Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապահով երկնքի գլխավոր հերոսները. ՀՕՊ-ի առօրյայից (վիդեո)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

razm.info-ն գրում է.

Փոքր ուժերով՝ մեծ խնդիրներ։ Սա Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ամենակարևոր հանձնարարականներից է։ Իսկ այս բանաձևը լավագույնս արտացոլվում է հակաօդային պաշտպանությունում, որը համալրվել է նորագույն միջոցներով։ Արդյունքում հակառակորդի օդուժից բխող սպառնալիքները հաջողությամբ չեզոքացվում են հայկական զինուժի կողմից։

Օրերս Ռազմինֆոն այցելեց ՊՆ հակաօդային պաշտպանության ուսումնական զորամասերից մեկը՝ հասկանալու, թե ինչպիսին պիտի լինի ՀՕՊ զորքերում ծառայողն ու ինչպես է սկսվում ծառայության պատմության 2 տարին։

Հանգիստ բացվում են զորամասի դարպասները, մտնում ենք ներս։ Ամեն ինչ հանդարտ է ու կոկիկ։ Արդեն ճաշի ժամ է, զինծառայողներն արդեն գնացել են սնվելու։ Մեզ ընդունելուց հետո զորամասում մեզ ընդունած հրամանատարական կազմը՝ փոխգնդապետ Մախսուրդյանն ու մայոր Հովհաննիսյանն առաջարկում են գնալ և ճաշել զինվորների հետ։

Ճաշարանում…. բարի ախորժակ
Միանշանակ համաձայնում ենք։ Տաք ապուր, միս, աղցան, կոմպոտ ու այն ամենը, ինչ պիտի լիներ օրվա ճաշացանկում։ Մոտենում ենք զինծառայողներին ու հետաքրքրվում, թե ինչպիսին է սնունդը զորամասում։ Բոլորը գոհ են, չնայած անկեղծանում են՝ մայրիկների պատրաստած կերակուրներին չեն հասնում։

Ճաշից հետո դուրս ենք գալիս ու սկսում մեր շրջայցը զորամասում: Հենց ճաշարանի դիմաց ճաշարանի հերթապահի աճեցրած եղևնիներն են։ Ճաշարանի հերթապահն ինքն է մշակում ծառերն ու հպարտանում ունեցած արդյունքով։

Սկսում ենք զրույցը փոխգնդապետ Մախսուրդյանի հետ։ Անկեղծանում է՝ շատ է լինում, որ կնոջ հետ «վիճում են» ծառայության համար։

«Սիրում ենք մեր գործը, բայց տանն էլ մի փոքր կռիվ է այդ առումով։ Ուշ գիշեր է, քունս չի տանում, հագնվում եմ, որ դուրս գամ, կինս ասում է՝ ո՞ւր, էլի գնացիր երեխեքիդ մեջը ծածկես գա՞ս։ Ասում եմ՝ հա,- կատակով պատմում է փոխգնդապետը,- ասում է՝ բա՞ մեր երեխեքը։ Ասում եմ՝ մերոնք տանն են, իսկ նրանք ուրիշ են, նրանց առանձնահատուկ վերաբերմունք է պետք»։

Փոխգնդապետ Մախսուրդյանը
Հավաստիացնում է՝ հատկապես ադապտացիոն շրջանում նորակոչիկների կողքին լինելը շատ կարևոր է։

«Արդեն բոլորն էլ գիտեն՝ հենց նորակոչիկները մտան զորամաս, քանի հոգի ուզում է լինեն, բոլորի հետ առանձին զրուցում եմ երկար ժամանակ, ծանոթանում, թեև պատմության ֆակուլտետն եմ ավարտել, բայց հոգեբանի դեր եմ տանում։ Ընտանիքի բոլոր անդամների համարներն ունեմ, մեկ-մեկ զանգում եմ, ինքս տեսնում, թե ընտանիքներում ինչպես են։ Բացի այդ, մի լավ ավանդույթ ունենք՝ հենց նորակոչիկը եկավ, մի քանի օր անց ընտանիքներին նամակ ենք ուղարկում, որով շնորհակալություն ենք հայտնում մեծացնել-պահելու ու մեզ հանձնելու համար»,- շարունակում է պրն Մախսուրդյանը։

Զորամասում հիմնականում դասապրոցես է, պատրաստում են ՀՕՊ զորքերի համար մասնագետների։ Փոխգնդապետը հատկապես կարևորում է ամառային զորակոչը, քանի որ այդ ժամանակ բանակ են զորակոչվում բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտած տղաներ, ինչ էլ նոր մասնագիտության յուրացման գործում շատ կարևոր է լինում։

Ուսումնական այս զորամասում պատրաստում ենք բազամաթիվ մասնագիտություններով մասնագետներ, որոնք ավարտելով ուսումնական փուլը՝ գնում են իրենց հիմնական զորամասեր։


ՀՕՊ զորքերի զինծառայողը
Տեղափոխվում ենք ուսումնական հատված։ Ցուցադրում են վարժասարքերը, որոնցով վարժվում են տղաները։

«Մեզ համար կարևոր է հակառակորդին համարժեք պատասխան տալ ամեն ոլորտում, իսկ հատկապես հակաօդային պաշտպանությունում մենք մեծ խնդիրները լուծում ենք փոքր ուժերով։ Դրա վառ օրինակը «Իգլա» դյուրակիր ԶՀՀ-ն է։ Այն շատ հարմար է արագ ու արդյունավետ պայքարի համար»,- վարժասարքերը ներկայացնելուց հետո մանրամասնեց մայոր Հովհաննիսյանը։

ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փարաքարը սգում է․ մեկ տարի առաջ կյանքից զրկվեց համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն․ հասցեներ Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Արգենտինայի դրոշի ներքո ոսկե մեդալ է նվաճել Սի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Մխիթարյանը լեգենդ է, բայց ես բոլորից հիասթափված եմ. Եղիշե Մելիքյան Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Արցախահայերի հետ կապված խնդիրներն այնքան բարդ ու խորն են, որ ամենօրյա ուշադրության կարիք ունեն. Լիլիթ Գալստյան Կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակի տեսություն Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Կալուա լիկյորՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի «Ռուսական գազը դարձել է Հայաստանի «աքիլլեսյան գարշապարը». Ի՞նչը կփոխվի ԵՄ-ին Երևանի մերձեցմանը զուգընթաց»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 23-ին «Երեք մայրուղի կարող են կապել Վրաստանն ու Ռուսաստանը» Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 23-ի 08։00-ի դրությամբ Կայացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բացման հանդիսավոր արարողությունը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 23)Ջուր չի լինի. հասցեներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ» Ինչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս. «Հրապարակ» Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԱջափնյակում առգրավվել է ավելի քան 7 տոննա ապրանքՌԴ-ն անդառնալի վնասներ է հասցրել Ուկրաինայի Նավթոգազ ընկերությանըԵս պատրաստ եմ փոխարինել Հալանդին. Անտուան ՍեմենյոԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ
Ամենադիտված