Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


««Մենք չափազանց բարի ենք եղել նրանց նկատմամբ». ինչո՞ւ են Ալիևն ու Փաշինյանն այդքան ատում Ռուսաստանը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը թշնամիներ են, բայց նրանք ունեն մի ընդհանուր բան, որը միավորում է նրանց, դա հակակրանքն է Ռուսաստանի նկատմամբ, գրում է bloknot.ru–ն։ Եվ, եթե հնարավոր լիներ անտեսել այն խնդիրները, որոնք պատմականորեն գոյություն ունեն Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ, ապա Ռուսաստանի հանդեպ ատելությունն իսկապես կարող էր միավորել այդ երկու առաջնորդներին: Ընդ որում, յուրաքանչյուրն ունի այդ ատելության իր պատճառները։ Բայց էությունը մոտավորապես նույնն է: Բայց ինչո՞ւ են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական առաջնորդներն այդքան ատում Ռուսաստանին, ի վերջո, Ռուսաստանը չի խլել նրանց տարածքները, չի կիրառել տնտեսական շրջափակում, այլ ընդհակառակը, միշտ ձգտել է համագործակցության և ցուցաբերել հնարավոր ամեն օգնություն, այդ թվում խաղաղության պահպանման համար առաջին և երկրորդ ղարաբաղյան պատերազմների ժամանակ։ Սակայն, պարզվել է, որ «կռիվը ցրելու» դերը այնքան էլ ձեռնտու չէ, և արդյունքում երկու առաջնորդներն էլ Ռուսաստանին վերաբերվում են կողմնակալությամբ, որոշակի թշնամական վերաբերմունքով: 

Եվ առաջինը, ով սկսեց բացահայտ ռուսաֆոբիա դրսևորել՝ Փաշինյանն էր։ Ավելին, այդ, այսպես կոչված, թավշյա հեղափոխության ալիքով իշխանության եկածը սկզբից փորձում էր Ռուսաստանի նկատմամբ բարյացակամ պահվածք դրսևորել կամ գոնե ձևացնում էր դա, բայց շուտով դիմակն ընկավ։ Այսպիսով, 2023 թվականին Նիկոլ Փաշինյանն իտալական La Repubblica-ի գրեթե ամբողջ հարցազրույցը նվիրեց  մեղադրանքներին։ Նա հայտարարեց, որ «մի օր կարող է արթնանալ և չտեսնել Ռուսաստանը Հարավային Կովկասում», հետո Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի համար մեղադրեց «ռուս խաղաղապահների» ենթադրյալ անգործությանը մոռանալով, որ եթե Ռուսաստանը չլիներ, Ալիևը կարող էր հեշտությամբ գրավել ոչ միայն Ղարաբաղը, այլև Հայաստանի կեսը: Փաշինյանը անգամ Ռուսաստանի հետ ամրապնդված տնտեսական կապերն անվանեց «ռազմավարական սխալ»: Այն ժամանակ, ՌԴ ԱԳՆ-ն իրավացիորեն նշեց, որ Հայաստանի իշխանությունները փորձում են իրենց ձախողումների մեղքը բարդել Մոսկվայի վրա։ Հետո Փաշինյանի համար հակառուսական հռետորաբանությունը սովորական դարձավ, և Հայաստանի վարչապետն էլ ավելի ձգվեց դեպի ԵՄ, որտեղ նա միամտորեն հույս ունի ստանալ անվտանգության երաշխիքներ, որոնք իբր չի ստացել Մոսկվայից։

Արդեն 2025 թվականին Փաշինյանը հստակորեն փորձելով լարել իրավիճակը հօգուտ իր եվրոպացի կուրատորների հայտարարեց, որ «Երևանի և Մոսկվայի միջև երկխոսությունը չի կարող վարվել սպառնալիքների լեզվով»: «Ինչո՞ւ ԵՄ-ին անդամակցելու ցանկություն առաջացավ Հայաստանի քաղաքացիների մոտ։ Դա կապված է նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգի հետ»,– ասաց  նա։

Հիմա Փաշինյանն ամեն կերպ փորձում է ցույց տալ իր ատելությունը Ռուսաստանի նկատմամբ, ինչը կարող է հանգեցնել նրա համար մեծ անախորժությունների, քանի որ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին չափազանց հեռավոր հեռանկար է, Հայաստանն այդ հարցում բավական խնդիրներ ունի, վստահ են փորձագետները։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ապա նա, քննադատելով Ռուսաստանին, սկսել է իր քաղաքական կարիերայի թերևս ամենավտանգավոր խաղը, վստահ են ռուս քաղաքագետները: Միևնույն ժամանակ, խոսքն ամենևին էլ AZAL ինքնաթիռի կործանման մասին չէ, ինչի համար Ադրբեջանի նախագահը կոպտորեն մեղադրել է Ռուսաստանին: Այդ մեղադրանքները միայն պատրվակ են Եվրոպայում գազային դաժան պատերազմի մեկնարկի համար։ Փաստն այն է, որ ԵՄ-ն Բաքվից պահանջել է կրկնապատկել գազի մատակարարումը Ռուսաստանից Ուկրաինայի տարածքով տարանցման դադարեցումից հետո։ «Սակայն եվրոպացիները հրաժարվել են Ալիևին փող տալ դրա համար, և Բաքվի համար մատակարարումները մեծացնելու միակ ճանապարհն այն ռուսական խողովակներն են, որոնք անցնում են Ուկրաինայով, այսինքն ադրբեջանական գազի վերաարտահանումը շահույթ կբերի ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև Կիևին», - հաղորդել է Bloomberg-ը հավելելով, որ ԵՄ առնվազն երկու երկրներ՝ Սլովակիան և Ավստրիան, մտադիր են անձամբ պայմանավորվել Ադրբեջանի գազ գնելու հարցում: Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է գործակալությունը, Բաքվի գազը կարող է մատակարարվել ոուսական խողովակաշարային համակարգերով: Իսկ ինչպե՞ս այդ խողովակները ձեռք բերել, Ռուսաստանն ակնհայտորեն չի ցանկանա դրանք տրամադրել Ադրբեջանին: Իսկ, եթե՞ փչացնենք Ռուսաստանի հետ հարաբերությունները և պարզապես դրա համար թույլտվություն չխնդրե՞նք: «Ադրբեջանը կորցնում է տարեկան մոտ 6 միլիարդ դոլար, այսինքն իր ՀՆԱ-ի մոտ 5 տոկոսը, և Ալիևը պատճառ է փնտրում այդ կորուստների համար որոշակի փոխհատուցում «քամել» Ռուսաստանից»,- նշել է քաղաքագետ Անդրեյ Պինչուկը։

Բայց Ալիևի ընտրած ճանապարհն ակնհայտորեն փակուղի է։ Ի վերջո, Ռուսաստանի վրա ճնշումը երբեք արդյունք չի տվել։ Հատկապես, եթե դա իրականացվում է ոչ այնքան ուժեղ հակառակորդի կողմից, որն արդեն իսկ հայտարարել է, որ Ռուսաստանի՝ որպես գերտերության կարգավիճակը «կարող է ճշգրտվել»։ Ընդամենը մեկ ամսվա ընթացքում Իլհամ Ալիևի ռեժիմն աչքի է ընկել հակառուսական գործողությունների մի ամբողջ շարքով: «Բաքուն միտումնավոր է գնում առճակատման։ Միանգամայն հասկանալի է, թե ինչու է Ալիևն այդքան ինքնավստահ, նա իր թիկունքում ունի Թուրքիա, որը ներկայումս ցուցադրում է առավելագույն ակտիվություն ուղղված Ռուսաստանին տարածաշրջանում առանցքային դիրքերից դուրս մղելուն։ Այդ թվում այնպես, ինչպես արդեն արել են Սիրիայում»,- գրում են ռուսական լրատվամիջոցները: Միաժամանակ, Հայաստանը նույնքան ակտիվորեն թեքվում է դեպի Թուրքիան։ Եվ Ալիևն ու Փաշինյանը, որոնք հակառակորդներ են, ավելի քան երբևէ միասնական են իրենց ռուսաֆոբիայի հարցում: Սակայն փորձագետները վստահ են, որ և՛ Ալիևը, և՛ Փաշինյանը շատ վտանգավոր խաղ են սկսել։ Փաշինյանն առանց կորուստների չի կարող փախչել ԵՄ, իսկ Ալիևը չպետք է հույս ունենա, որ կկարողանա ճնշում գործադրել Ռուսաստանի վրա և գազային ոլորտում նրանից նախապատվություններ ստանալ։ Այնուամենայնիվ, նրանք՝ այդ երկուսը, անշուշտ, կշարունակեն վնասներ հասցնել Ռուսաստանին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

«Ժպտերես էր, բարի, ընկերասեր, պարտաճանաչ, լավագույն հատկանիշներով էր օժտված Ալենս». սերժանտ Ալեն Ստեփանյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին Կարախամբեյլի տեղամասում. «Փաստ»Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Անկում՝ տարարամի շուկայումԴիլիջանի ոլորաններում և Գորիսի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում Անկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ»Լավ լուր՝ վարորդական վկայական ստանալու համար դիմած քաղաքացիներին Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը. ՍուրենյանՁուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ»Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ»Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ»Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ»15 աշխատակից ազատել են, իսկ փոխնախարարի մայրը պաշտոն ունի. ի՞նչ է կատարվում Հաշվեքննիչ պալատում Ով է եղել ՔՊ պատգամավոր Դավիթ Դանիելյանի ոտքի տակը փորողը. «Հրապարակ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ»85 հազար դոլար կանխիկ, 12 անշարժ գույք, միլիոնավոր եկամուտներ․ Լոռու փոխմարզպետի ունեցվածքը Բաժանվելը լավ է ազդել․ Աննա Հակոբյանը խնջույքի ողջ ընթացքում պարել է. «Հրապարակ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ»Պետբյուջեի հաշվին կես մլն դրամով հեռախոս են գնել. iPhone է գնել Լոռու մարզպետարանը․ «Ժողովուրդ» 3 հազար դրամի համար իրանցու դեմ քրեական գործ են հարուցել. «Հրապարակ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ»Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համար«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահին«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրԻրանը պայմաններ է առաջադրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար․ Al Mayadeen WTA-1000. Արինա Սաբալենկան պարտության մատնեց Նաոմի Օսակային Հայտնի են գարնանային արձակուրդի օրերը«Սատանայական բան կար մեջը, պետք է սպանեի նրան»․ մանրամասներ՝ Շենգավիթի սպանությունիցԳազամատակարարման վթարային դադարեցում կլինիԵրևանի սուրճի արտադրամասերից մեկի պահեստում հրդեհ է բռնկվել «Ռոսատոմ»-ի 150 աշխատակից Հայաստանի տարածքով Իրանից տարհանվել է Ռուսաստան Ցեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Հրազդանի համայնքային ոստիկանները զինամթերք են հայտնաբերել «Turkish Airlines»-ն այսօրվանից կանոնավոր չվերթներ կմեկնարկի Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Վարչական դատարան 2 հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Կյանքից հեռացել է Նինա Տիտանյանի հայրըՓաշինյանը ժամանել է ՍտրասբուրգՊուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել Կասեցվել է Grill.am ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Մասկատ-Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 32 քաղաքացի 40-ամյա տղամարդը փորձել է գողանալ Սիսիանի սուպերմարկետներից մեկում տեղադրված վճարային տերմինալը
Ամենադիտված