից Հայաստանն ը նդունել է ավելի քան քսաներկու հազար փախստական՝ այդպիսով մեր երկիրը դարձնելով բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում: Մենք նաև շարունակական մարդասիրական աջակցության միջոցով օգնության ձեռք ենք մեկնում այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն Սիրիայում:

Սահմանադրական և օրենսդրական վերջին բարեփոխումների միջոցով Հայաստանը հնարավորություն ընձեռեց իր չորս ամենախոշոր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին իրենց տեղն ապահովել խորհրդարանում: Այս խմբերից երեքը՝ եզդիները, ասորիները և քրդերը, Սիրիայում և Իրաքում ենթարկվում են ինքնության հողի վրա իրականացվող բռնությունների: Մենք այդ ժողովուրդների հետ համատեղ երկար պատմություն ունենք։ Այսօր Հայաստանն իր նպաստն է բերում միջազգային հանրության ջանքերին՝ պաշտպանելու Մերձավոր Արևելքի ինչպես հայկական, այնպես էլ մյուս խոցելի համայնքները։ 

Մերձավոր Արևելքում էթնիկ և կրոնական բազմազանությունը պահպանելու, պաշտպանելու և խրախուսելու առաքելությունը կարևոր է քաղաքակրթական, մարդասիրական և անվտանգության տեսանկյուններից, ինչն էլ այն դարձնում է արդի ամենակարևոր մարտահրավերներից մեկը»:

Սոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱդրբեջանցին, ըստ Շաքիում տուժածի քրոջ, պատանդ է վերցրել երեխաներին, մայրը նրանց պաշտպանելիս կnրցրել է 3 մшտները «Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչԵրաշխավորվել է մանկապարտեզների աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազմակերպություն Կանցկացվի «Տանիքը՝ Հայաստան» ազգային փոքրամասնությունների փառատոնը Եղվարդում վերգետնյա գազատար է վնասվել Իրականում ինչպես է զարգացել Շաքիի սարսափելի դեպքը․ նոր մանրամասներՌուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը Դիզելային վառելիքի արտահանման հնարավոր արգելքը կխաթարի ԵՄ-ի վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Օշականի ոլորաններից դեպի Ձորակ թաղամաս տանող ճանապարհին ժայռաբեկորը պոկվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատված Ուկրաինան ստացել է hրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր «Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ Մի՛ շտապեք հեռանալ ԵԱՏՄ-ից. հավատացեք ինձ՝ ոչ մի տեղ մեզ չեն սպասում. Լուկաշենկոն՝ Հայաստանին Օդի ջերմաստիճանը կնվազի․ ՍուրենյանՈղբերգական դեպք, Մարգարյան ծննդատնից ԲԿ տեղափոխվելու ճանապարհին երեխա է կյանքից հեռացելԱդրբեջանցի զինծառայողը ՀՀ տարածքում գտնվել է ավելի քան 5 օ՞ր․ նոր մանրամասներ Ծանոթ ու միարժամանակ անհայտ …Ինդուկցիոն սալօջախ «Սմոք հաուս» խանութում բացահայտվել է ծխախnտային արտադրատեսակների բաց վաճառք Հանրապետության որոշ հատվածներում հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 0-ից մինչև -2°C «Ավատկով․ Հայաստանը շրջվում է դեպի Արևմուտք, բայց արդյունքում հայտնվում է Թուրքիայի գրկում»Ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կինը․ ի՞նչ է հայտնի Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունըԳազ չի լինի հոկտեմբերի 5-ի 09։00-ից մինչեւ հոկտեմբերի 6-ի 21:00-ն «Երևանի և Մոսկվայի միջև անցավ բաժանումը նախադեպ կստեղծի ողջ Կենտրոնական Ասիայի համար»Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հունաստան-Նիդերլանդներ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության համաձայնագրի վերջին քայլն է. Հիքմեթ Հաջիև Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել Բագրատ Սրբազանի առաջնորդած «Սրբազան շարժման» հանրահավաք. պատմության այս օրը (հոկտեմբեր 02)Ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները» չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը, և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը. Տիգրան Աբրահամյան Արյան հետքեր կային կրծքավանդակին, ջուր տվինք, խմավ. ինչպե՞ս է հայ կինը պաշտպանվել ադրբեջանցուց Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Ռոնալդուին սպառնում է որակազրկում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ ՊուտինԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունեն
Ամենադիտված